- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Չեմ ուզում քաղաքականության մեջ ընդգրկվել, բայց քանի որ խոսքը վերաբերում է Արցախիս, առավելապես այն տարածքին, որտեղ ապրում ու լիաթոք շնչում եմ, որտեղ գիտեմ, որ ապրելու իրավունքն իմն է, և այնտեղ ես ազատ ու ինքնիշխան եմ ինձ համարում, ապա իրավունք եմ վերապահում նաև հայտնելու իմ կարծիքն այս վերջին տարածքային փոխզիջումների մասին:
Ամենուր փնտրում եմ հարցիս պատասխանը, բայց դեռ չեմ գտնում: Այս օրերին ես էլ մասնակցեցի անցկացված սոցհարցմանը, երբ մի երիտասարդ աղջիկ, դռանս շեմին կանգնած, առաջարկեց պատասխանել որոշ հարցերի: Հրավիրեցի ներս... Ուշադրությանս արժանացան թղթին հանձնված Արցախի հարցի լուծման մի քանի տարբերակներ, թե որին եմ համաձայն: Օրեր շարունակ մտածում էի, որ, միևնույն է, աշխարհի տերերն են որոշում մեր «բախտը», բայց տեսնես կռվախնձոր դարձած Արցախիս որոշ տարածքների փոխզիջման համար նախատեսված շրջանների մեջ իմ հարազատ բնակավա՞յրն էլ որոշել են հանձնել նրանց...
Ինչպիսի՜ ողորմելի վիճակ, ցավալի է, բայց նաև ճշմարտություն... Թղթին հանձնված տողերում հայացքս փնտրում էր հարազատ շրջկենտրոնիս անունը... Կարծես մի ծանր բեռ ընկավ ուսերիցս, ուրախացա, որ չգտա այն: Հենց այդ ժամանակ էլ վերջապես իմացա այն շրջանների մասին, որոնք նախատեսված էին փոխանակման համար, բայց զարմանալի էր նաև, որ հրապարակավ տեսնես ինչու՞ չեն նշում այդ անունները:
Չնայած իմ ժխտողական կարծիքն էլ հայտնեցի այդ մասին, բայց մնաց իմ համար նաև մի մեծ հարցական, թե ինչու՞ ոչ մի տեղ չեն շոշափում, որ Արցախյան ազատագրական պատերազմից հետո առայսօր Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր դեռ մնում են մեր թշնամու ձեռքին, ուրեմն դրանք էլ պետք է մեզ վերադարձվեն, չէ՞ որ այնտեղի բնակիչները, չնայած վերաբնակեցվել են նոր գյուղերում, բայց ապրում են անցյալի իրենց հիշողություններով ու ցավի կսկիծն իրենց հոգում: Նրանք այսօր էլ ապրում են մի նոր անուն դրոշմած իրենց վրա՝ նորկարմիրավանցիներ, նորմարաղացիներ, նորսեյսուլանցիներ ու այսպես շարունակ, և նորը, որ միշտ էլ կենսունակություն է հաղորդել մարդկանց, այս բնակիչների համար դարձել է հույզ, դարձել կսկիծ՝ հինը անթեղած իրենց հոգում, որ այն ժամանակ կոչվել է ուղղակի Կարմիրավան, հենց թեկուզ Մարաղա կամ Սեյսուլան և այդպես շարունակ...
Եվ ես ուզում եմ ասել՝ մի՞թե մեր այդ հարազատ տարածքներն արդեն մեզ պետք չեն, որոնց մասին ոչ մի տեղ չեն խոսում, իսկ այնտեղ տարիներ առաջ մեր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների արյունն է հեղվել…Ցավում եմ, որ շուտով դրանց կողքին երևի կավելանա մի նոր անուն, որ թերևս կկոչվի Նոր Թալիշ…,դրա հետ կապված կավելանա նաև մի նոր կսկիծ ու մի նոր ցավ, նոր անուններ ու հիշատակի մի նոր խոսք...
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ