- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանում, թերեւս, չկա ավելի անհեթեթ, ձանձրալի, անիմաստ, պորտաբույծ կառույց, քան Հանրային խորհուրդ կոչվածն է: Եվ այդ անդեմ, անգործունյա մարմինը եթե գնահատող կա, ապա ընդամենը մի հոգի՝ ՀՀԿ ղեկավարը: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը փոխանակ ուղղակի հասարակության, ժողովրդի հետ խոսելու, գնում է Հանրային խորհուրդ: Իբր այն արտահայտում է հանրության «ձայնը»: Չկա՛ նման բան:
Հանրային խորհուրդն անգամ իր ձայնը, իր կարծիքն ու տեսակետը չի արտահայտում, ուր մնաց թե հանդես գա իբրեւ հանրային ներկայացուցչական մարմին: Այդ կառույցը նայում է Սերժ Սարգսյանի դեմքին եւ գլուխը դրականորեն տմբտմբացնում է, եւ վե՛րջ (հարկ եղած դեպքում էլ ծափ է տալիս): Այսքանով ավարտվում են այդ խորհրդի «գործառույթները» (ականջդ կանչի, Գալուստ):
ՀՀԿ ղեկավարը գնացել է ՀԽ անդամների հետ հանդիպման եւ այդ մասին նախագահականից տարածված մամլո հաղորդագրությունը «բացահայտում» է հավաքի բովանդակությունը: Այսինքն՝ ոչինչ չի բացահայտում:
Նշվում է, թե, իբր, խորհրդի անդամները ապրիլյան պատերազմին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, բանակցային գործընթացի հեռանկարին վերաբերող հարցեր են ուղղել Սարգսյանին: Վերջինս էլ պատասխանել է հարցերին: Կոնկրետ ովքեր են հարցերի հեղինակները, ինչպես են ձեւակերպել հարցերը, ինչպիսի պատասխաններ են լսել, այս ամենի մասին ոչ մի բառ նշված չէ: Միանգամից անցում Սերժ Սարգսյանի «դաստիարակչական-բարոյախոսական» մի քանի նախադասությանը, եւ այդքանով հաղորդագրությունն ավարտվում է (ի դեպ, հանդիպումը ներկայացնող մի քանի լուսանկարներում էլ ոչ մի դեմք չկա. ներկաներին թիկունքից են նկարել, որոնք նայում են ամբիոնում նստած երկու դեմքերին. Սարգսյան-Մանուկյան):
«Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մերհաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում…
Մենք նախ և առաջ մերհանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնիցյուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ուվստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին:
Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույնեռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ահա՛ այսպես:
Ուրեմն, մենք հաղթել ենք: Բայց թե ինչու է երկրում սուգուշիվանը շարունակվում, հայտնի չէ: 4 օրում 100-ից ավելի զոհերի եւ նույնքան եւ ավելի վիրավորների ու դիրքերի հանձնման գնով հաղթանակը ո՞րն է: Երբ, մանավանդ, այսօր էլ դեռ սահմանային բախումներն ու հրետակոծությունները շարունակվում են, բանակը 80-ականների զենքի ու բահի հույսին է, ամեն օր էլ զոհերի եւ վիրավորների մասին ենք լսում:
Ինչ վերաբերում է վստահ քայլերով մեր բոլոր նպատակների իրականացմանը հասնելու մասին տրված խոստմանը, ապա դրանում հաստատ կասկածում ենք: Ոչ թե կասկածում ենք, այլ ընդհանրապես չենք հավատում:
Միասնության քարոզ անելով երկիր չեն զարգացնում եւ ուժեղացնում: Ընդհանրապես, քարոզներով եթե լիներ, ապա անցած 8 տարում, ինչպես ասում են «հասել ու անցել էինք Ամերիկային»: Բայց տեղի է ունեցել հակառակը. բոլոր ոլորտներում հետընթաց է արձանագրվել, իսկ բանակն էլ մնացել է 20-րդ դարի զենքի հույսին:
Ինչեւէ, զգույշ եղեք, միասնության քարոզիչների թիվն ավելանում է, արտագաղթողներինը՝ նույնպես:
Կիմա Եղիազարյան
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»