USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մարտնչող միջակությունները մեղադրում են բոլորին, բացի իրենցից...
2016-05-03 23:07:00
Տպել Տպել

Սահմանային բախումները շարունակվում են, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը չի թուլանում, ամեն օր, ցավալիորեն, լսում ենք մեկ կամ երկու զոհի, վիրավորների մասին:
Երկիրը, ժողովուրդը, կարելի է ասել, հայտնվել է արտակարգ իրավիճակում եւ մարդիկ միասնաբար փորձում են հաղթահարել մեզ բաժին հասած հերթական փորձությունը:
Իսկ ինչո՞վ է զբաղված, մասնավորապես, Հայաստանի թատերական գործիչների միությունը /ԹԳՄ/:
Այս ամենն, ասես, այդ միությանը չի վերաբերում: Լրիվ այլ մոլորակում է ապրում: Իրավիճակի լրջությունն անտեսելով, վերջին օրերին ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն ամենակարեւոր գործը համարելով միության համագումարը, հապշտապ ժողով է արել, բնականաբար, սեփական վերընտրությունն ապահովելու նպատակով:Կարծես, այլ ժամանակ չէր կարող ընտրել համագումար հրավիրելու համար:Հրավիրել է, հերիք չէ, մի քանի խեղկատակների էլ հանել է բեմ, որ մշակույթի նախարարության դեմ անհեթեթ ու անհիմն մեղադրանքներ շաղ տան:Դատելով ամենից, Մութաֆյանի մահվանից հետո Ղազանչյանը նրան փոխարինողներ է գտել, որ անիմաստ զառանցանքներով օդը տատանեն:Ո՞վքեր են այդ խեղկատակները, որ օրեր առաջ համագումարի ամբիոնից հոխորտացել են:Պարապ, անդեմ, կյանքում ոչ մի արժեքավոր բան չստեղծած միջակություններ:

Ժամանակին ՑԵԿԱ-ի պրոպագանդիստ ոմն Էմանվել Արաքսման-Մանուկյան, որը բացի շների ու կատուների պաշտպանության միությունից, բոլոր միությունների անդամ է: Մի կատարյալ դատարկություն, որն այդպես էլ ոչ ժուռնալիստ դարձավ, ոչ կինոգործիչ, ոչ էլ թատերական գործիչ կամ խմբագիր: Ի դեպ, նա այսօր էլ օպերային թատրոնում խմբագրի հաստիք է զբաղեցնում, իսկ թատրոնի ազդագրերում տառասխալների «հրավառություն» է: Մարդը կյանքում ոչ մի օգտակար գործ չի արել, բայց այսօր մեղադրում է բոլորին, բացի իրենից: Բողոքում է օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը հանելու որոշման դեմ: Եթե նախկին դիրիժորն այնքան մեծամիտ է եւ մարդկային շփումներում անհանդուրժելի կեցվածք ու վարքագիծ է դրսեւորում, անգամ՝ իտալացի հայտնի դաշնակահարի համերգն է տապալում, ապա այդպիսի դիրիժոր պետք չէ: 

Եվ, ընդհանրապես, սա 21-րդ դարն է եւ աշխարհի հռչակավոր թատրոններն աշխատում են, այսպես ասած, ճկուն մեխանիզմով. նախընտրում են ոչ թե «նաչալնիկ» պահել /բոլոր տգեղ հետեւանքներով հանդերձ/, այլ՝ հնարավորություն տալ երիտասարդ կադրերին օգտագործելու իրենց ստեղծագործական ներուժը:
Բայց Արաքսման-Մանուկյանին սա ըմբռնելի չէ. Նրա պատկերացումները 20-րդ դարակեսից այս կողմ չեն զարգացել:
Այս մարդը նաեւ համագումարի ամբիոնից բամբասել է հռչակավոր տենորի՝ Գեղամ Գրիգորյանի մասին, ասելով, թե նա թատրոնը լավ չէր ղեկավարում: Նախկին գեղարվեստական ղեկավարի դիակը դեռ չսառած՝ այսպիսի նողկալի արարք:
Հաջորդը՝ դիրիժոր Արա Պետրոսյանն է, որը համագումարում հատուկ շեշտադրել է նախարարության անունը, վերջինիս մեղադրելով հավանական եւ անհավանական բոլոր մեղքերի մեջ:Ո՞վ է լսել Արա Պետրոսյանի անունը: Մարդը եթե մինչեւ 60 տարեկանը չի կայացել, դրանում նախարարությո՞ւնն է մեղավոր: Չլիներ հոր անունը՝ մեծանուն երգիչ Ավագ Պետրոսյանի անունը, չլիներ վերջինիս որդին լինելու հանգամանքը, նրան անգամ երաժշտական աշխարհը չէր ճանաչի:

Բայց հիմա որպես աննշան, միջակից էլ ցածր դիրիժոր՝ հարձակվում է բոլորի վրա:
Մեկը չկա սրան հարց տա՝ քո փոխարեն ի՞նչ է, նախարարությունը պետք է չափ տա՞ր, որ քեզ կայացած համարեիր:

Երրորդը՝ ողջ դերասանական կարիերայի ընթացքում մի կատվի դերով /այն էլ բավական վիճելի, արտաքին խաղի վրա սարքած դերակատարում/ հայտնի դարձած Վիգեն Ստեփանյանն է, որը մի տասը տարի Լիբանանում Համազգայինի փողերով ժողթատրոնի մակարդակի բեմադրություններ է արել կամ խաղացել:
Սա էլ բողոքում է /աբիժնիկի ագրեսիվ դիրքից/, թե ինչո՞ւ իրեն օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր չնշանակեցին:
Եթե հայ թատրոնի պատմությանը մի թեթեւ ծանոթ լիներ, ապա նման ամբիցիաներ չէր դրսեւորի եւ այսօր էլ այլոց չէր մեղադրի:

Օպերաներ բեմադրել են Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի նման հսկաները, դու ո՞վ ես, ա՛յ, կատու:
Դու հազիվ փիսոյի դերին ես ձգում: Ավաղ, այդ ժամանակներն էլ ավարտվեցին ու ոչ կարգին դերասան դարձար /քո «դրած» կեղծ ձայնով ու խորք չունենալով/, ոչ էլ ռեժիսոր եւ ոչ էլ երգիչ / էս ասպարեզում էլ էր մեզ տանջում/:

Ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասում՝ «Չէ՛, ախպեր ջան, շատ ես գույնզգույն, քեզանից բան դուրս չի գա»:
Հիմա էս գույնզգույն միջակություններն իրենց չկայացածության համար մեղադրում են նախարարությանը:

Դե, կներեք, էլի… նախարարությունը ձեր փոխարեն հո չի՞ ստեղծագործելու:
Ոչ միայն ձեր: Ձեր նմանները դաշտում լիքն են, դաշտը մոլախոտերից մաքրել է պետք եւ, վերջապես մեր հրաշալի երիտասարդությանը ինքնաիրացման հնարավորություն պետք է տալ:
Բայց նման հարցեր ԹԳՄ-ն եւ մնացած բոլոր ստեղծագործական միություններն իրենց համագումարներում չեն քննարկում:Այդ կառույցներում միայն բամբասում եւ չարախոսում են:

Սոնա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1738 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook