USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 23 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վիտալի Բալասանյանը յուրահատուկ անձնավորություն է թե՞ «հասարակ» օլիգարխ...
2016-07-24 23:19:00
Տպել Տպել

Երեկվանից հանդիպում եմ գրառումների ու քոմենթների (մասամբ իմ գրառման տակ), որտեղ Բալասանյանի անցած ուղին են մատնանշում մանավանդ ապրիլյան քառօրյա պատերազմը որպես փաստ առաջ բերում և պնդում, որ սխալ ենք հասկացել այն՝ ինչ հասկացել ենք։ 
Հասկանում եմ Ձեզ, հիասթափությունը շատ ավելի ցավոտ է, մանավանդ այն մարդկանցից՝ ումով հպարտացել ենք, ում համարել ենք Ազգային Հերոս, Մտավորական և այլն։

Բալասանյանին անդադար հերոս համարողը թող չմոռանա՝ որ Ժիրայր Սեֆիլյանն էլ, Պավլիկ Մանուկյանն էլ, Վոլոդյա Ավետիսյանն էլ, Արայիկ Խանդոյանն էլ, և այլք պակաս վաստակ չունեն Արցախյան պատերազմում։ Այնպես որ աչքներս մի խոթեք "անցած ուղիով"։

Թվարկածս անձնուրաց հայրենասեր տղերքի ճանապարհը ավելի փշոտ է եղել և կա մինչ օրըս։ 
Հիմա նայեք թե որտեղ են նրանք։ Կեսը կալանավորված են, մյուս կեսը կյանքներն են դրել զոհասեղանին Հայաստանը վերակենդանացնելու համար։ 

Իսկ էս ֆոնին Վ.Բալասանյանը հաճոյանում է ՍՍ–ին և ապստամբների մեջ պառակտման (բարեբախտաբար անհաջող) փորձեր անում։ 
Վիտալի Բալասանյանը իր զինակից ընկերներին դավաճանեց ազգի աչքի առաջ։

Հ.Գ. Քրոջ որդին էլ գեներալի հետ էր եկել, կարևոր հանդիպման (ինչին ամբողջ ազգն է հետևում), և այնքան արտոնություն ուներ, որ թղթակիցների վրա էր հարձակվում… իսկը մեծահարուստ, հղփացած թուլա։

Դե էս ամենը իրար կապեք ու ասեք՝ Վիտալի Բալասանյանը ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ անձնավորություն է թե՞ "հասարակ" օլիգարխ։ 

 Nomen Nescio-ի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 7710 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook