USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամո՛թ է, պարոնա՛յք, այս խեղկատակությունը մաքրեք փողոցից...
2016-06-07 16:35:00
Տպել Տպել

Այսօր Աբովյան փողոցը ծայրից-ծայր անցա, ինձ համար հանգիստ ճեմում էի ու մեկ էլ հո՛պ...Քիչ էր մնում վախից մեռնեի...

Այս հակագեղագիտական, գարշելի, արվեստից մղոններով հեռու արձանախմբի հեղինակը ամեն ինչի հետ կապ ունի, բացի քանդակագործությունից: Թող գնա գերեզմանաքարերի ,,զակազ,, ընդունի եւ անի, ոչ թե իր անարվեստ, անճաշակ, մտքից ու երեւակայությունից զուրկ, անտաշ գործերով փչացնի քաղաքային միջավայրը: Սովետի ժամանակ «Թաղման բյուրո» կար, էս արձանախումբը շատ-շատ կարող էր այդ շենքի դիմաց տեղադրվել, բայց ո՛չ Աբովյան փողոցում:

Հայտնի դուդուկահարներին, երեւի, կացնով է ,,քանդակել,, տնաշենը:
Եվ այս «դուքանական» մակարդակի գործը կես տարի առաջ է բացվել /ես էլ միշտ մյուս մայթով էի քայլում, թե ինչու այսօր այս մայթով անցա ու ...լեղաճաք եղա/:
Ամո՛թ է, պարոնա՛յք, այս խեղկատակությունը մաքրեք փողոցից:
Սա ի՞նչ բան է...Տարե՛ք, կորցրեք, շո՛ւտ..,Մի այնպիսի տեղում դրեք, որ մարդիկ գան, տեսնեն ու հասկանան, թե ինչպես չպետք է քանդակել:
Բերել-դրել եք պատմական, նշանավոր փողոցում՝ Աստաֆյանում, որտեղ ժամանակին ճեմել են հայ արվեստի եւ գրականության մեծերը. Չարենցը, Թերլեմեզյանը, Երվանդ Քոչարը, Աճառյանը, Հրաչյա Ներսիսյանը, Դեմիրճյանը, Շիրազը...Համո Սահյանը, Վահագն Դավթյանը...
Մեծերը քայլում էին եւ փողոցը դառնում էր արժանապատիվ...
Նշանավոր փողոցի նշանավոր դեմքերի արձանները մի՞թե չէր կարելի տեղադրել այստեղ...

Կիմա Եղիազարյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 2228 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook