USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դավիթ Շահնազարյանը պաշտոն է ստացել...
2016-06-09 22:44:00
Տպել Տպել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նոր պաշտոն է ստացել: Նա նշանակվել է «365 վայնս» գինու գործարանի կառավարիչ: Փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց նրանից: «Կառավարիչ չէ՝ տնօրեն, արդեն մոտ մեկ ամիս է»: Իսկ թե ինչպես եւ ում կողմից է եղել առաջարկը, ում է պատկանում ընկերությունը, Դավիթ Շահնազարյանը չցանկացավ մանրամասնել՝ նշեց միայն, թե մասնավոր ընկերություն է, բիզնես կառավարում է, մյուս հարցերի շուրջ հետագայում կխոսի: «365 գինիների» արտադրությունն սկսվել է 2006-ին «ԷԴՎԱԳ գրուպ»-ի կողմից:

Մամուլում հրապարակումներ գտանք, որ այդ ընկերությունը տեւական ժամանակ վիճարկում էր հայկական շուկայում իր մտավոր սեփականությունը հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:

Ի դեպ, դեռեւս 2012թ. մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այցելել էին «365 գրուպ», որն արտադրում է խաղողի, նռան, սերկեւիլի, մոշի, բալի եւ այլ մրգային գինիներ, ինչպես նաեւ «Passion de Pineau» 2-10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից է եւ գործող «Passion de Pineau» գինու միակ արտադրողը:

Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են Ռուսաստանը եւ Գերմանիան: Հիմնադիր-նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Գեւորգյանն է»: 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 2398 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook