- 2025-01-18 03:51:00Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
- 2025-01-17 18:47:00Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պատերազմը վերսկսած թշնամին իր համար անսպասելիորեն ամենուր հանդիպեց հայ ռազմիկների անձնուրաց ու հերոսական դիմադրությանը և մեծաթիվ կորուստներ կրելով ետ շպրտվեց: Սպաների և կրտսեր հրամանատարների հմուտ ղեկավարությամբ հայրենիքի աննկուն պաշտպանները նոր սխրագործություններով և իրենց արյամբ սրբագործեցին հայրենի հողը:
Հայ զինվորն իր անպարտելի ուժը ստանում է հայրենի հողից, նրան առաջնորդում են մեր պապերի հերոսական օրինակն ու պատգամները, մայրերի օրհնանքն ու աղոթքները, հավատն առ Աստված:
Հայ սպաների ու զինվորների բազմաթիվ սխրագործություններից հիշատակենք ևս մեկը: Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն ակտիվորեն մասնակցել է հակառակորդի գերազանցող ուժերի առաջին հարվածը դիմագրավելու, կենդանի ուժին ու տեխնիկային կորուստներ պատճառելու և մարտական դիրքի վրա հետագա բազմաթիվ գրոհները ետ մղելու մարտական գործողություններին: Կատաղի մարտերի ընթացքում, կորցնելով հրամանատարին ու մարտական ընկերներին, հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը շարունակել է դիմադրել մեծաքանակ հակառակորդին մինչև վերջին փամփուշտը: Սպառելով հաստիքային զինամթերքը՝ նա ծանր վիրավոր ընկերոջը առաջնագծից դուրս է բերել 30 մ հեռու գտնվող արթուն հերթափոխի խրամաբջիջ, որտեղից կապվել է գումարտակի հրամանատարի հետ, ներկայացրել կարևոր տեղեկություններ օպերատիվ իրավիճակի մասին և հաղորդել, որ հենց նոր իր կողքին զոհվեց զինակից ընկերը, իսկ ինքը վերջին նռնակը մարտական վիճակում պահած պատրաստվում է կասեցնել թշնամու առաջխաղացումը: Նա ուժ է գտել իր մեջ օգնության հասած խմբի հրամանատարին զգուշացնելու վտանգի մասին: Մարտիկը կարողացել է իր վրա սևեռել հակառակորդի 5 զինվորների ուշադրությունը, որոնցից երկուսի հետ մերձամարտում պայթեցրել է նռնակը՝ ոչ միայն կորուստ պատճառելով, այլ նաև իրարանցում առաջացնելով հակառակորդի շարքերում: Կրտսեր սերժանտ Ռ. Աբաջյանը ցուցաբերել է անձնական արիություն, մարտական դիրքը մինչև վերջին հնարավորությունը պաշտպանելու վճռականություն և կյանքի գնով հավատարիմ մնացել զինվորական երդմանը: Այդ հերոսական արարքը ցասումով է լցրել մայոր Մալոյանի և դիրքը գրոհող խմբի մարտիկների սրտերը, որոնք նույն խիզախությամբ ետ գրավեցին հակառակորդի զբաղեցրած մարտական դիրքը՝ հընթացս դիպուկ կրակոցներով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժը և ստիպելով ադրբեջանցի զավթիչներին նահանջելու ելման դիրքեր:
Ահա թե ինչ է վկայում այդ մասին ստորաբաժանման հրամանատար, մայոր Էդիկ Մալոյանը. «2016 թ. ապրիլի 2-ին 5 հոգուց բաղկացած խմբով հակահարձակման ենք անցել հակառակորդի գերակշիռ ուժերի կողմից գրավված մարտական դիրքերից մեկն ազատագրելու համար: Մոտենալով դիրքի արթուն հերթափոխի խրամաբջջին` նկատել եմ ձեռքից վիրավոր ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին, որը շարունակում էր դիմադրել իրեն շրջապատած թշնամուն: Հակառակորդի գերակշռող ուժերի դեմ ավելի արդյունավետ գործելու նպատակով և նպաստավոր դիրք զբաղեցնելու ու այնտեղից գրոհելու համար կատարել ենք թևանցում: Հենց այդ պահին էլ, մինչև վերջին փամփուշտը մարտնչելով թշնամու դեմ, կրտսեր սերժանտ Ռ. Աբաջյանը պայթեցրեց նռնակը և նահատակվեց` սպանելով նաև իրեն գերեվարելու նպատակով մոտեցած երկու ասկյարների»:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն իր իմացյալ մահով ոչ միայն նպաստեց մարտական դիրքի ազատագրմանը, ոչ միայն պատժեց նենգ թշնամուն, այլև դարձավ հավերժի ճամփորդ և գնաց խառնվելու մեր հերոս դյուցազունների համաստեղությանը: Հավերժ փա՛ռք մեր հերոսներին, որոնք վտանգի ժամին դարձան մեր հայրենիքի կենդանի վահանը և շողացող սուրը թշնամու գլխին:
Հայրենիքը բարձր է գնահատել կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի սխրագործությունը: ԼՂՀ նախագահի հրամանագրով նա հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով, որը հանդիսավոր պայմաններում հանձնվել է հերոսի հորը:
Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան