- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Ասում ենք 401-րդ, քանզի առաջին 400-ի հեղինակային իրավունքը պատկանում էր Օստապ Իբրահիմի Բենդերին: Սակայն Յիրիկյանը որևէ հիացմունքի կամ, Աստված մի արասցե, հարգանքի արժանի չէ, ի տարբերություն ընկեր Բենդերի, քանզի նա կորզում էր հիմնականում ընդհատակյա միլիոնատերերից, իսկ մեր ախպար եղբայր Յիրիկյանը` ողջ հայ ժողովրդից, և բարոյական հարթությունում ընկեր Բենդերի ու պարոն Յիրիկյանի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: Տեսնենք, թե որն է Բեյրութից ներմուծված այս պոռնոաստղի 401-րդ եղանակը:
Ուրեմն, մեր երկիրը խայտառակ է նրանով, որ այստեղ՝ խայտառակ երևույթներից բացի, գոյություն ունեն իրենց տեսակի մեջ նախադեպը չունեցող անբարոյական կազմակերպություններ: Հայաստանում դրանք ամենուրեք են: Իհարկե, շատ անգամ այդ կազմակերպությունները գործում են այլ պետությունների դրոշի ներքո, սակայն դրանք հաստատ հայկական են, քանզի չեն կարող նույն կերպ գործել այն երկրներում, որոնց դրանք իբր ներկայացնում են Հայաստանում: «Բիլայնը», «ՎիվաՍելը» անունով ռուսական կազմակերպություններ են, իսկ «Յուքոմ» դարձած «Օրանժը» ֆրանսիական արմատներ ունի: Հիմա պատկերացնենք, որ Ֆրանսիայում ենք, օգտվում ենք «Օրանժ-Ֆրանսիա» բջջային օպերատորի ծառայություններից և Փարիզից ուղևորվում ենք Լիոն:
Հանկարծ, ուղևորության ընթացքում պարզում ենք, որ Լիոնի մատույցներում միացել ենք ռոումինգին: Շարքային ֆրանսիացին ամենաքիչը կտարակուսի, նույն կերպ կվարվեն ռուսաստանցին, ճապոնացին և անգամ բջջային ծառայություններից օգտվող աֆրիկացին:
Մենք շատ վաղուց կորցրել ենք թե՛ տարակուսելու, թե՛ անգամ զարմանալու ունակությունը: Եվ քանի որ դա այդպես է, ծառայություն մատուցող հայաստանյան բոլոր կազմակերպությունները, այդ թվում նաև բջջային օպերատորները, ինչ ուզում, այն էլ անում են: Օրինակ, ռոումինգ են կիրառում Լեռնային Ղարաբաղում՝ պատճառաբանելով, թե այն այլ պետություն է:
Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղն այլ պետություն է, ապա ինչո՞վ են այդտեղ զբաղված, այն էլ՝ զինվորական համազգեստով և զինված, 18-20 տարեկան բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ: Կամ էլ, ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի դրամական միավորը հանդիսանում ՀՀ դրամը, իսկ ղարաբաղցիների անձնագրերը` հայկական: Այս հարցերի պատասխանները, իհարկե, բջջային օպերատորները գիտեն: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկիրը դրանց համար անհիմն հարստանալու տեղանք է, իսկ մենք բոլորս՝ հարիֆ:
Լեռնային Ղարաբաղում ռոումինգ կիրառելու՝ հայաստանյան բջջային օպերատորների ամենատարածված և ամենագարշելի հիմնավորումը հետևյալն է. «Լեռնային Ղարաբաղն այլ երկիր է, և միջազգային կառույցները կդատապարտեն մեզ, եթե այդտեղ ռոումինգ չկիրառենք»: Նախ, ո՞վ եք դուք կամ էլ միջազգային կառույցները, որ խառնվեն այլ պետության գործերին: Եվ հետո, այդ ինչպե՞ս է պատահել, որ բջջային օպերատորները ռոումինգ չեն կիրառում ադրբեջանական Քյարքիում, Սոֆուլուում և Վերին Ոսկեպարում (այդ տարածքները գտնվում են մեր հսկողության ներքո, սակայն աշխարհի կողմից ճանաչված են որպես Ադրբեջանի անբաժանելի մաս):
Փաստորեն, ստացվում է, որ այլ պետություններում հնարավոր է նաև չկիրառել ռոումինգ: Սակայն հայաստանյան բջջային օպերատորները Քյարքիի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի դեպքում չեն վախենում «միջազգային կառույցներից» և չեն կիրառում ռոումինգ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում կիրառում են: Իրականում բացատրությունը մեկն է՝ Լեռնային Ղարաբաղում են ծառայում ՀՀ քաղաքացի զինվորները, որոնց անընդհատ բջջային կապը հարազատների հետ աստղաբաշխական եկամուտներ է ապահովում բջջային օպերատորներին:
Սա անբարոյականություն է, և վե՛րջ:
Սակայն Հայաստանում գործում է մի բջջային օպերատոր, որի՝ այս իմաստով գործունեությունը եռակի անբարոյական է: Դա «ՎիվաՍելն» է: Խնդիրը հետևյալն է: Ռոումինգը (անգլերեն՝ roaming, roam – թափառել, շրջել) շարժական ցանցերում բաժանորդին ծառայությունների տրամադրման պրոցեդուրան է «հարազատ» ցանցի ծածկույթից դուրս։ Սա, իր հերթին, նշանակում է, որ եթե տարբեր տեղանքներում կա տվյալ բջջային օպերատորի կողմից իրականացվող ծառայություն, ասել է թե՝ «ծածկույթ», ապա ռոումինգ կիրառելն իրավաբանորեն կդիտվի որպես անհիմն հարստացում:
Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Լեռնային Ղարաբաղն այլ պետություն է, ապա «Բիլայնը» և «Յուքոմ-Օրանժը» այդ երկրում չունեն «ծածկույթ», և բջջային ծառայություններ մատուցելու համար նրանք պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն Լեռնային Ղարաբաղում գործող որևէ բջջային օպերատորի հետ: Իսկ պայմանավորվածությունն, իր հերթին, նշանակում է համապատասխան վճարում: Եվ եթե մտաբերենք, որ Լեռնային Ղարաբաղում գործում է միայն «Ղ-Տելեկոմ» անվամբ օպերատորը, ապա կարելի է գոնե իրավաբանորեն պատկերացնել, որ հայաստանյան «Բիլայնը» և «Յուքոմ-Օրանժը» ղարաբաղյան «Ղ-Տելեկոմի» հետ պայմանագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում բջջային ծառայություններ մատուցելու համար:
Քանի որ, ինչպես նշեցինք, պայմանագիրն ի վերջո ենթադրում է գումարի վճարում, ապա ենթադրում ենք, որ «Բիլայնը» և «Յուքոմ-Օրանժն», այնուամենայնիվ, ինչ-որ վճարումներ են կատարում, և այդ իմաստով նրանց՝ Լեռնային Ղարաբաղում ռոումինգի կիրառումը, մեծ հաշվով, անբարոյական լինելով հանդերձ, իրավաբանական փոքր-ինչ արդարացում ունի:
«ՎիվաՍելը» բրենդ է: Իրավաբանորեն այն կոչվում է «Ղ-Տելեկոմ»: Այս տողերը «ՎիվաՍելի» պաշտոնական կայքից են՝ http://www.mts.am/legal-information: Մեջբերում.
Իրավական տեղեկատվություն
Բարի գալուստ vivacell.am` «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության և իր դուստր ընկերությունների (այսուհետ` «Ղ-Տելեկոմ», «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ կամ «Մենք») պաշտոնական վեբ կայք: Թերթելով, ներբեռնելով կամ այլ կերպ օգտվելով տվյալ կայքի բովանդակությունից կամ ծառայություններից` Դուք ընդունում եք vivacell.am կայքից «Օգտվելու պայմանները» և «Գաղտնիության երաշխավորման» քաղաքականությունը (այսուհետ` «Պայմաններ»):
Եթե Դուք vivacell.am կայքից մուտք եք գործում ցանկացած այլ կայք և/կամ հնարավորություն եք ստանում օգտվելու երրորդ անձի ծառայություններից, Դուք ընդունում եք նաև տվյալ վեբ կայքերի կամ երրորդ անձանց պայմանները: Դուք ընդունում եք սույն Պայմանները` նաև «Ղ-Տելեկոմի» կողմից կառավարվող և vivacell.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքեր (cabinet.vivacell.am, goodok.vivacell.am և այլն) այցելելիս: Սույն Պայմաններում նշված բոլոր կանոնները, որոնք վերաբերում են vivacell.am վեբ կայքին, հավասարապես կիրառելի են «Ղ-Տելեկոմի» կողմից կառավարվող և vivacell.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքերի համար: Կասկածից խուսափելու նպատակով` Դուք պարտավորություն կստանձնեք սույն Պայմանների կատարման համար այնքանով, որքանով վերջիններս կլինեն կիրառելի:
Բացի այդ, http://www.datalex.am/ կայքից, ուսումնասիրելով բազմաթիվ դատական գործեր, որտեղ դատավարական կողմերից մեկը «ՎիվաՍելն» է, տեսնում ենք, որ այն կրկին ներկայացված է որպես «Ղ-Տելեկոմ»: Ուրեմն, ի՞նչ է ստացվում: Ղարաբաղում գործող «Ղ-Տելեկոմը» և հայաստանյան «ՎիվաՍելը» նույն կազմակերպությունն են: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այն ինքն իրենից կամ ինքն իրենով ռոումինգ է կիրառում: Սա աննախադեպ և չափազանց անբարոյական երևույթ է, աշխարհում չտեսնված և չլսված: Բացի այդ, դա քրեորեն պատժվող երևույթ է` խոշոր չափերի հասնող խարդախություն: Եվ այս ամենը հնարավոր է դարձել միայն հայաստանյան ամենաթողության պատճառով:
Իսկ մեզ մնում է միայն փաստերն արձանագրել, քանզի մենք այլ քայլերի դիմելու հնարավորություն չունենք, բացի նրանից, որ պահանջենք Ռալֆ Յիրիկյանի արտաքսումը նրա պատմական հայրենիք Բեյրութ քաղաքը, և եթե հնարավոր է՝ մինչ այդ նրան Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկել` թալանի, կաշառակերության և ռոումինգատիպ այլ իրավախախտումների համար:
Հետգրություն
Զարմանալի է, որ ՀՀ դատախազությունը, Քննչական կոմիտեն, որտեղ բազմում են, իրենց իսկ ասելով՝ շատ հզոր իրավաբաններ, հատկապես Գևորգ Կոստանյան անունով գլխավոր դատախազը, առ այսօր հանցակազմ չեն տեսել Յիրիկյանի ռոումինգային խարդախության մեջ: Ինչո՞ւ:
Եթե մենք ենք այսքանը հասկանում, մի՞թե պրն Գևորգ Կոստանյանը չի ֆայմում և չի տեսնում այստեղ անսահման լկտիություն հայ ժողովրդի հանդեպ: Թեպետ նրան ի՞նչ մեղադրես: Նա այնքանով է գլխավոր դատախազ, որքանով Սասուն Միքայելյանը` լիբերալ և դեմոկրատ ընդդիմադիր:
Ի վերջո, «Ղ-Տելեկոմում» Ռոբերտ Քոչարյանի փողերն են ֆռֆռում, ո՞վ է գլխից ձեռք քաշել նրա հոսքերից գոնե մի կաթիլ փակելու: Եվ այս առումով պետք է ասել, որ ՀՀ գլխավոր դատախազն էլ է զոհ, ինչպեսև իր ժողովուրդը: Հայաստանում նա չի կարող կիրառել իր գործառույթները, չի կարող պաշտպանել ժողովրդի շահերը, որովհետև...
Որովհետև սա Հայաստանն է, և վե՛րջ:

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


