- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Առանց այդ էլ հուզումնալից այս տխուր օրը, երբ կորցնում ենք մեր ազգի լավագույն տղերքին սահմանին, երբ հիշում ենք Եղեռնի զոհերին, դիտեցի «Ավրորա» Մրցանակաբաշխությունը։ Ռուբեն Վարդանյանը հիրավի միջազգային մակարդակի գործ է արել ՝ դրանում ներդնելով սեփական ժամանակը և փողերը ՝ համամարդկային արժեքների գնահատման համար։Բայց...Թող գրառումս չդիտարկվի որպես հերթական թերագնահատում կամ բողոք, քա՛վ լիցի։ ՈՒղղակի չեմ կարող հասկանալ,որ այն օրը, երբ մենք՝հայերս ու մեր բարեկամ այլազգի ընկերները, աշխարհով մեկ սգում ենք մեր նահատակներին,հիշում բազմաթիվ այն վկայությունները, թե ինչպես են զոհվել կամ փրկվել մեր ազգի զավակները, պայքարի և պահանջատիրության կոչերով դուրս գալիս փողոց երկրագնդի բոլոր ծայրերում և հետո երեկոյան մրցանակներ շնորհում ինչ խոսք ցավալի, բայց հայի դժբախտ անցյալի հետ ուղղակիորեն ոչ մի կապ չունեցող մարդկանց, առնվազն շվարում եմ։
Հրեաները ստեղծել են «Ազգերի մեջ Արժանի» մրցանակը։Այն շնորհում են բոլոր այն մարդկանց, ովքեր Հոլոքոստի ժամանակ օգնել են փրկել հրեաների կյանքեր ՝վտանգելով սեփականը։ Մինչ այսօր այդ կոչմանն են արժանացել 24355 մարդ 46 երկրներից։
Մեր պատմության մեջ ունենք անթիվ դեպքեր, երբ ազգությամբ ոչ հայեր օգնել են մեր նախնիներին փրկվել, պատսպարվել,օգնել են մեր անօթևաններին և մեր որբերին, որոնք էլ այսօր կազմում են մեր հզոր, բայց Հայրենիքից հեռու բնակվող Սփյուռքը։
Եղել են նաև կազմակերպություններ, պետություններ, որոնք ընդունել են մեր գաղթականներին, նրանց ապահովել ամեն ինչով և վերջապես հնարավորություն ընձեռել սկսելու նոր կյանք...
Այսօր, Սփյուռքում ես անձնապես վկա եմ բազմաթիվ դեպքերի, երբ հայեր բայց նաև հատկապես ոչ հայեր ինչպես են օգնում Հայությանը։ Ե՛Վ որպեսզի բարգավաճի մեր 25-ամյա երիտասարդ Հանրապետությունը և՛ հատկապես, Ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Նրանք ջանք չեն խնայում,որպեսզի մեր ձայնը, մեր պահանջը լսելի լինի արտերկրում, մե՛ր կողքին։
Արդյոք ավելի նպատակահարմար և արդյունավետ չէ՞ր լինի, որ լիներ մի Մրցանակաբաշխություն որի ժամանակ նախևառաջ մրցանակներ շնորհվեին.
Ա. Բոլոր այն մարդկանց, կամ նրանց ժառանգներին,կազմակերպություններին, պետություններին,որոնք օգնել են Հայոց Ցեղասպանության ժամանակ մեր նախնիներին ՝ նրանց փրկվելով,պատսպարելով,իսկ մազապուրծ եղածներին՝ հաց ու ջուր և տանիք մատուցելով։
Բ. Բոլոր այն անձանց,ազգությամբ ոչ հայ,ովքեր քաղաքական կամ հասարարակական հողի վրա պայքար են մղել և/կամ շարունակում են մղել հանուն Ցեղասպանության ճանաչման գործի ՝ դրանով իսկ նրանց քաջարելով է՛լ ավելի մեծ եռանդով շարունակել սկսած գործը ՝ մինչև պահանջատիրություն։
Գ. Բոլոր այն հայերին, և ոչ հայերին ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել սկսած 88-ի երկրաշարժից մինչև այսօր՝օգնել Հայաստանին դիմակայել դժվարին օրերին,պատերազմին։
Հենց որ իրագործեցինք քաջալերման այս բացառիկ գործընթացը ՝հանուն մեր երկրի շահերի և նպատակների իրագործման ՝ կարող էինք անցնել համամարդկային արժեքների գնահատման անձնուրաց գնահատման։
Եթե այս մրցանակաբաշխությունը համարում ենք որպես միջոց՝ մեր ձայնը այլ կերպ լսելի դարձնելու համար միջազգային հանրության առջև՝ ապա էլի չեմ կարողանում հասկանալ նրա ամենամյա բնույթը։ Արդյոք այդպես էլ չենք հիշելու գեթ մի մարդու,ով ասենք, օգնել է մի խումբ փրկված ՀԱՅ որբերի՞։
ՈՒ այս ամենը ինձ համար այնքա՜ն ակնհայտ է,որ հարգելով այդ նույն համամարդկային արժեքները,որոնց ջատագովն է հավակնում դառնալ «Ավրորա» Մրցանակաբաշխությունը, չեմ կարող առաջին հերթին չմտածել Հայրենիքի և նրա կողքին եղողների մասին, մի բուռ Հայաստան,որն այսօր էլ հավաքել է իր ողջ ուժերը և դիմակայում է՝կողքին ունենալով հավատարիմ մարդիկ, կազմակերպություններ,երկրներ,որպեսզի մեր սերունդներին փոխանցի ուժեղ, ազատ, անկախ Հայաստան։

Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...

ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...

ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ

Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է

Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան

Ցռան Վերգոն

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին

Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան

Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...

Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել

Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»

Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»

Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ

«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան

Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին

Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել

Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան

Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...

Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ

Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը

Հարազատներ, Հայեր

Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել

Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը


