- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան մոտ սովորաբար Թուրքիան ցեղասպանությունը ժխտող և հակահայկական հաղորդագրություններ, պաստառներ և գովազդներ է տարածում աշխարհով մեկ: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Ապրիլի 21-ին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին Մանհեթենի երկնքում օդանավերի գրած Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդների, ինչպես նաև՝ Թուրքիան գովաբանող բառերի մասին, ինչպես օրինակ հետևյալ գրությունները. «Որքան երջանիկ է մարդը, ով կարող է իրեն թուրք կոչել», «Թուրքիան և ճշմարտությունը հավասարազոր են»։
Նյու Ջըրզիում բնակվող Արիաննա Մեսրոպյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել, երբ նկատել է երկնքում հայտնված գրությունները:
«Ընկերներով նստած էինք դրսում և երկնքում հայտնվեցին «Great Alley Turkey» (Հիանալի աջակից Թուրքիա) բառերը: Անմիջապես չհասկացանք, թե ինչ էր կատարվում, սակայն մի քանի ակնթարթից արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո մայրիկիս կանչեցի ու ցույց տվեցի գրությունը: Մի քիչ վախեցած էի երկնքում նման հաղորդագրություն տեսնելիս ։ Ամեն օր չէ, որ նման բաներ եմ տեսնում երկնքում գրված: Այնուհետև պտտվեցի և սկսեցի ընկերներիս բացատրել գրությունների իմաստն ու նպատակը, որպեսզի չստանային սխալ տպավորություն»:
Անշուշտ Միացյալ Նահանգների հայ համայնքը և կազմակերպությունները ինչպես նաև Արիաննայի պես շատ հայ երիտասարդներ անմիջապես արձագանքել են ապատեղեկացնող գրառումներին: «Գայքո» գովազդ տարածող ինքնաթիռների ընկերությանը ուղղվել են բողոքի հազարավոր նամակներ և զանգեր, ինչից հետո ընկերությունը իր կայքում ներողություն էր խնդրել հայերից, գովազդային նախադասությունների բովանդակությանը բավականին ուշադրություն չդարձնելու և դրանք երկնքում գրելու համար:
Արիաննան ասում է, որ իր կարծիքով «Գայքո» ընկերությունը ներողություն է խնդրել հսկայածավալ բողոքի հայցերի պատճառով:
«Չեմ կարծում, որ ընկերությունը կարող է ուղղել սխալը, սակայն շատ կարևոր է, որ ներողություն են խնդրել:»
Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյի ժամանակ Ցեզասպանությունը ժխտող մեկ այլ գովազդի է անդրադարձել կոնգրեսական Աննա Էշուն:
«Երբ մեր երկիրը ճիշտ քայլեր չի ձեռնարկում, այն մյուսներին սխալ քայլեր ձեռնարկելու հնարավարություն է ընձեռում: Կարևոր է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն ու նախագահը ճանաչեն այն, քանի որ դա պատմության վրա ճշմարտության դրոշմ կդնի: Սակայն լռության և անգործության հետևանքով աճում են ժխտողական ուժերը: Նախորդ շաբաթ տանը լուրեր նայելիս, ես ինձ հարցրեցի, արդյո՞ք մենք միակ համայնքն ենք, որտեղ նման գովազդ է տարածվել: Առաջին հերթին կարծում եմ, թուրքերը գրաֆիկ ձևավորման ջիղ չունեն, քանի որ այն շատ վատ է պատրաստված: Սակայն սա փակցված էր երկրով մեկ, և սա այն է, ինչին հանգեցնում է ժխտողականությունը: Ես երբեք չեմ հանձնվի, այնքան ժամանակ, որքան Աստված ինձ շունչ կտա, ես կպայքարեմ հանուն ճշմարտության:»
Հայոց ցեղասպանությունը ժխտող մեկ այլ գովազդ էլ տեղադրել էր ամերիկյան հայտնի «Wall Street Journal» օրաթերթը, ինչին անմիջապես արձագանքել էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր կայքում հոդված էր տեղադրել դատապարտելով Հայոց ցեղասպանությունը ապատեղեկացնող գովազդը և սոցցանցերի բոլոր իր հաշվեհամարներում գրել էր, թե երբ նման անարդարություն է տեսնում, պարզապես չի կարող լռել:
Հիշեցնենք, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և յուրաքանչյուր տարի հսկայական գումարներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու վրա, ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններն ու համայնքը բավականին արագ կասեցնում են նրանց ջանքերը, և ցույցերի ու այլ միջոցառումների միջոցով ԱՄՆ-ի կառավարությանը քաջալերում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)