- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տասնհինգ տարի առաջ, երբ Հայաստանի ՊՆ նախարարն էր Սերժ Սարգսյանը, դեռ այդ տարիներին էր նա ասել. ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ... Այդպես լռելով էլ անցանք, մոռանալով Սերժ Սարգսյանի այդ հայտարարության մասին, մինչևդեռ նրա նախագահության տարիներին համոզվեցինք, որ այո՛, ոչ միայն Աղդամը նրա հայրենիքը չէ, այլ այն հայրենիքը, որի համար կռիվ է տվել հայը, նրանը չէ: Բայց նրա հայրենիքը չլինելով Հայաստանը, նա այս ողջ տարիների ընթացքում, պատերազմների արդյունքում նվեր արեց մեր հայրենիքը ազերիներին, և ոչ միայն... նվերի արդյունքում կորցրեցինք մեր ջահել տղաներին, մեր զինվոր քաջորդիներին, ովքեր այսօր իրենց տներում պետք է լինեին, իրենց ծնողների կողքին, ընտանիքներ պետք է կազմեին, երեխաներ պետք է ունենային. ու հայ մոր աչքերում վերջապես պետք է արցունքները ցամաքեր...
Անկեղծ չեմ հասկանում, ինչ է կատարվում այսօր մեզ հետ: Մենք ինչ-որ երկար ենք լռում, ինչ-որ երկար ենք հանդուրժում վերջին բոլշևիկին, պարզապես նրա համար, որ վերջին բոլշևիկը շատ լավ գտել է ձևը. մտավորականներին, շարքային քաղաքացիներին, տարբեր գերատեսչություններում աշխատողներին լռեցնելու, ես կասեի փչացնելու ձևը: Ոսկորն է կարևոր... ոսկոր գցեցիր մարդու առջև կհասկանաս, ինչի է ընդունակ մարդը... կամ համփ կանի, կամ էլ ոսկորը դեն կշպրտի ու իր ազատության, իրավունքների համար կռիվ կտա:
Եվ ինչպես տեսնում եք կռիվ տվող մտավորականները չկան, նրանք զբաղված են վերջին բոլշևիկին քծնելով, երկիրը, հողը փոխզիջել թշնամուն... այսինքն, եթե լուռ ես, ուրեմն համաձայն ես հանցավոր որոշումներին... սսկված... առաջ Հայաստան... քեզ համար Հայաստան քրթմնջացե՛ք, դուր եկեք վերջին բոլշևիկին, վաղը ձեր երեխաներն են ձեզ անիծելու, ձեր լռելու ու հնազանդվելու համար... ու այս անորոշության, կեղտի ու քծնանքի շվաքին, երկիրը դատարկելով վերջին բոլշևիկը ուզում է մեր հայրենիքը ամբողջությամբ հանձնել Ռուսաստանին, որ Ռուսաստանը վերջնականապես երկրի տեղ դառնա, որոշումներ կայացնի... և մենք կդառնանք ի պաշտոնե ռսի համար գաղութ, իսկ ռուսը մեր վրա ոտքերը մաքրելով առաջ կգնա. գնում է... ու Ռուսաստանը մեզ համար իբր բարեկամի, սիլիբիլի է անում Ադրբեջանի հետ, որովհետև գիտի մեզնից այդքան էլ օգուտ չկա, բայցի մեր տարածքներից, իսկ Ադրբեջանից՝ ինչեր ասես...
Հարց, իսկ ինչի համար էր մեր կռիվն ու մեր անմեղ զոհերը...
Լավ, գոնե մեր Եռաբլուրում հնգչող, մեր քաջորդիների շիրիմները հարգեք... միթե նրանք այսօր հոգու աչքով չեն տեսնում, թե ինչպես եք մեր տեղից էլ փոքրիկ Հայստանը, Արցախը նվիրում թշնամուն...
Արթուր Հայրապետյան
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ