USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չավուշօղլուն փաստացի խոստովանել է Ուկրաինայում եւ Վրաստանում ճգնաժամերի մեջ ԵՄ դերը. Զախարովա
2016-05-31 04:02:00
Տպել Տպել

Թուրքիայի արտգործախարար Մեվլութ Չավուշօղլուն փաստացի խոստովանել է, որ Ուկրաինայում ճգնաժամի եւ Վրաստանում պատերազմի պատճառը Արեւմուտքի անհեռատես քաղաքականությունն էր: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RIA Novosti-ն:

Նա Facebook-ի իր էջում մեկնաբանել է Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պետք է Թուրքիային վերաբերվի որպես գործընկերոջ, այլ ոչ թե խոսի ուլտիմատումների լեզվով: Չավուշօղլուն, մասնավորապես, ասել էր. «Նրանք (ԵՄ-ն) պետք է հասկանան, որ Թուրքիայի հետ չի կարելի այդպես վարվել:  Նրանք իրենց այդպես պահեցին Ուկրաինայի նկատմամբ՝ կամ մեզ հետ եք կամ չէ: Վրաստանում հասցրին նրան, որ երկիրը 2 շրջան կորցրեց: ԵՄ-ն պետք է հրաժարվի այդ մոտեցումից»:

«Հետաքրքիր տեղեկություն է նրանց  համար, ովքեր չէին հավատում, որ Ուկրաինայի ճգնաժամը եւ Վրաստանում 2008-ի պատերազմը արեւմտյան գործընկերների ոչ խելացի քաղաքականության հետեւանք են: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը մտածում է, որ Թուրքիայի արտգործնախարարը ռուսամետ հայացքներ ունի: Պարզապես ոմանք ամեն բան հասկացել են, իսկ ոմանք էլ արդեն սկսել են խոսել»,- ասել է Զախարովան:

 

Այս նյութը դիտել են - 1812 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook