- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ձերբակալել են «Անալիտիկ» լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա օգնականին՝ Վարդիթեր Գիշյանին։
Առայժմ նրանց մեղադրանք առաջադրված չէ։ Հարուցված է քրեական գործ Քր․Օր-ի 182-րդ հոդվածով՝ «շորթում»։
Ձեռբակալությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեն։ «Անալիտիկ» կայքը այս պահին գործում է, սակայն նախկին հասցեից՝ Բուզանդի 1/3, խմբագրությունը հեռացել է։ Ասում են` պարտքեր ուներ վարձակալին։
Կայքում խմբագիր և տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ կատարվածի մասին որևէ հրապարակային նյութ կամ լուր տեղադրված չէ։
«Անալիտիկի» աշխատակիցներին ձեռբակալել են այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ կայքում իր անձի, ընտանիքի անդամների դեմ պարբերաբար հրապարակումներ էին արվում։ «Չանդրադառնալու» գինը պատգամավորին հայտնել են Անի Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, և այն եղել է 300 հազար դրամ։ Գումարը հանձնելու պահին էլ իրավապահները ձեռբակալել են կայքի աշխատակիցներին։ Դա տեղի է ունեցել Նալբանդյան փողոցի սրճարաններից մեկում։
«Անալիտիկը» նաև մամուլի ակումբ ուներ, որտեղ լրագրողների հետ հանդիպման էին գալիս հայտնի քաղաքական գործիչներ։ Նաև ամեն տարի մրցանակաբաշխություն էր կազմակերպում, սակայն տարբեր նոմինացիաներում լավագույնը ճանաչված գործիչները մեծ վերապահումներով էին համապատասխանում ընտրված անվանակարգերին, ինչը կասկածներ էր առաջացնում լրատվամիջոցներում։
Օրինակ, 2014 թվականին «Անալիտիկը» հանրության կողմից ամենասիրված գործիչ ճանաչեց գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ ամենամտածող պաշտոնյայի տիտղոսը տվեց գլխավոր ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին։
Լրագրողական շրջանակներում տարածված է, որ հենց Նարեկ Մալյանն է այս կայքի և Անի Հովհաննիսյանի «ոչ պաշտոնական» հովանավորը, ինչը ոստիկանությունից չեն հաստատում։
«Ավելի շատ «Հրապարակ» թերթի հետ կապ ունեմ, քան «Անալիտիկի», - ասաց Նարեկ Մալյանը։ Իսկ «Հրապարակ» թերթի հետ նրա կապը սահմանափակվում է «Անալիտիկի» մրցանակաբաշխության մասին գրված մեր «Նարեկ Մալյանը՝ ամենամտածող պաշտոնյա, կամ՝ «Բարև, ապուշներ» հոդվածով։
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը ևս եղել է Անի Հովհաննիսյանի նոմինանտների ցանկում։ Դա այն շրջանն էր, երբ Ուրիխանյանը Ծառուկյանի կուսակցությունում էր, և իր վարկանիշով էականորեն զիջում էր վերջինիս։
Մեր տեղեկություններով, Տիգրան Ուրիխանյանին ծանուցում են ուղարկել, բայց նա չի ներկայանում, որ ցուցմունք տա։ Քիչ առաջ այս մասին գրեց նաև armlur կայքը։ Սա բարդություն է ստեղծել իրավապահների համար, քանի որ Ուրիխանյանը որպես պատգամավոր անձեռնմխելի է, և նրան բերման ենթարկել այս պահին չեն կարող։
Ի դեպ, «Անալիտիկի» հետ կատարվածը մեծ ոգևորությամբ են ընդունել լրագրողական աշխարհում, քանի որ հույս կա, որ այս կերպ մեր դաշտը կսկսի մաքրվել «գրդոնչի» լրագրողներից։
Սակայն մեր գործընկերները նշում են, որ շորթմամբ զբաղվող լրագրողները դաշտում շատ են, և եթե պատժում են, ապա, թող միայն Անիին չպատժեն։
Սյուզան Սիմոնյան

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ





