USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարմիրշորտիկավոր սույն «քաղաքական սափրագլուխը» մի քանի ձևակերպում է օգտագործել
2016-05-04 04:23:00
Տպել Տպել

Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո թվում էր, թե տխրահռչակ Արմեն Աշոտյանը պետք է հնարավորինս քիչ երևա մարդկանց աչքերին: Բայց, արի ու տես, որ սա ոչ միայն չի չքվում հրապարակային դաշտից, այլ դեռ մի բան էլ բլբլում է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարմիրշորտիկավոր սույն «քաղաքական սափրագլուխը» մի քանի ձևակերպում է օգտագործել:

Նա ասել է, որ օլիգարխներին կուլակաթափ անելու եւ այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշևիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջև: Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր:

Ախր, «Գեբելսյան» քարոզչամեքենան շատ «կրեաԾիվ» է: «Անկախ» մամուլով, հաճախորդ գործիչներով ու աշոտյանների ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով կուլակաթափության քարոզ են տանում և Սերժ Սարգսյանից պահանջում 5-ական միլիոն դոլար հավաքել «յուրայիններից» ու, միևնույն ժամանակ, Աշոտյանի բերանով հայտարարում, թե բա՝ կուլակաթափությունը նեոբոլշևիզմ է: Ըստ այդմ՝ նեոբոլշևիզմի պահով նախկին երիտբազեականի մոտ ըստ Ֆրեյդի է ստացվել:

Ըստ Ֆրեյդի է ստացվել Աշոտյանի մոտ նաև մեկ այլ ձևակերպում:

Անդրադառնալով նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը և Վարդան Օսկանյանին՝ կրթության ու գիտության նախարարի պաշտոնի հասած սույն միջակությունը նշել է հետևյալը. «Կուսակցությանցուցակում առաջին մարդը կուսակցության տերը չէ»:

Նկատենք, որ սա «մուտիլովշիկություն» է, ոչ ավելին:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կարմիր շորտիկով նրա դիմաց թռչկոտող, իսկ հիմա Սերժ Սարգսյանին անսահմանորեն քծնող Աշոտյանի համար կան ստրուկներ և տերեր: Ու քանի որ ինքը, անկախ նախարարությունում «աշխատած» փողերի հսկայական քանակից (սա մինչև նախարար դառնալը «պայթած» «Ժիգուլի»՝ 06 էր քշում, իսկ հիմա օլիգարխիկ կայֆերի մեջ է), հոգով ստրուկ է, մտածում է, որ ուրիշներն էլ են ստրուկ, և փորձում է տեր փնտրել:

Աշոտյանը լավ գիտի, որ իր ու իր նմանների տերն ու տնօրենն այսօր Սերժ Սարգսյանն է, և ՀՀԿ-ում ինքն ու իր նմաններն ընդամենը գլխաքանակային դերակատարում ունեն:

Ու քանի որ ինքը «տեր և ծառա» հայեցակարգով է առաջնորդվում, փորձում է տեր ման գալ նաև «Համախմբում» կուսակցության մեջ՝ անգամ վախենալով իր պատկերացրած տիրոջ անունը տալ:

Մեկ հարցում, սակայն, Աշոտյանը ճիշտ է: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը կուսակցության տերը չէ: Այդ կուսակցության հիմնադրումը նախաձեռնել են ինքնաբավ մարդիկ, և հենց դրանով է այն տարբերվում մյուս կռապաշտական կամ մեկ անձի տակ կքած կուսակցություններից: «Համախմբումը» թիմային կառույց է, և մարդիկ համախմբվել են գաղափարի շուրջ: Բայց դե, Աշոտյանը նման բաներ ունակ չէ հասկանալու: Ստրուկները միշտ տեր են փնտրում, սակայն վերջում, միևնույն է, գալիս է «Աշոտյան» լինելու պահը:

Կարեն Հակոբջանյան

7or.am

Այս նյութը դիտել են - 1952 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook