USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԶԻՆՎԱԾ Է, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՂԱԾ-ՉԵՂԱԾՆ ԷԼ՝ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ...
2016-05-01 03:51:00
Տպել Տպել

«Որեւէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, դիրքից հարստություն է կուտակել, հարստացել ապօրինի կերպով»՝ ՀՀ վարչապետի աթոռին հարմար տեղավորված Մուկն էր ասել իր հերթին:

Դե, պարզ է՝ Մուկը շփվում է իր ընտանիքի, վարորդի, թիկնազորի և քծնող անձնակազմի հետ, մեկ-մեկ էլ՝ Սերժիկի ու մի կլաս ցածր գտնվողների. նրանց բոլորի աչքին Հովիկի ունեցվածքը սարսափելի օրինական է:

Էլ չեմ... խոսում ՀՀԿ արտաշատցի պառավի մասին՝ նրա աչքին Հովիկը սուրբ է, ոտիկները, թաթիկները և պոչիկը՝ ամպոտ:

Այ, եթե Արգամիչը մի անգամ լսի հայ ժողովրդի կարծիքը, օրինակ, ծպտված ման գա փողոցներով, նստի այգիների կամ ավտոբուսների նստարաններին , նա կիմանա, որ օրինական միայն իր հայրական տունն ու բոստանն է եղել՝ բիբարի ու բադրիջանի քոլերով:

Մնացածը՝ սկսած Արտաշատի գինու գործարանից մինչև թափ-թազա հյուրանոցներն ու բանկերում ՙվառված՚ տների բիզնեսը, մինչև բյուջեի վերջին կտոր պանիրը թռցնելը այնքան ապօրինի է, որ իր թոռներն էլ նստեն՝ հանցանքը չի ներվի:
Ու մի բան էլ՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելքի կարիք չզգացող Մուկը երբ ասել էր՝ «Մեր պետությունը ֆինանսական խնդիրներ չունի մեր բանակը սպառազինելու համար», հաստատ իր ու իր նման ազգ ու հայրենիք չունեցողների անձնական անվտանգությունն ապահովող թիկնազորն է ի նկատի ունեցել:

Հավաստի տեղեկությունների համաձայն՝ կուլակաթափության մասին խոսակցությունների թեժացման այս օրերին Մուկը մտերիմ մեկին հարցրել է՝ որտեղի՞ց կարելի է ճարել օդամղիչ ատրճանակ՝ …. ատոմային փամփուշտներով:

Կարող եք կատակ համարել, եթե չեք ուզում ամոթից գետինը մտնել, որ սա է մեր երկրի վարչապետը:

Մարգարիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 2398 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook