USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 29 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ժողովրդի դեմ «սրբազան» պայքարի գործին մասնակցում է Երանոսյանների ողջ ընտանիքը
2016-08-03 10:23:00
Տպել Տպել

Շատերի համար նորություն չէ, որ հուլիսի 29-ի դեպքերի՝ քաղաքացիների ու լրագրողների ջարդի անմիջական ղեկավարը եղել է տխրահռչակ Լևոն Երանոսյանը՝ Ոստիկանության զորքերի հրամանատարը: Սա առաջին դեպքը չէ, երբ նա կատարում է «կեղտոտ գործը»՝ Սերժ Սարգսյանը հենց դրա համար էլ պահում է իրեն. Նա Լևոն Երանոսյանին ՈԶ հրամատար էր նշանակել 2012 թվականի ապրիլին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հնարավոր զանգվածային բողոքի ցույցերը ջարդելու, Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների «ականջները կտրելու» համար:

Հիմա էլ պարզվում է, որ ժողովրդի դեմ «սրբազան» պայքարի գործին մասնակցում է Երանոսյանների ողջ ընտանիքը: Շատերին արդեն հայտնի այս լուսանկարում՝ լուսաձայնային նռնակը ձեռքին՝ Լևոն Երանոսյանի հարազատ եղբայրն է՝ գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով նույնպես բարձր պաշտոն է զբաղեցնում Ոստիկանության զորքերում և անթաքույց հաճույքով մարտնչում է ժողովրդի դեմ:

Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ հենց այսպիսի, կամ գուցե և հենց այս նռնակի պայթյունից քիչ էր մնում մի աղջիկ զոհվեր. նա այրվածքներ է ստացել և միայն մյուս ցուցարարների օգնության շնորհիվ է ողջ մնացել: Փաստորեն, մի եղբայրը հանուն Սերժ Սարգսյանի ազատամարտիկ է ծեծում ու սպառնում ականջներ կտրել՝ թքելով Սահմանադրության և օրենքների վրա, մյուս եղբայրն էլ անզեն մարդկանց է պայթեցնում և այրում:

Սակայն սա էլ դեռ ամենը չէ. այս անձնուրաց պայքարին մասնակցում են նաև Լևոն Երանոսյանի զավակները, նրա բարեկամներն ու հարազատները: Ստացվում է, մարդ ծեծելու «բիզնեսն» էլ է մեր երկրում ընտանեկան մենաշնորհ:

Իհարկե, Լևոն Երանոսյանը գործում է Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարության տակ, սակայն այս գործն անելու համար մարդ պետք է առանձնահատուկ որակներով օժտված լինի: Իսկ առավելագույնը, ինչ կարողացել է անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ի պաշտոնե իր ենթակայի անօրինական նկռտումները սանձելու համար, դա խիստ նկատողություն տալն էր...երևի, այս դեպքերից հետո երկրորդը կստանա, քանի որ Երանոսյանները Սերժ Սարգսյանին դեռ պետք են՝ առջևում խորհրդարանական ընտրություններն են: 

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 5171 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook