- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ-ի վրա «Սասնա ծռեր» ջոկատի կողմից հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը հասել է վտանգավորության գագաթնակետին, ստեղծվել է պատային իրավիճակ, երբ ապստամբ խումբը մերժում է ցանկացած կոմպրոմիսային տարբերակ, հայտարարություններ են միայն լսվում, թե կմեռնենք, բայց չենք հանձնվի։ Ավելին, «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ բացահայտ վիրավորում են հեղինակավոր մարդկանց, որոնք ապավինել է իշխանությունն խմբի հետ բանակցելու նպատակով։ Խմբի անդամներից մեկը անարգանքի խոսքեր էր հնչեցրել Արցախից խաղաղության կոչով Երևան ժամանած Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հասցեին։
Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նկատում է, որ ծայրաստիճան լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել ու պետք չէ ավելորդ գնահատականներով ու կոչերով էլ ավելի բորբոքել իրավիճակը, համապատասխան մարմիններն, ըստ նրա, իրենց գործը լավ գիտեն. «Ես շատ վիրավորված եմ, որ իմ երկրում նման բաներ են տեղի ունենում ու ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ, առանց արյան ավարտվի»,- ասաց նա ընդգծելով, որ կացնային ու անհնարին պահանջներով չի կարելի առաջնորդվել. «Իրենք իրավունք չունեն նախագահի հրաժարականը պահանջել, ես այդ նախագահին ընտրել եմ», -վրդովվեց Երեւանի ավագանու անդամը։
Նա չի հակադարձում դիտարկմանը, որ ապստամբ խմբի ծայրահեղ քայլը, ըստ այդ խմբի ներկայացուցիչների՝ հետեւանքն է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյագոհեբանական եւ այլ մթնոլորտի,սակայն անթույլատրելի է համարում ներկայացված նախագահի հրաժարականի պահանջը։ Ճարտարապետը չի ցանկանում իրավիճակի ելքի իր տարբերակը ներկայացնել՝ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով.«Ես նախ պետք է ասեմ, որ քաղաքում չեմ, բայց չեմ էլ կարծում, որ այս վիճակում հարկավոր է գնահատականներ տալ, վերլուծել իրավիճակը, կարծիք հայտնել, որովհետեւ նախ շատ բանի մասին չգիտեմ, տեղյակ չեմ, չգիտեմ, թե ովքեր են կանգնած այդ խմբի հետեւում, ուստի ես պարզապես իրավունք չունեմ այս հարցի շուրջ իմ կարծիքը հայտնել, որովհետեւ ես հիմքերին ծանոթ չեմ։
Դուք ուզում եք, որ ես ասեմ , թե նախագահը ինչ պետք է անի՞, դա կնշանակի, որ ես եմ նախագահը» ի վերջո վրդովվեց Իգիթյանը։
Լեւոն Իգիթյանը համամիտ չէ, թե հնարավոր չէ հեռու մնալ հասարակության կյանքում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես օրինակ օրերս մի խումբ մտավորականներ հարկ համարեցին հայտարարությամբ հանդես գալ՝ կոչ անելով Սեֆիլյանին հանդարտեցնել իրավիճակը.«Ես մի քիչ այլ կարծիք ունեմ» ,- հակադարձեց Լեւոն Իգիթյանը.«Ես հիմա պիտի ամեն ինչ թողնեմ, գնամ այդ գործով զբաղվեմ, որ նոր գամ պատասխանեմ բոլոր հարցերին, ես դրա մասնագետը չեմ, բոլորովին հեռու եմ այդ բնագավառից, ու թույլ էլ չեմ տա, որ որեւէ քննիչ կարծիք հայտնի այն գործի մասին, որով ես եմ զբաղվում»։ Ճարտարապետն ընդգծեց, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, «եթե ուզում ենք, որ երկիրը երկիր դառնա»։ «Այժմ հենց այդ մոտավորապես ապրելը, մոտավորապես ամեն ինչի մեջ խառնվելն է, երբ մարդիկ իրենց գործով չեն զբաղվում, դրանից է, որ այսօր հասել ենք այս վիճակին, իսկ եթե չենք հասկանում տվյալ բնագավառից, մեր կոչերով ու խորհուրդներով միայն վնաս կտանք»։
Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են Ոստիկանության Էրեբունիում գտնվող ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է:
Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:
Անի Սահակյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..