- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց 2016թ. աստղաբանական կանխատեսումները: Նա նախ նշեց, որ Կապիկը համարվում է անկյունաքարային տոտեմ, և հինդուիզմի մեջ դա արտացոլված է Հանուման աստծո կերպարով՝ ակտիվություն, կրակային դրսևորում, նոր ուղիների հարթում. «Եվրոպական և հայկական տրադիցիաներում դա Արևն է և Առյուծը, որովհետև զոդիակի 12 նշաններից միակն է, որին ղեկավարում է հենց արեգակը:
Տարին սկսում է մեկնարկել Արեգակը և յոթնամյա նոր փուլ է մեկնարկում: Ընթացիկ 2015թ., էներգիաներն արդեն սպառված են, անցնում էր Մարսի ազդեցության ներքո, իսկ 2016-ը կանցնի Արեգակի ազդեցության ներքո: Ըստ Արևելյան տոնացույցի՝ տարին մեկնարկում է փետրվարի 8-ին, ինչը կապված է լուսնի շարժման հետ, իսկ ըստ մեր տրադիցիաների՝ մարտի 21-ին: Սա անփոփոխ է: Ակտիվություն ցուցաբերելու է աստղաբանական եռանկյունը՝ Առյուծը, Խոյը և Աղեղնավորը, որոնք կլինեն դոմինանտ: Տարին բավական հագեցած է լինելու և անցնելու է ճակատագրի փոփոխական նշանով, որը ցույց է տալիս անկանխատեսելի իրադարձություններ: Սա համահունչ է Ջրհոսի դարաշրջանի անակնկալ դրսևորումներին և արագ տրանսֆորմացիաներին: 2015թ. նախապատրաստման տարի էր, և այն փոփոխությունները, որոնց ականատեսը եղանք, ընդամենը նախապատրաստման փուլ էր, որը պետք է մեկնարկի 2016թ.-ից: Այդ կարճ փուլը կտևի 3 տարի՝ 2016, 2017, 2018թթ., իսկ հիմնական փուլի մեկնարկը կտրվի 2019թ.»:
Աստղաբանը նշեց, որ տարին բաժանվում է 5 ֆազաների. «1-ինը՝ մարտի 21-ից հունիսի 1-ը, որը կունենա իմպուլսիվ դրսևորումներ, ագրեսիա, արագ վերադասավորումներ, գեոպոլիտիկ դաշտում արագ փոփոխություններ: 2-րդ ֆազան հունիսի 2-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածն է, որը պայմանականորեն անվանում ենք բռնկման շրջան: Այս փուլում բավականին մեծ վերադասավորումներ են սպասվում հատկապես Արևելքից, այսինքն՝ դոմինանտ կլինեն Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը: 3-րդ շրջանն օգոստոսի 3-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, որը պայմանականորեն անվանում ենք պայթյուն, սա, իհարկե, նեգատիվ իմաստով չէ, այլ՝ վերադասավորումների նոր փուլ է սկսվում: Այստեղ դոմինանտ կլինի Չինաստանը, իսկ Ռուսաստանն այս շրջանում կտրուկ ձևով կանցնի մրցակիցներից: Սա մեզ վրա իր խոշոր հետքը թողնելու է: 4-րդ ֆազան հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, սա կոչվում է այրում: Այս փուլը շատ կարևոր ենք համարում, քանի որ հենց այս շրջանում են ամբողջ կուտակումներն ի մի բերվում: Բավականին հետաքրքիր դրսևորումներ կլինեն: Տարին կամփոփի վերջին՝ 5-րդ ֆազան, որը կսկսվի դեկտեմբերի 4-ից և կտևի մինչև 2017թ. փետրվարի 13-ը, սա կոչվում է ամբողջացում»:
Ըստ այս ֆազաների՝ աստղաբանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում Աստղակերպի 12 նշաններին՝ 2016թ.
«Խոյ– Բավականին հետաքրքիր տարի է սպասվում՝ բուռն փոփոխություններով, էմոցիաներով լի: Հատկապես 1-ին և 4-րդ ֆազաները շատ օգտակար ու բռնկուն կլինեն Խոյերի համար: Տարին հագեցած կլինի ճակատագրական իրադարձություններով, որոնք հեռու կլինեն որևէ տեսակի կառավարումից: Պետք է զգուշանալ շատ քննադատելուց, քանի որ դա կարող է Խոյերին հասցնել մարդատյացության: Քննադատելու պրոցեսից եթե Խոյերը զերծ մնան, ապա տարին կրակային եռանկյունու ներքո բավական խոստումնալից կլինի:
Ցուլ- Տարին հագեցած ու խոստումնալից է հատկապես խոսքի առումով՝ նոր փուլի անցման տեսանկյունից, քանի որ տարվա ընթացքում կհանդիպեք խոշոր դժվարությունների, որոնք անհրաժեշտ դժվարություններ են, և միայն դրանք հաղթահարելով՝ այս նշանը կարող է իր մեջ բացահայտել այն հատկությունները, որոնց մասին տեղյակ չէ: Տարին հագեցած է նաև բավական դրական միտումներով՝ ճանապարհորդություններ՝ ուղղակի հաճույքի, դրական էմոցիաներ կուտակելու համար: Այս առումով բավական խոստումնալից է 3-րդ ֆազան:
Երկվորյակներ- Յուրահատուկ հաղթանակների ու հաջողակ տարի է: Տարվա հաջողակ նշաններն են Երկվորյակներն ու Այծեղջյուրները: Բոլոր խնդիրների իրագործման և լիակատար արտահայտման համար ամենաբարենպաստ շրջանն է: Շատ բարենպաստ են 3 ֆազաները՝ 1-ին, 3-րդ և 4-րդ:
Խեցգետին- Շատ հետաքրքիր տարի է սպավում, քանի որ տարին լի է բացահայտումներով: Խեցգետնի նշանի տակ է գտնվում Հոլանդիան, որտեղից սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Այն, ինչ երկար տարիներ թաքնված է եղել, այս տարի շատ ուրույն ու գեղեցիկ ձևով կբացահայտվի: Խոսքն ու հռետորությունը շատ կարևոր են Խեցգետինների համար, և հիմնական հաղթանակներն ու հաջողություններն այս գծով են շարժվում: Այս նշանի համար հաջողակ է 1-ին ֆազան:
Առյուծ- Բոլոր 5 ֆազաներում Առյուծը գործում է դինամիկ հաջողություններով, թերևս միակ զգուշացումն այն է, որ շատ չհանգստանան այդ ամբողջ կուտակված հաջողություններից և փորձեն մի փոքր ավելի զսպել իրենց էգոցենտրիկ կառուցվածքը, որը միշտ հատուկ է այս նշանին:
Կույսեր– Կույսերի և Առյուծների համար կատարյալ հաջողակ տարի է: Կույսերը նույնպես կարող են օգտվել բոլոր 5 ֆազաներից, ուղղակի մի տարբերությամբ, որ Կույսերի մոտ կարող է այդ ճակատագրի շրջված նշանն ավելի վառ արտահայտվել: Այսինքն՝ միանգամայն նոր ճակատագրական փոփոխություն:
Կշեռքներ- Մի փոքր դժվարություններ կզգան, քանի որ շատ բարդ տարի է սպասվում, նաև՝ հաղթանակներով լի: Ուղղակի փոփոխությունների դինամիկան մի փոքր սկեպտիկ ազդեցություն կարող է կուտակել, հետևաբար՝ մի փոքր վերլուծությունը կօգնի ավելի ճիշտ ուղղություններ գտնել: Ճակատագրական խիստ իրադարձություններ են սպասվում, որոնք հեռու կլինեն որևէ միջամտությունից:
Կարիճներ- Առողջության ու հոգևոր զարգացմանը միտված հոսանքներից ելնելով՝ բավականին հետաքրքիր տարի է սպասվում: Այսինքն՝ զուտ գործնական հաջողությունների համար այդքան էլ բարենպաստ տարի չէ: 2-րդ և 4-րդ ֆազաները շատ բարենպաստ են Կարիճների համար:
Աղեղնավորներ- Հաջող տարի է սպասվում: Կրակային եռանկյունու նշաններից մեկն է, հետևաբար՝ սիրառատ տարի է սպասվում, հաղթանակներով լի, իմունիտետն ու առողջությունը նույնպես լավ դիրքում են գտնվում: Միակ զգուշացումն այն է, որ բոլոր խնդիրները կստեղծվեն չմտածված խոսքի հետևանքով: Խոսքի հետ կապված պետք է զգուշավորություն պահպանել հատկապես 1-ին և 5-րդ ֆազաների ընթացքում:
Այծեղջյուրներ- Ինչպես նշվեց՝ Երկվորյակներն ու Այծեղջյուրները հաջողակ նշանի ներքո են, և շատ մեծ հեռանկարային իրադարձություններ կլինեն: Արագ կլուծվեն անշարժ գույքի, ընտանիքի ձևավորման ու ամրացման խնդիրները: Պետք է պահպանել ստեղծագործական ուժը, քանի որ միայն դա կիրառելով՝ նրանք կհասնեն դինամիկ հաջողությունների:
Ջրհոս– Հետաքրքիր ու հաջողություններով լի տարի է սպասվում՝ երկու տեսակի դրսևորումներով: Շատ զգուշավոր պետք է լինեն հատկապես 2-րդ ֆազայի ընթացքում: Ջրհոսները կդրսևորեն այն բոլոր կարողությունները, որոնք կօգնեն կոտրել բոլոր տեսակի կարծրատիպերը և դուրս գալ կաղապարներից: Միայն այս ճանապարհով այս նշանը կարող է լիարժեք հաջողակ լինել: 3-րդ ֆազան շատ հաջողակ շրջան է լինելու, և ցանկալի է օգտվել այդ շրջանից:
Ձկներ– Նույնպես երկակի դրսևորում է սպասվում: Ձկները միշտ երկու ընթացք ունեն՝ մեկ՝ հոսանքի ուղղությամբ, մեկ՝ հակառակ, և տարվա ընթացքում սա շատ վառ ու դինամիկ արտահայտվելու է: Հաղթանակների, էմոցիաներով հագեցած տարի է, և այստեղ հարկ է, որ կիրառվի Ձկների ինտուիտիվ զգացողությունը: Պետք է զգուշանալ 2-րդ ֆազայի ընթացքում, որովհետև հենց այդ ընթացքում են սպասվում հիմնական խոչընդոտները, իսկ հնարավոր դրսևորումները կիրառել 5-րդ ֆազայի ընթացքում և դեմ գնալ ընդհանուր հոսանքին»:
Աղբյուրը` 168.am
Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...
ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...
ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ
Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է
Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան
Ցռան Վերգոն
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»
Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին
Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
Հարազատներ, Հայեր
Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել
Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը