USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լրագրողական անբարեխղճություն, թե՞ ոչ պրոֆեսիոնալի...
2016-06-22 21:25:00
Տպել Տպել
 Սույն հերքման տեքստը՝ հիշատակված ավագ խմբի բոլոր 30 երեխաների ծնողների ստորագրությամբ ուղղարկվել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրություն, սակայն մինչ այժմ այն թերթում չի տպագրվել

Արձագանքելով «Չորրորդ իշխանություն» օրաթերթի 18. 06 .16 թ.-ի 666 համարում լույս տեսած  ««Ռեկետ» մանկապարտեզում» խորագրով հոդվածին` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 152 մանկապարտեզի՝ հոդվածում հիշատակված «ռեկետի թիրախ» հանդիսացող 30 հոգուց բաղկացած ավարտական խմբի ծնողներ հանդիսացող ստորեւ ստորագրողներս հայտարարում ենք, որ որեւէ կերպ չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ խեղաթյուրում եւ զրպարտիչ բնույթ են կրում հոդվածում մեջբերված ներքոհիշյալ պնդումները, թե մանկապարտեզի տնօրեն Զիտտա Նազարյանը՝

«10 հազարական դրամ է պահանջել երեխաների ծնողներից՝ բացատրելով, որ դրանից 6 հազար դրամով պետք է ավարտական հանդեսի շրջանակներում բեմադրված պարի հագուստ գնել, 4 հազարն էլ վինետկայի գումար»։ Տնօրենը «կոնկրետ մատնացույց է արել պարի հագուստի ձեռքբերման տեղը»: Հայտարարել է, որ ծնողների հաշվին ձեռք բերված հանդերձանքը մնալու է մանկապարտեզին: Ծնողներին պարտադրել է վճարել 4000 դրամ՝ դաստիարակներին նվերներ գնելու պատրվակով: Մանկապարտեզ է հրավիրել երեխաների ծնողներին ու նրանցից ամեն մեկին ստորագրել է տվել նամակ, թե իբր մանկապարտեզի տնօրինությունը վերադարձրել է հավաքած գումարը։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ավարտական հանդեսին առընչվող որոշ մասնավոր ծառայությունների համար նախատեսված որոշակի գումար հավաքվել է բացառապես խմբի ծնողների նախաձեռնությամբ: Վերջիններս համատեղ ժողովի արդյունքում որոշել են գումար հատկացնել իրենց երեխաներին միանման հագուստ գնելու եւ այսպես կոչված «վինետկա» պատվիրելու համար: Որոշումը եղել է բացառապես կամավոր, փոխհամաձայնեցված, առանց որեւէ մեկի պարտադրանքի: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ գումարների հավաքման եւ տնօրինման գործընթացում թիվ 152 մանկապարտեզի տնօրեն Զիտտա Նազարյանը որեւէ կերպ ներգրավված չի եղել, այն իրականացվել է ծնողկոմիտեի ակտիվի կողմից, ուստի եւ որեւէ ծնող մանկապարտեզի տնօրենի մոտ չի հրավիրվել ու պարտադրանքով չի ստորագրել հավաքագրված գումարները հետ ստանալու մասին վկայող որեւէ նամակ՝ շատ պարզ պատճառով՝ տնօրենը գումարի հավաքագրման գործընթացում որեւէ մասնակցություն չի ցուցաբերել:

Հաշվի առնելով, որ օրաթերթում հիշատակվող հրապարակումը տպագրվել է՝ ոտնահարելով լրագրության հիմնարար կանոններից մեկը, որը ենթադրում է երկրորդ կամ հակառակ կողմի տեսակետների, կարծիքի ներկայացում կամ առնվազն այն ստանալու կամ լսելու փորձ, ուստի թիվ 152 մանկապարտեզի «երեսուն հոգանոց թիրախ խմբի» ներքոստորագրյալ ծնողներով պահանջում ենք ներկայացնել մեր տեսակետն ու մեկնաբանությունը խնդրո առարկայի վերաբերյալ՝ օրաթերթի այդ նույն հատվածում եւ նույն տառաչափով հրապարակելով սույն հերքման հայտարարությունը:

 

Այս նյութը դիտել են - 1607 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook