- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առաջիկա 20-ից 50 տարիներին Ադրբեջանի բնակչությունը կհասնի 14-ից մինչև 20 միլիոն, ադրբեջանական տնտեսությունը ներկա պահին ունի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ, թե կապված տրանսազգային նախագծերի հետ, և թե գազի ու նավթի պարզունակ վաճառքի հետ: Նրանք ունեն նաև հուսալի բարեկամներ, որոնք Հայաստանը ու ԼՂՀ-ն չունեն:
Իբրև պարզ շուկա Ադրբեջանը նաև ավելի հետաքրքիր է և կլինի ԵՄ համար: Հարևան Թուրքիան ամենայն հավանականությամբ Էրդողանից և Պուտինից հետո կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք բերելով գոնե չեզոք մակարդակի:
Պուտինից հետո Ռուսաստանը հավանաբար զգալի կթուլանա, վերջին տարիներին այն թշնամիների ու «չուզողների» մեծ բանակ է ձևավորել, որը Պուտինի անձի շնորհիվ այս պահին ուղիղ սպառնալիք չէ երկրի համար, իսկ նրանից հետո հավանաբար կդառնա:
Լեհաստան, Ուկրաինա, Թուրքիա և մի շարք փոքր երկրներ կստեղծեն հակառուսական ռազմական բլոկ, որը կհովանավորի ՆԱՏՕ-ն՝ առանց ուղիղ ներգրավվման: Ռուսաստանը նաև պետք է սպասի հարվածներ միջինասիական տարածաշրջանից և Չինաստանից:
Հայաստանի հիմնական «գործընկեր» Սփյուռքը, Հայաստանին գնալով ավելի քիչ է վստահում կապված երկրում կոռուպցիայի ահռելի չափերի հետ: Եթե այսպես շարունակվի առաջիկա 20-50 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք կապը գնալով կթուլանա, պայմանավորված նաև ժամանակային գործոնով: ՌԴ հայ համայնքը ավանդաբար եղել է ու կմնա թույլ, ռուսական մշակույթը արագորեն ասիմիլացնում է հայերին ամենաշատը մեկ սերունդ հետո: Այս համայնքը պարբերաբար կօգտագործվի Հայաստանի դեմ, իհարկե որոշ դրական բացառություններով:
Տարբեր հանգամանքներով պայմանավորված, եթե այսպես շարունակվի, Հայաստանի բնակչությունը եթե չպակասի ապա չի էլ ավելանա: Եթե առաջիկա 20-ից 50 տարիների ընթացքում, նույնիսկ պահպանվի ԼՂՀ և հարակից տարածքների ստատուս քվոն, ինչի մասին շատերը երազում են, և եթե նույնիսկ չլինեն լայնամասշտաբ պատերազմներ, ապագայում մենք կունենանք բավականին փոքր բնակչությամբ Լեռնային Ղարաբաղ, հյուծված տնտեսություն և դատարկ սահմանամերձ տարածքներ: Աշխարհաքաղաքական այսպիսի պայմաններում բացառված է, որ ԼՂՀ-ն ճանաչվի որևէ լուրջ երկրի կողմից:
Ի՞նչ պետք է անել
1. Արագ ստեղծել սոցիոլոգների խումբ, որը կուսումնասիրի «էլէկտրիկ Երևանի» և «Չորսօրյա պատերազմի» հայ հասարակության և Սփյուռքի մոբլիզացման ֆենոմենը, կատարել հետևություններ: Խումբը պետք է ղեկավարի Պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը: Խմբի կողմից առաջ բերվող եզրակացությունները և հետևությունները կիրառել բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
2. Արագ ձերբակալել և ունեզրկել այս աղքատ երկրում մեծահարուստներ դարձած կոռումպացված ներկա և նախկին պաշտոնյաներին, առգրավված գումարները ներգրավել տնտեսության մեջ:
Պետության ղեկավարությունը պետք է ապացուցի, որ Հայրենիքը ավելի թանկ է:
3. Զինվել, աննախադեպ ծավալներով ու գերժամանակակից տեխնիկայով հագեցնել ԼՂՀ-ն և ՀՀ-ն:
4. Երկրորդ կետի գումարների մի լուրջ մաս ուղղել գիտահեն տնտեսության և բանակի զարգացմանը:
5. Ստեղծել ռազմական ակադեմիաներ, որտեղ պարտադիր և պարբերաբար ուսուցում կանցնեն երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում կանայք և երեխաները:
6. Պետությունը պետք է իրականում համարի, որ իր միակ գործընկերը քաղաքացիական հասարակությունն է և Սփյուռքը, այս պարագայում վստահաբար ամբողջ աշխարհով մեկ կսկսվեն աննախադեպ դրամահավաքներ, որոնք կուղղվեն Հայաստանի տնտեսությանն ու բանակին: Երկրի ներսի մոբլիզացիոն ուժի շնորհիվ հնարավոր կլինի հիմնովին վերացնել կոռուպցիան, բոլորի ջանքերը ուղղել երկրի տնտեսության զարգացմանը և հզոր բանակի կառուցմանը: Թե ինչպես, տես առաջին կետ:
7. Պաշտոնական մակարդակով հայտարարել, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունները ճանաչեն ԼՂՀ անկախությունը, այն պատրաստ է վերադարձնել անվտանգությանը ծառայող «բուֆերային զոնան» և իրականացնել տարածաշրջանային խաղաղությանը նպաստող նախագծեր:
Իբրև բարի կամքի դրսևորում, Հայաստանը կարող է նաև հայտարարել, որ թույլ կտա Նախիջևանից դեպի Ադրբեջան կառուցվի տնտեսական կոմունիկացիաներ:
Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...
ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...
ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ
Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է
Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան
Ցռան Վերգոն
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»
Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին
Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
Հարազատներ, Հայեր
Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել
Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը