- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ խորհրդարանում փակ դռների հետեւում հանդիպեց ԱԺ փոխնախագահների, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարների ու մի խումբ այլ պատգամավորների հետ: Հանդիպումը տեւեց ավելի քան երեք ժամ, պատգամավորները հանդիպումից դուրս եկան բավական մտահոգ դեմքով:
Ներկաներից որեւէ մեկը չցանկացավ կոնկրետացնել, թե ինչ հարցեր են տվել Սեյրան Օհանյանին կամ նրանից ինչ պատասխաններ են ստացել: Սակայն նրանց կցկտուր խոսակցություններից հասկանալի դարձավ, որ հարցերի ու խոսակցության մի զգալի մասը վերաբերել է Ռուսաստանից 200 միլիոն դոլար վարկի դիմաց զինտեխնիկայի մատակարարման ուշացմանը:
Ինքը՝ Օհանյանը, հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից զինտեխնիկայի մատակարարման ուշացմանը, այսպիսի հայտարարություն արեց. «Համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերի արագացման ուղղությամբ»: Օհանյանը որեւէ ակնարկ չարեց, թե ՌԴ-ն ինչու է ուշացնում մատակարարումը, կամ ի վերջո զինտեխնիկան երբ է առաքելու Հայաստան:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս ապրիլի 15-ի նիստում էր որոշում կայացրել պաշտպանության նախարարին հանձնարարել հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն եւ «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել ու ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետներն ու գները:
Նախարարի խոսքերից, սակայն, երեկ պարզ դարձավ, որ ռուսական կողմը դեռ չի էլ սկսել զենքի մատակարարման գործընթացը: Ավելին՝ զենքի մատակարարման որեւէ ժամկետ դեռ հստակեցված չէ, մինչդեռ նա ընդամենը օրեր առաջ է վերադարձել ՌԴ-ից, որտեղ գնացել էր հենց այդ խնդիրը գլուխ բերելու համար:
Այսինքն, ՌԴ-ն պատերազմական այս օրերին փաստի առաջ է կանգնեցրել հայկական կողմին: Հայտնի է, որ այս օրերին ադրբեջանական կողմը խոշոր ծավալի զինտեխնիկա է կուտակում ԼՂՀ սահմանին, կան փաստեր, որ Թուրքիայից ու այլ երկրներից մեծ թվով վարձու զինյալներ են բերվել: Ռազմական փորձագետները խոսում են առաջիկայում պատերազմի վերսկսման հավանականության մասին:
Այդ մասին, բնականաբար, տեղյակ է նաեւ ռուսական կողմը. ինչպես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էր հայտարարել, իրենք արբանյակներով հետեւում են հայ-ադրբեջանական սահմանին կատարվող ցանկացած շարժը: Հիշեցնենք, որ ՀՀ պատկան մարմինները բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ ՌԴ պաշտոնյաների մոտ, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները վերսկսելու պատճառներից մեկն էլ եղել է ՌԴ-ի կողմից 200 միլիոն դոլարի ժամանակակից սպառազինության մատակարարման ուշացումը: Ադրբեջանն այդպիսով մտածել է, որ ուժերի հավասարակշռությունը կարող է հօգուտ իրենց լինել ու հարձակվել է:
Երեկ պատգամավորները մեզ հետ զրույցում նշում էին, թե Սեյրան Օհանյանը նույնպես մտահոգություն է հայտնել, որ ՌԴ-ն չի արագացնում զենքի մատակարարումը՝ այն դանդաղեցնելով ամենատարբեր տեխնիկական պատճառաբանություններով: Անգամ դեռ հայտնի չէ, թե գոնե մեկ ամսից զենքը կուղարկի՞ Հայաստան, թե ոչ:
Այդ խնդիրը լուծելու համար նախարարը պատրաստվում է այս օրերին կրկին Մոսկվա մեկնել:

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան





