USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ և Մանվել Գրիգորյանի հարաբերությունները չեն կարող վատ լինել
2016-05-19 16:00:00
Տպել Տպել

Լավ լուր ունեմ փոխանցելու «Չորրորդ իշխանություն» թերթին` ի ուրախություն հայտնեմ, որ իմ և Մանվել Գրիգորյանի հարաբերությունները չեն կարող վատ լինել: Չեն կարող վատ լինել, քանի որ մեր հարաբերությունները սկիզբ են առնում 1989 թ.-ից և այն ոչ բիզնես հարաբերություն է, ոչ էլ այլ ինչ՝ այն հարաբերություն է հանուն Հադրութի:
Ես և Մանվելը մարտական ընկերներ ենք, 1989թ.-ից սկսած անցել ենք երկար ու անմոռաց ճանապարհ: Մենք տեսել ենք 1991թ., երբ համայնավար հայ իշխանավորները համագործակցաբար ՕՄՕՆ-ականների և խորհրդային ներքին զորքերի հետ փորձում էին ջարդել մարտնչող ազատամարտիկների կամքը: 
Մենք իրար հետ ապրել ենք հաղթական 1992թ.-ի ամառը, երբ Հադրութը ամբողջությամբ շրջափակման մեջ էր և մենք մարտնչում էինք ուս-ուսի: Մենք միասին վայելել ենք 1993թ.-ի հաղթանակների բերկրանքը, երբ Հադրութի պաշտպանական շրջանը՝ իմ հրամանատարությամբ, իսկ 5-րդ բրիգադը՝ գեներեալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, համագործակցաբար ազատագրում էինք մեր հայրենի հողի մի հատվածը և ետ էինք շպրտում հակառակորդին, որ այլևս Հադրութ ավանի, Տողի և Էդիլուի ձորակի գյուղերում մանուկների, մայրերի ու մեծահասակների թաղում չկազմակերպենք: 
Մենք ծանր օրեր ենք ապրել 1994թ.-ին, ես՝ Հադրութում, իմ ընկեր Մանվելը՝ Մարտակերտում, երբ ազատագրված հողերը պահելու համար կորցրինք հարյուրավոր ընկերներ: 
1994թ.-ից հետո հեռավոր Դաշքեսանում ես և Մանվելը առանձնատուն էինք կառուցում ուրիշներին օրինակ ծառայելու համար՝ ակնկալելով, որ այդ բարեբեր հողի վրա կապրեն մեր հայրենակիցները: 
Մենք առիթ ենք ունեցել 1995թ. –ին Դաշքեսանում առանձնազրույց ունենալ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ՝ ակնկալելով նրա աջակցությունը, որ 5-րդ բրիգադի կամավորներին տան հնարավորություն ազատագրված հողի վրա ապրելու և իրենց տնտեսությունը այնտեղ կառուցելու համար, որը ցավոք, իրականություն չդարձավ:
Մենք 1997թ.-ին Լայլա-Իլյագիի /Վարազաթումբ/ շրջակայքում՝առաջնագծում շրջայց կատարելուց, խոսում էինք երկրապահ կամավորականներին օրվա մարտական խնդրի շուրջ համախմբելու մասին: 1999թ.-ին մեզ հաջողվեց մարտական հերթապահության մեջ ներագրավել երկրապահ կամավորականներին՝ աջակցելով 18 տարեկան մեր զինվոր-զավակներին, ավաղ, դա ընդամենը տևեց 2 ամիս և այն շարունակություն չունեցավ: Այս մասին կվկայեն Ալբերտ Բազեյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը և Արա Կետիկյանը:
Սիրելի մարտական ընկեր,
մեկ այլ առիթով «Չորրոդ իշխանություն» թերթին կմապտմեմ 1999 թ.-ից սկսած մեր հետագա առաքելության մասին:
Հոդվածով հետաքրքրվողներին, ի ուրախություն բարի կամեցողների, ի տխրություն չարախոսների հայտնեմ.
1. Մանվել Գրիգորյանը Արցախում շատերի կողմից հարգված և սիրված մարտական ընկեր է:
2. Իմ և Մանվել Գրիգորյանի հարաբերությունները չեն կարող լինեն իրավիճակային և միշտ լինելու են ջերմ:
3. Ապրիլյան առաջին օրերին Մանվել Գրիգորյանի հանգրվանած հյուրանոցի սեփականատերերից մեկը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն է, իսկ հիմնական սեփականատերը Դավիթ Իշխանյանի Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգականն է:
4. Հադրութի շրջանի Տողի Ջրաշխարհը կառուցվել է 2005թ.-ին՝ ի հիշատակ իմ զոհված 18 մարտական ընկերների, որոնց հետ 1990թ.-ին որոշել էինք այդ տարածքում կառուցել գյուղ, որպեսզի փակենք Տող-Ֆիզուլի ճանապարհը: Ջրաշխարհը սոցիալական ծրագիր է, իսկ եթե դիտենք որպես բիզնես ծրագիր, ապա նրա հետգնման ժամկետը 350 տարի է: Ի դեպ, վերջերս շատ են խոսում Ջրաշխարհից, մի առիթով Ջրաշխարհ կհրավիերմ հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին հանգստանալու և իրական Ջրաշխարհի նախագծին մոտիկից և հանգամանալից ծանոթանալու նպատակով, հուսով եմ Ջրաշխարհի հիմնական սեփականատեր՝ իմ մարտական ընկեր, այժմ մոսկվայաբնակ շարքային Սուրեն Հայրյանը, դեմ չի լինի այս նպատակի իրագործմանը:
5. Կամավորականությունը երբեք իմ սրտով չի եղել: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ մարտական հաջողությունների հիմքերի հիմքը, հազարավոր տարիներ առաջ և այսօր, հրամանների կատարման անվերապահ ուղղահայացն է:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանի ղեկավարած երկրապահի զորախումբը առաջանորդվում է հրամանների կատարման վերադասության սկզբուքնով: Արցախում գտնվող բոլոր կամավորականները կամավորական են մինչև մարտական խնդիր ստանալը: 
«Չորորդ իշխանություն» թերթում հրապարակված նկարը հաջող ֆոտոշոփ չէ, իրական նկար հրապարակեմ:

Արթուր Աղաբեկյան / Ֆեյսբուք

Այս նյութը դիտել են - 1524 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook