- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ազատություն» ռադիոկայան
«Միակողմանի ճանաչումը թանկ կարժենա»
Արտասահմանցի մեկնաբաններին հետաքրքրել են պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պատրաստակամությունը և հնարավոր ճանաչումից բխող քաղաքական հետևանքները։
«Լեռնային Ղարաբաղի անկախությունը` բարդ ընտրություն Երևանի համար» վերտառությամբ Russia Direct վերլուծական կայքում հրապարակած անդրադարձում ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ Հայաստանի կառավարության եզրակացությունը շատ զուսպ է կազմված և դրանում ընդգծվում է, որ Երևանը որոշում կընդունի` հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումների դինամիկան։
Արդյո՞ք դա նշանակում է, որ հայերը կփորձեն առաջնորդվել այն սցենարով, որը 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը կիրառել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար։
Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը հորդորել է զսպվածություն ցուցաբերել և ուշադիր հետևել զարգացումների ընթացքին։ Բայց չի կարելի անտեսել բուն փաստը, որ Երևանում սկսել են նախկինի համեմատությամբ ավելի ակտիվ քննարկել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ պարզաբանել է, որ ճանաչումը կմտնի օրակարգ, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ նախաձեռնի։ Ռուսաստանցի փորձագետի համոզմամբ, առանց հանրաքվեի միակողմանի ճանաչումը բարդ տարբերակ է, դա հակասելու է առաջարկներին, որոնք մշակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը։
Հայաստանն այդ դեպքում կհատի «կարմիր գիծը» և պատասխանատվության կենթարկվի, դա չի նպաստի Հայաստանի և Ղարաբաղի կապերի ամրապնդմանը։ Բացի այդ, դա խթան կդառնա Բաքվի համար ոչ միայն ռազմաճակատում, այլև բանակցությունների սեղանի շուրջ։ Ըստ Սերգեյ Մարկեդոնովի՝ «միակողմանի ճանաչումը թանկ գին ունի, և Երևանում դա գիտեն»։
Times of Israel պարբերականը նշում է, որ նավթով հարուստ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելին է, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն։ Ադրբեջանը սպառնում է ուժով վերադարձնել անջատական տարածքը, սակայն Ռուսաստանի աջակցությունը վայելող Հայաստանը նախազգուշացրել է, որ ջախջախիչ պատասխան կտա ցանկացած հարձակմանը։
Իսրայելը սատարում է Ադրբեջանին
Ապա Times of Israel-ը հայտնում է, որ, ըստ հաղորդագրությունների, Իսրայելը ռազմական տեխնիկայով աջակցում է Ադրբեջանին։ Ղարաբաղում գրանցվել է իսրայելական արտադրության «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ապրիլյան բախումներից շաբաթներ անց Ադրբեջանի ռազմական բեռնատար օդանավերը վայրէջքներ են կատարել Իսրայելում։
Իսրայելն ադրբեջանական նավթի հիմնական սպառողն է։ Ադրբեջանն իսրայելական արտադրության զենքերի խոշոր գնորդն է, 2012 թվականին երկու երկրները կնքել են անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի մոտ 1 միլիարդ 400 միլիոն դոլարի պայմանագիր։
«Ճանաչումը... կկայունացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները»
Аргументы и факты պարբերականում խնդրին է անդրադարձել քաղաքական փորձագետ Անատոլի Վասերմանը։ «Խաղադրույքները շեշտակի բարձրացել են» վերնագրով հրապարակված հարցազրույցում պատասխանելով Նատալյա Կոժինայի հարցերին, Վասերմանն ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները վաղուց են ճգնաժամի մեջ, և թվում է, թե հնարավոր չէ դրանք է՛լ ավելի վատթարացնել։ Բայց, մյուս կողմից, ճանաչումը Երևանին թույլ կտա բացահայտ աջակցել Արցախին։
Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։ Դա Անկարային ընձեռել է մյուս պետությունների տեսակետների վրա այլևս ուշադրություն չդարձնելու հնարավորություն։ Ավելին` և՛ Թուրքիան, և՛ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամներ են։ Աթենքի և Անկարայի հարաբերություններն էլ բավական տանելի են։
«Կարծում եմ, որքան էլ տարօրինակ կթվա, բայց ճանաչումը որոշ չափով նույնիսկ կկայունացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները, որովհետև դրանից հետո պարզ կդառնա, որ ոչ մի տեսակի քաղաքական նկատառում այլևս չի խոչընդոտի Հայաստանի բաց ռազմական միջամտությունը։ Գիտակցելով, որ կա լայնածավալ և լիակատար դիմադրության վտանգ, Ադրբեջանն ինքը զերծ կմնա վիճակը ռազմական եղանակով լուծելու փորձերից»,- ասել է Վասերմանը։
Նատալյա Կոժինայի այն դիտարկմանը, թե «շատերը համոզված են, որ ճանաչումը կհանգեցնի մեծ պատերազմի», Վասերմանն այսպես է արձագանքել. - «Այնտեղ մինչև պատերազմ մեկ քայլ է մնում, արդեն եղել են բազմաթիվ ճակատային բախումներ, բայց դրանք տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Ադրբեջանում հույս ունեին, որ Հայաստանը` քաղաքական սահմանափակումներից ելնելով, լիարժեք չի գործի, իսկ ճանաչման դեպքում նման հանգամանք արդեն չի մնա»։
Փորձագետի կարծիքով, Ղարաբաղում ապրիլյան վերջին բախումները Թուրքիայի միջամտության հետևանք են։ Անկարան է սադրել Ռուսաստանին նեղ վիճակում դնելու համար, քանի որ ակնհայտ է, որ Մոսկվան բնավ շահագրգռված չէ իր սահմանների մոտակայքում մի նոր պատերազմով։
«Արծարծելով ճանաչման հարցը` հայերը նկատել են տալիս, որ այս խաղում խաղադրույքները շեշտակի բարձրացել են»,- ասել է Վասերմանը։
Այնուամենայնիվ, նրա համոզմամբ, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որևէ այլ պետություն հայերի օրինակին չի հետևի։ Գուցե կլինի «փոխանակման տարբերակ»` Հայաստանը կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Ռուսաստանի կողմից Ղարաբաղը ճանաչելու պայմանով, բայց դա քիչ հավանական է։
«Ռուսաստանը փորձում է հետսովետական տարածքում բանակցություններով կարգավորել կոնֆլիկտները, սակայն չստեղծել միացյալ տարածք, իսկ ես համոզված եմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած կոնֆլիկտները հնարավոր է կարգավորել միայն միությունը վերականգնելու ճանապարհով»,- ասել է Անատոլի Վասերմանը։
«Ի՞նչ կանի Մոսկվան, եթե Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը»։ «Կարծում եմ, ոչ մի արձագանք չի լինի»,- պատասխանել է Վասերմանը և շարունակել. - «Հավանաբար կասվեն գեղեցիկ խոսքեր այն մասին, որ բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցությունները միակողմանի քայլերից գերադասելի են։ Ավելին չի լինի, քանի որ Ռուսաստանին ձեռնտու չէ որևէ եղանակով միջամտել այս հակամարտությանը»։
«Հայերը և ադրբեջանցիները սպասում են, թե ինչ ազդանշան կտա Մոսկվան»
"Газета"-ի մեկնաբան Վլադիմիր Դերգաչևի վերլուծության վերնագիրը շատ հստակ է` «Ղարաբաղի ճանաչումը պատերազմ է»։ Հեղինակը նշում է, թե Մոսկվայից և Բաքվից հնչած բացասական հայտարարություններից հետո Երևանը զերծ մնաց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու սկանդալային օրինագիծն օրակարգ մտցնելուց։
Անցյալում էլ նման օրինագծեր առաջարկվել և մերժվել են դեռ նախնական քննարկումների փուլում, բայց ապրիլյան բախումներից հետո վիճակը փոխվել է։ 22 տարի տևող բանակցությունների ընթացքում կարգավիճակի հարցում ոչ մի առաջխաղացում չի եղել։
Ռուսաստանը որպես դաշնակից պարտավոր կլինի օգնել Հայաստանին, եթե վտանգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն այսօրվա դրությամբ մարտերն ընթանում են չճանաչված տարածքում, և բացի այդ՝ Մոսկվան փորձում է հավասարակշռություն պահպանել ու զենք է վաճառում թե՛ հայերին և թե՛ ադրբեջանցիներին։
«Հիմա ամեն ինչ կախված է քաղաքական և ռազմական հետագա զարգացումից, սա առևտուր է»,- Դերգաչևին ասել է Հայաստանի ղեկավարությանը մոտ կանգնած մի անանուն աղբյուր։
«Ես չէի կասկածում, որ Հայաստանի կառավարությունը հավանություն կտա օրինագծին, բայց դեռ պետք է խորհրդարանը քվեարկի, կարծում եմ՝ դրան չի հասնի, սա շանտաժ է»,- Դերգաչևին ասել է ադրբեջանցի վերլուծաբան Նաիր Ալիևը։
Նրա փոխանցմամբ, ճանաչման դեպքում Հայաստանը մեխանիկորեն դուրս կգա բանակցություններից, ինչին անմիջապես կհաջորդի պատերազմը։ "Газета"-ն նշում է, որ Բաքվում սկսել են խոսել մոբիլիզացիայի մասին։
Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական աղբյուրներն ասում են, որ կողմերը սպասում են, թե ինչ ազդանշան կտա Ռուսաստանը, որը համարվում է այս կոնֆլիկտում «գլխավոր մրցավարը»։ Դատելով ամենից` Մոսկվան Հայաստանի կողմից Ղարաբաղը ճանաչելու օրինագծի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք, դա էլ, հավանաբար, հայերին ստիպել է չշարունակել գործընթացը։
"Газета"-ն նշում է նաև, որ Մոսկվան և Բաքուն ճիշտ հաշվարկներ չեն կատարել Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ, և վկայակոչում է փորձագետ Արկադի Դուբնովին, ով ասել թե, թե նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող արտաքին հակառակորդի և ներքին ընդդիմախոսների առջև թուլություն դրսևորել, քանի որ կմեղադրվի ադրբեջանցիներին զիջելու մեջ։
«Ադրբեջանում ավտոկրատիա է, ոչ ոք իշխող ռեժիմին չի առարկում, դրա համար էլ Բաքվում էյֆորիա է, երկրի ղեկավարի մակարդակով Հայաստանը ֆաշիստական պետություն որակելը, ռազմատենչ հռետորաբանությունը միայն սրում են վիճակը, պետք է լրացուցիչ վստահություն, բայց այն չի առաջանա, եթե չլինի քաղաքական կամք և հրաժարում կայծակնային պատերազմի (Blitzkrieg) կոչերից»,- ասել է Դուբնովը։
«Այս ամենից PR-ի հոտ է գալիս»
"Коммерсантъ"-ի հարցերին պատասխանել է Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար Անատոլի Ադամիշինը։
«Այս ամենից PR-ի հոտ է գալիս, ի՞նչ կտա ճանաչումը, Հայաստանն ու Ղարաբաղն առանց այն էլ միասնական են։ Ճանաչումը վնաս կհասցնի բանակցային գործընթացին։ Այն փաստորեն կավարտվի»,- ասել է Ադամիշինը։
Նրա փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղը մինչ օրս ճանաչել են միայն Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը և ամերիկյան մի շարք նահանգներ։
«Լավ, ենթադրենք, Հայաստանը ճանաչեց, ի՞նչ շրջապատում կհայտնվի դրանից հետո»,- ասել է Ադամիշինը։
Նրա համոզմամբ, իրավիճակն աներևակայելի շիկացած է, երկու կողմում էլ կան «բազեներ», դրանք հայերի ճամբարից ճանաչում են պահանջում, իսկ ադրբեջանցիների ճամբարից` պատերազմ։
«Վստահություն մարդկանց և կառավարությունների միջև չկա, երբեմնի եղբայրական ժողովուրդների միջև կատաղի ատելություն է։ Չեմ կարծում, որ այսօր հնարավոր է կայունացում»,- ասել է Ադամիշինը։

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը


