USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զգուշացեք զգուշավոր մարդկանցից...
2016-07-23 22:43:00
Տպել Տպել

Հայի չափը չափազանց է. ողորմի ասողին... Շատերն են թաքնվել, շատերն են զգուշավոր ու վախվորած, մինչդեռ, երբ դանակավորները շատանում են, սովորության համաձայն գետնին կքած, պատերի տակ կուչ եկածները առաջ են գալիս, այսպես ասած՝ լղոզվածների բանակը խլվրտում է... Տխուր եմ, սաստիկ տխուր ու անպաշտպան:
Էլի մեկ զոհ, էլի մեկ ընատնիք որբացավ ու էլի հայ մոր աչքերը արցունք տեսան, վիշտն ու ցավը հոգուն... Ու էլի բացատրություն չունենք տալու, թե ինչու է այդպես, որովհետև ասում են՝ պատերազմ է ու թե պատերազմների ժամանակ մարդիկ են զոհվում... Ասում են՝ անցկացնում... իսկ խելագարված ու անպաշտպան հային, ով կարող է հանգստացնել, ով կարող է ցավին դարման անել... Անցյալի սխալները, եթե չես շտկում դեպի անսխալականը, թեև չկան անսխալական մարդիկ, բայց ոնց որ սխալների վրա սկսել ենք պատմություն կերտել, կրկնվելու սովորություն է ձեռք բերում...
Այս օրեին ինչ-որ ասելու լինենք պետք է մեր խոսքերի մեջ շատ զգույշ լինենք, որ ժողովրդի վիզը կրկին ծուռ չմնա, տեղից էլ, ով ասես եկավ ու էս էլ արդեն քանի տարի է ժողովուրդ ենք տանում-բերում փողոցներում, ոմ ոսկորին էլ դանակը հասավ, տնվաեր դարձավ... թողեց ու գնաց, հասկանալով, որ մեր երկրում սրանց դեմ խաղ չկա, որովհետև շղթան, որ կազմել է իշխանությունը շատ խորը արմատներ ունի... ոչ էլ ամբիոն գրավողներին է պետք մեղադրել, որովհետև այս օրերին պետք է ժողովուրդը հասկանա և հիշի, ում կարելի է ամբիոնին մոտ թողնել և ում կարելի է տարածքից հեռացնել:
Բոլորս գիտենք, թե ով ինչ սպասելիքներ ունի վաղվա փոփոխություններից և ով գիտի վաղը ինչեր են մեզ դեռ սպասվում... Առանց սրիկաների, ամբարիշտների, ամբարտավանների, դավաճանների ապրեք ազգ հայոց...
Զգուշացեք զգուշավոր մարդկանցից...
Օրենքի չիմացությունը չի ազատում մարդուն պատասխանատվությունից... Թույլ չտաք, որ ձեզ հիմարացնեն, որովհետև ես տեսնում եմ, թե ժողովուրդը ինչպես է ըմբոստացած ու սպասելիքներ ունի... ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ՀԱՂԹԵԼ ՈՒ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ, ՄԱՐԴՆ ԷԼ ԱՐԺԵՔ...
Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 6574 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook