- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» միավորումն ունի հասարակայնության հետ կապերի հանձնաժողով, որը պարբերաբար հանդես է գալիս ինչ-որ հայտարարություններով, կարճ զեկույցներով: Սրանք գրում են միայն ռուսերեն, և եթե հնարավոր լինի կռահել քերականական սխալների տակ թաքնված մտքերը, ապա կարելի կլինի ասել, որ այդ հանձնաժողովում իրոք հավաքված են բացառապես անգրագետ և սահմանափակ ուղեղի տեր մարդիկ: Գրում սոցիալական և քաղաքական ինովացիաների անհրաժեշտության մասին Հայաստանում, դժգոհում են, որ դրանք չկան, իսկ թե ի՞նչ են դրանք իրականում կամ կա՞ն արդյոք այդպիսի բաներ աշխարհում` հնարավոր չէ հասկանալ, անգամ եթե տեքստը 25 անգամ ընթերցվի:
Վերջին հայտարարությունը (կամ գուցեև դա գիտական հետազոտության արդյունք է) նվիրված է Հայաստանի աղքատների և հարուստների միջև աճող տարբերությանը: Կոչվում է «В АРМЕНИИ ОСТАЛИСЬ САМЫЕ БОГАТЫЕ И САМЫЕ БЕДНЫЕ. УГРОЗА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ»: Այստեղ ասվում է, որ հարուստների ունեցվածքը (թե եկամուտները կամ շահույթը` դժվար է ռուսերեն տեքստից հասկանալ) պետք է աղքատներինը գերազանցի 10 անգամ, դա նորմալ է: Իսկ եթե դրանից շատ է գերազանցում, ապա դա աննորմալ է: Սրանք հաշվել են, որ Հայաստանում 2014-ին հարուստներն աղքատներին գերազանցում էին 25 անգամ, իսկ այս տարի այդ տարբերությունն էլ ավելի կմեծանա: Դժվար է հասկանալ, թե որտեղի՞ց են սրանք նման բաներ իմանում, կարդում, ո՞վ է այդ թվերը հայտնաբերել և հիմնավորել: Մի՞թե Հայաստանում ոչխարների թիվն աղքատներինից արագ է աճում: Այսինքն, սրանց ասածը հետևյալն է. եթե Հայաստանի աղքատն ունի 1000 դրամ եկամուտ օրվա կտրվածքով, ապա ամենահարուստն, ըստ այս գիտական հաշվարկների, պետք է ունենա 25 հազար: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի հարուստների օրվա շահույթը 50 հազար դոլարից պակաս չէ, էլ չենք խոսում ամենահարուստների մասին. պատկերացրեք Սամվել Ալեքսանյանի «Սիթիների» վաճառքի ծավալը երկրով մեկ, այդ գումարի 15 տոկոսը համարեք որպես նրա անձնական եկամուտ, և կտեսնեք, թե ինչ խելքի տեր մարդկանց հետ է ուզում մեզ վերածնել Արթուր Բաղդասարյանը: Եվ դրանից հետո անպայման կասկածելի կթվա այդօրինակ վերածնվելու նպատակահարմարությունը:
Կամ գոնե սրանք ֆայմեն իրենց վերնագրերի պատասխանն էլ ունենալ: Եթե գրում են, թե Հայաստանում մնացել են ամենահարուստներն ու ամենաաղքատները, ապա Հայաստանում, ցավոք սրտի, մնացած Արթուր Բաղդասարյանին ո՞ր կարգին են դասում:
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ