- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































12-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Հարությունյանի մայրիկն ինձ մի հիանալի անակնկալ է մատուցում: Պարզվում է` Մարտակերտի հրետակոծության օրերին, անկախ նրանից, որ մեր դպրոցի զանգը լռել էր, բնակիչներն էլ տարհանվել և ապաստան էին գտել տարբեր տեղերում, իմ աշակերտուհին այս օրերին շարադրել էր իր մտքերը և մասնակցել Մայիսյան եռատոնին նվիրված շարադրությունների մրցույթին:
Կարոտի ցավալի զգացողություն կա այստեղ, հարազատ բնակավայրի հանդեպ անսահման սեր, որ նորից մարդուն բերում է իր հարազատ ծննդավայրը, առանց որի անզոր է ապրել մեկ ուրիշ եզերքում:
ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ
Նորից քեզ հետ եմ, նորից՝ քո գրկում, իմ սե՛ր, իմ կարո՛տ, իմ տու՛ն Մարտակերտ: Քեզ գուրգուրում եմ, մանկան պես սիրում, քեզ բարուրում եմ, որ տեղավորեմ սրտիս մեջ թաքուն, իմ ե՛րգ, իմ տա՛ղ, իմ մանկությա՛ն օրրան: Որք՜ան եմ ծարավել ես քո ջերմ սիրուն, որ անվերջ քայլում եմ, բայց էլ չեմ հոգնում, որ ամբողջովին քեզ նորից տեսնեմ, անհագ կարոտիս ծարավը մարեմ: Դու դեռ չես հասցրել թոթափել հոգսերը նախորդ պատերազմի, երբ դուռդ փորձեց ջարդել դավադիր թշնամին:
Քո ավերված ու քանդված պատերի միջից դեռ հոտն էր փչում լքված տների, որ ավելի քան քսան տարի հույսով սպասում էին իրենց տերերին: Տերեր, որ ստիպված գաղթական դարձան, օտար ափերում հանգրվան գտան, բայց տունը մնաց անդավաճան սպասող նրանց: Իսկ ես ուզում էի, որ ամեն տուն տանիք ունենար, որ ամեն տնից ձմռանը ծուխ ելներ, որ ամեն տան մեջ գիշերը չխավարեր, այլ լույսը վառվեր: Ես ուզում էի քեզ ամբողջությամբ շքեղացած տեսնել, ուզում էի, և դու արհամարհում էիր անցյալի դառնաղի հուշերը ու կամաց-կամաց նորովի զգեստավորվում, շենանում:
Ես երազում էի քո նոր օրվա ու պայծառ գալիքի մասին, իսկ թշնամին ոտնձգեց՝ կոտրելու իմ և քո երազանքները:
Միանգամից կյանքիս հունը փոխվեց՝ մինչ ապրիլի 2-ը և հետո…. Մի քանի վայրկյանում արկերի հռնդյունի ու մորս փշաքաղված դեմքի արտահայտությունից զգացի անհայրենիք մնալու ամենասարսափելի վտանգը… Իմ հայրենի՛ք, իմ սե՛ր, իմ օջա՛խ, քո քաղցրությունը ես ամբողջությամբ ըմբոշխնեցի մի քանի վայրկյանում, ինչք՜ան գեղեցիկ ես դու՝ անգամ ավերակների միջից, ինչքան հյուրընկալ, ինչքան հպարտ ու վեհ: Քեզանից հեռացած ու կտրված՝ ես խելագարի էի նման:
Իրար հաջորդող , հաճախ իրարամերժ լուրերն ու շարունակ լսվող պայթյունները խառնվել էին իրար՝ իրական ու անիրական եզրույթներից հանելով իմ գիտակցական ու զգայական ներաշխարհը: Ես ինձ ոչինչ էի զգում քեզանից հեռու ու չէի ուզում պաշտպանվել, բայց ես ունակ եմ արդեն պաշտպանելու, պատրաստ եմ լինելու քո սահմանը հսկող զինվորի կողքին, ինքս զինվորագրվելու: Այո՛, ի՛մ հայի, ի՛մ հարազատի, ի՛մ զինվորի կողքին, որ թքում է թշնամու ճակատին իր անվեհերությամբ, որ վեհանձնությամբ ավելի է արժևորում իր սուրբ գործը: Նա չի վախենում, քանզի պաշտպանում է քեզ, ինձ, բոլորիս..
Ընդամենը օրեր առաջ թշնամու ահռելի հրետակոծության հետքերն արդեն վերացվել են քո դիմանկարից, դու նորից վերազգեստավորվել ես, նոր շունչ ստացել, չնայած, գիտեմ` սգավոր է սիրտդ: Այնտեղ դու անմեղ զոհերի անուններն ես փայփայում, նրանց, ովքեր իրենց մատաղ կյանքը տվեցին, որ կանգուն մնաս դու, իսկ ես վերադառնամ նորից: Քո երկնակամարում փորձում եմ գտնել նրանց հայացքները, որ վերջին նկարից հիշողություն դարձան, որ անմար թողեցին մեր սրտերում սոսկ իրենց անուն-ազգանունը:
Այո՛, իմ սգավո՛ր Մարտակերտ, հուշերը սրտումդ ամփոփած, եռատոնին ես սպասել: Տոներ, որոնցով «ոչ» ես ասել ստրկամտությանն ու խավարին, մահին, անհայրենիք մնալու գաղափարին, ու կաս այսօր: Ով է թշնամին, որ կարողանա ստվերել քո հաղթանակները, ընդամենը քոչվորական ցեղերի մնացորդ, ազգային դիմանկարից զուրկ, կացնի ու սվինների գերի՝ առանց անցյալի ու պատմության: Թուրքն ու թրքանման իր եղբայրը, որ չարությունից մոլեգնած, ամեն պահի քնած, անպաշտպան ու անօգնական «
Քո երկնակամարն անմահացած արծիվ-հերոսներն են հսկում, քո սահմանն՝ անվեհեր քաջերը, էլ ինչ ես խորհում: Ուզում եմ խոստանաս, որ քառատոն պիտի միասին տոնենք, որ պարտքը չենք թողնի այլևս վաղվան, որ թշնամու ծնկաչոք աղերսանքներին էլ չենք հավատա, որ էլ սահմանում զինվոր չի զոհվի: Ուզում եմ ասես՝ տուն վերադարձե՛ք, արկեր չեն պայթի երկնքում լազուր, որ քո սահմանն անառիկ է միշտ, անկախ ու ազա՛տ հայրենիք իմ:
Հարությունյան Շուշան
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է





