USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ անի այն մայրը, հայրը, որի որդին այսօր սահմանի բերանը կանգնած հայրենիք է պաշտպանում...
2016-05-31 02:29:00
Տպել Տպել

Ի՞նչ անի այն մայրը, հայրը, որի որդին այսօր սահմանի բերանը կանգնած հայրենիք է պաշտպանում: Դուք պատկերացնում ե՞ք, ի՞նչ օրի են այդ ծնողները... Քանի հոգի մարդ ենք մնացել, որ այդպես անխնա թաղում ենք նրանց ողջ-ողջ ու հետո գլխներիս տալիս: Դե պատերազմը չի ավարտվել,- կասեն կուսակցական դրոշները օդում ծածանող մտագարները,- բա ի՞նչ եք ուզում...
Օր օրի զինվոր է, որ կորցնում ենք... հիմա էլ նոր, չէ, նոր բան չէ, հին ձևերից է, միջոցը գտել են՝ հանակածամահ է եղել, ինքնասպան է եղել... Լավ ու մինչև ե՞րբ... Ծնողները կորցրել են իրենց, սարսափած են, հանկարծ վատ բան չլսեն, քուն-դադար չունեն այս մարդիկ, հասկանում ե՞ք, իրենց երեխաների համար են մտածում, որ հանկարծ մի վատ բան չլինի, իսկ էս մանր-մունր, դուսպրծուկ կուսակցությունները, իրենց դատարկ գանգերով մարդիկ են հավաքագրում իրենց շարքերը, կուսակցությունից կուսակցություն փոխած, հաճախորդները 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններում իրենց տեղն են ուզում ունենալ, ԱԺ-ում մանդատներ ունենալու համար են աղոթում...
Ինչքան մուխտառ, անտերուդուս կուսակցություններ կան, հայտարարություններ են անում, ի օգուտ իրենց անձնական շահի. գաղափարը վաղուց սատկել է... Իշխանությունը ամեն բան անելու է, որ մնա... ինչ գնով էլ, որ լինի իշխանությունը աշխատելու է, որ իշխանությունը չկորցնի: Ձևավորվում են նոր, իշխանության կողմից ուղարկած «ընդդիմադիր» կուսակցություններ: Ոչ մեկ չի մտածում երկրի անվտանգության, երկիրը չկորցնելու, մեր մի բուռ հողի, վաղվա մասին...
Երբ դրսից նայում ես, տեսնում ես մի բան, Հայաստանը վերածվել է նեխած դիակի, որտեղ կլոր, տափակ որդերը խլվրտում են դիակի շուրջը, որ հնարավորինս, վերջին պահին թաթները երկարացնեն ու մի պատառ տանեն բերանները: Սրանք հիմնականում այն որդերն են, ովքեր երկիրը կառավարելու անիվը ձեռներն են առել ու մեր ճակատագիրն են որոշում: Իսկ երկրում մնացած մի երկու տոկոս մարդիկ էլ փորձում է ընդվզել, մինչդեռ իշխանության կողմից շինած պատը ամուր է մնում, որովհետև շարքային ստրուկները կքած պահում են պատը, որ կագուն մնա, որպեսզի ոսկորը, որ շպրտել է իշխանությունը նրանց առջև, որպես ծծակ բերաններից դուրս չմնա, չզրկվեն, չկորցնեն գողոնը:

Արթուր Հայրապետյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 1997 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook