- 2025-03-13 21:49:00Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-13 10:51:00ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Մեդիալաբի» հետ խոսելով հանրային պահանջի մասին, որ պաշտոնյաները վաճառեն իրենց դղյակները եւ փողերը ուղղեն պետության անվտանգության կարիքներին, հայտարարում է՝ ի՞նչ է, ինչ-որ մարդիկ ուզում են «կուլակաթափություն» անել ու դատարկե՞լ Հայաստանը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը երեւի կարծում է, որ Հայաստանը դատարկելու «մենաշնորհն» էլ պետք է պատկանի ՀՀԿ-ին, եւ միայն ՀՀԿ-ն իրավունք ունի դատարկել Հայաստանը: Իսկ որ ՀՀԿ-ն լիովին իրացնում է այդ իրավունքը, ընդ որում՝ առաջանցիկ տեմպով, վկայում են Հայաստանի արտագաղթի ցուցանիշները: Եվ որպեսզի ինչ-որ մարդիկ «կուլակաթափ» չլինեն, ՀՀԿ-ն «կուլակաթափ» կամ պարզապես «ժողովրդաթափ» է անում ամբողջ Հայաստանը:
Վերջին տարիներին Հայաստանից հեռացել է մի քանի հարյուր հազար մարդ: Անգամ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 3 միլիոնի հոգեբանական շեմից: Մարդիկ հեռանում են սոցիալական անարդարության, անհավասարության, իրավական անհավասարության, արտոնյալների խավի կամայականությունների եւ անպատժելիության, իշխանության անտարբերության պատճառով: Մարդիկ հեռանում են, որովհետեւ Հայաստանում չեն գտնում ինքնիրացման ճանապարհներ, քանի որ բոլոր ճանապարհները փակել են կոռուպցիան, մենաշնորհները, որոնց հավաքական եւ խտացված դրսեւորումն էլ հենց կոչվում է ՀՀԿ:
Բայց պարզվում է, որ այդ կուսակցության համար «կուլակաթափությունն» է, որ Հայաստանը դատարկելու սպառնալիք է: Եթե Հայաստանից պետք է հեռանան մարդիկ, որոնք Հայաստանում բացի հանրային եւ պետական ռեսուրսների հաշվին հարստանալուց եւ պետական շահերն ու անվտանգությունը անձնական նպատակների մանրադրամ դարձնելուց՝ չունեն կյանքի այլ նպատակ եւ գործ, ապա այդ հեռացումը պետք է կազմակերպել օր առաջ, ժամ առաջ՝ հանուն Հայաստանի անվտանգության:
Բայց, ինչ խոսք, հասարակությունը խնդիրը չի դնում այդպիսի ծայրահեղ կատեգորիաներով: Ավելին՝ խնդիրը ծայրահեղացնելու հարցում շահագրգռվածություն ցուցաբերում է հենց իշխանությունը՝ այդ իսկ ծայրահեղությամբ պաշտպանվելու համար:
«Կուլակաթափություն» հասկացությունը շրջանառության մեջ դրեց հենց իշխանությունը, ոչ թե հասարակությունը: Հասարակությունը խոսում է ընդամենը օրենքի, իրավունքի, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական արդարության քաղաքականության իրականացման մասին: Հասարակությունն ընդամենը խոսում է այն մասին, ինչն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ՝ թե՛ հին, թե՛ նոր:
Եթե իշխանության համար այդ ամենը «կուլակաթափություն» է, ապա նշանակում է, որ կուլակաթափությունը Հայաստանում սահմանադրորեն հաստատված կարգ է, նորմ, որի նախաձեռնողը, ընդ որում, հենց իշխանությունն է. չէ՞ որ իշխանությունն էր հանրությանը փորձում համոզել սահմանադրական «Այո»-ի հարցում: Հասարակությունն ընդամենը պահանջում է, որ իշխանությունն անի այն, ինչ պարտավորված է անել համաձայն նույն այդ Սահմանադրության եւ օրենքների:
Դրա անունը դնելով «կուլակաթափություն»՝ ՀՀԿ ընկերախումբը ընդամենը փորձում է ծայրահեղական ֆոնի շնորհիվ լղոզել սահմանադրական կարգը՝ այդ կարգի խախտման գնով պետության եւ հանրության հարստահարումը ապահով շարունակելու համար»:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur





