- 2025-01-21 19:08:00Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2025-01-20 18:03:00Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ի՞նչ անել, եթե ժողովրդի մի մասը հայտարարում է, որ իշխանավորն այլեւս անտանելի է դարձել: Արդյո՞ք ժողովուրդն իրավունք ունի ոչ միայն ընտրելու, այլեւ՝ փոխելու իշխանությունը, եւ ո՞ր միջոցներն են ընդունելի այդ նպատակի համար:
Առաջին անգամ իշխանափոխություն անելու իրավունքին անդրադարձել են ավելի քան 3000 տարի առաջ, Չինաստանում: Մասնավորապես, համարվում էր, որ թագավորությունը ստանձնած անձը հատուկ իրավունք է ստանում նաեւ Երկնքի կողմից, որը ոչ միայն թույլ է տալիս իշխել մյուսներին, այլեւ՝ պարտավորեցնում լինել արդար: Անարդարության կամ անազնվության դիմելու դեպքում իշխանավորը կարող էր կորցնել Երկնքի կողմից տրված իրավունքը եւ գահընկեց արվել։
Երկու հազարամյակ անց Մեծ Բրիտանիայում լույս է տեսնում Մագնա Կարտա կանոնադրությունը, որը պարտավորեցնում է թագավորին կառավարել օրենքի սահմաններում, հակառակ դեպքում իրավունք տալով թագավորին գահընկեց անել ուժի միջոցով: Նույն ժամանակներում աստվածաբան Թովմա Աքվինացին իր Սումմա Թեոլոջիքա աշխատությունում աստվածաբանական տեսանկյունից է հիմնավորում մարդկանց՝ ուժի միջոցով իշխանափոխություն անելու իրավունքը, սակայն՝ միայն այն դեպքում, եթե իշխանավորը բռնապետ է:
Ուժի միջոցով իշխանափոխություն անելու իրավունքը նախատեսված է Միացյալ Նահանգների անկախության հռչակագրով, որտեղ նշված է, որ իշխանության տեւական չարաշահումների դեպքում քաղաքացիները պարտավոր են ոտքի ելնել եւ փոխել իշխանությունը՝ հանձնելով այն արդար իշխանավորի:
Այսօր իշխանափոխության իրավունքն ընդգրկված է ավելի քան 20 երկրների օրենսդրությունների կամ հիմնարար փաստաթղթերի մեջ: Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Հոնդուրասում քաղաքացիներն իրավունք ունեն ուժի միջոցով հակազդել բռնի իշխանավորին, իսկ, ասենք, Բենինում եւ Գանայում բռնի իշխանավորին ուժով հակազդելը ոչ թե քաղաքացիների իրավունքն է, այլ՝ պարտականությունը:
Այդ մոտեցման հակառակորդները սակայն պնդում են, որ չափազանց բարդ է որոշել այն սահմանագիծը, որից հետո քաղաքացիներին կարող է ուժի միջոցով իշխանափախություն անելու իրավունք տրվել: Մասնավորապես, ո՞րն է բռնապետությունը եւ ինչպե՞ս չափել իշխանության չարաշահումը, որից հետո իշխանափոխությունը թույլատրելի է: Ի՞նչ անել, եթե մարդկանց մի մասն է միայն իշխանափոխություն պահանջում եւ իշխանավորին բռնապետության մեջ մեղադրում, եւ ինչպե՞ս պարզել, թե ում կողքին է մեծամասնությունը, եթե ընտրությունների արդյունքները հավատ չեն ներշնչում:
Իշխանափոխությունների հակառակորդները հիշեցնում են, որ Ֆիդել Կաստրոն՝ Կուբայում եւ Հուգո Չավեզը՝ Վենեսուելայում իշխանության էին եկել հենց իշխանության դեմ զինված պայքարի օրենսդրական իրավունքն իրականացնելով, որից հետո բռնի կերպով ճնշել են ցանկացած ընդդիմություն:
Իշխանափոխության գաղափարի կողմնակիցներին սակայն դա չի համոզում: Նրանցից շատերը հիշատակում են Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկին՝ Թոմաս Ջեֆերսոնին վերագրվող հայտարարությունը. «Երբ իշխանությունն է վախենում մարդկանցից՝ դա ազատություն է: Երբ մարդիկ են վախենում իշխանությունից՝ դա բռնապետություն է»: Մենք՝ հայերս սակայն, սեփական մոտեցումն ունենք իշխանության եւ ազատության նկատմամբ: Մոտեցում, որը դեռ 100 տարի առաջ վարպետորեն արտահայտել է հայ ժողովրդի մեծ Վարպետը.
«Իմ գլխի վերեւ չպէտք է լինի
ո՛չ մի հովանի, ո՛չ մի իրաւունք,
Եւ իմ կամքից դուրս ամէն ինչ բանտ է,
ե՛ւ ստրկացում, ե՛ւ բռնադատում»:
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
Իշխանական նոր արկածախնդրությունը Փաշինյանին կարող է աթոռ արժենալ
Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
Թրամփի ազդանշանը՝ Փաշինյանին. հույսերը կարող են չարդարանալ
Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում