- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ծառուկ Սարգսյան
Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պաշտպանել արևմտյան ուղղությունը հայ քաղաքական կյանքում, համարել, որ հայ ժողովրդի փրկությունը միայն Արևմուտքում է, իսկ միակ վտանգը սպառնում է Ռուսաստանից:
Այդ ուժերը երբեք հանրային աջակցություն չեն ունեցել, երբեք ինքնուրույն խորհրդարան մտնելու հնարավորություն չեն ունեցել, բայց իշխանություններն ամեն ընտրության ժամանակ օգնել են նրանց, որ կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: Իշխանությունն ուզում է, որ ամերիկացիներն այնքան էլ չնեղանան և համարեն, որ իրենց շահերը ևս ներկայացված են Հայաստանի խորհրդարանում:
Բացի այդ, արդի աշխարհում իրեն քաղաքակիրթ ու ժողովրդավարական համարող պետությունն ուղղակի պարտավոր է արևմտամետ խմբակցություններ ունենալ պառլամենտում, հակառակ դեպքում դա կդիտվի որպես անբարեկիրթ պահվածք։
2007թ. խորհրդարանական ընտրություններում արևմտյան ուղղությունը ներկայացնում էր «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2012 թվականին այդ դերը վերապահվեց «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» դաշինքին: Հիմա, երբ մոտենում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները, հայ քաղաքական մտքի արևմտյան անկյունում թունդ մրցակցություն և պայքար է ընթանում հանուն նոր խորհրդարանում ԱՄՆ-ի ու, մասամբ, Եվրամիության շահերը ներկայացնելու պատիվն ունենալու համար:
Բոլորի համար պարզ է, որ «Ժառանգությունը» տրաքել է, այդ կուսակցությունն այլևս չկա, և 2017թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ձեռքից այդ ուղղությունը ներկայացնելու մանդատը վերցվելու է: Նրա տեղը զբաղեցնելու հավակնորդների ցանկը բավական մեծ է, բայց հիմնական հավակնորդները չորսն են՝ «Ազատ դեմոկրատները»՝ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ, Հայոց համազգային շարժում կուսակցությունը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ԱՄՆ-ում սովորած և լուսավորված Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ և Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը:
Սրանք համարում են, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կարելի է մի 30 տոկոս ձայն տանել և դրանով ցույց տալ, որ Հայաստանում արևմտասերների թիվը զգալի առաջընթաց է արձանագրել, բայց իրականում նրանք չունեն նույնիսկ 2 տոկոս հանրային աջակցություն, թեև իշխանությունը կօգնի նրանցից մեկին ստանալ 5 տոկոս՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար:
Ամենահրաշալին, սակայն, այն է, որ հայ արևմտասերների թշնամին այս պահին ոչ թե Ռուսաստանն է կամ իշխանությունը ներկայացնող կուսակցությունները, այլ հենց իրենք` արևմտասերները: Իսկ արևմտասերներն այսօր իրար ուտելու բոլոր հիմքերն ունեն, քանզի նրանց մանդատի հարցը լուծելու է ոչ թե հավասար պայքարը կամ հայ ժողովրդի քվեն, այլ Միացյալ Նահանգների դեսպանը, ինչպեսև 2007 և 2012թթ.:
Հիմա սկսվել է միջտեսակային պայքար, թե հատկապես ում պետք է բախտ վիճակվի, որպեսզի ամերիկյան դեսպանը հենց նրան ընտրի, իսկ քանի որ դեսպանն էլ նամուս ունի և երեսը, ինչպես ասում են, «պադոշ» չէ, ուստի նա, բնականաբար, չի կարող նախագահ Սարգսյանից 4 խմբակցություն պահանջել, և ընտրելու է մեկին: Եվ հիմա բոլորը պետք է մեկը մյուսին փչացնեն ու փորձեն առավելագույնս ինքնադրսևորվել: Օրինակ, Էդմոն Լուսավորի վիճակն այս պահի դրությամբ ծանր է գնահատվում` նրա երեք կոլեգաներն անպայման դեսպանին կզեկուցեն, որ Էդմոնն ամնևին էլ Լուսավոր կամ արևմտամետ չէ, այլ ընդամենը նախագահականում բուծած ապրանք է: Հետևաբար, հնարավոր է, որ դեսպանն իր ցանկից Մարուքյանին արդեն հանել է:
ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանը և Խաչատուր Քոքոբելյանն իրար նույնիսկ չեն բարևում, Արամ Սարգսյանը համարում է, որ այդ դաշտի ընդգծված առաջնորդն ինքն է, չնայած Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ լիդերը նա է, ով ամենաշատն է հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ, և այդ մասով որևէ մեկը չի դիմանում իր հետ մրցակցությանը: Բացի այդ, նա ազնվորեն խոստացել է Հայաստանի միասեռականների ակտիվ ներկայացուցիչներին, որ պարտադիր կերպով դրանցից մի քանիսին կընդգրկի նախընտրական ցուցակ անցողիկ տեղերում, այնպես որ՝ պրն Քոքոբելյանին միայն այս մտադրության համար կարելի է համարել մեր արևմտամետներից ամենաարևմտասերը:
Ինչևէ, թեժ պայքար է սպասվում ՀՀ արևմտամետ կուսակցությունների ճամբարում: Տեսնենք, թե ում կընտրի Նորին գերազանցությունը: Սակայն ամենայն հավանականությամբ դեսպանն այլ կերպ կվարվի` սրանցից մի դաշինք կձևավորի և միասնական ճակատով կուղարկի ընտրությունների, դե, իսկ նախագահ Սարգսյանն էլ այդ ցուցակի համար կհանձնարարի դիմել բոլոր հնարավոր կեղծիքներին, որպեսզի հանկարծ չխայտառակվի:

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ





