USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ կապ ունի ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունքի պետը տեղի ունեցած դեպքերի հետ...
2016-08-05 01:51:00
Տպել Տպել

Ամեն անգամ զարմանում եմ Սերժ Սարգսյանի անհեռատեսության և հասարակությանը թերագնահատելու վրա:
Այս մարդը կարծում է, թե Հայաստանի քաղաքացիների մտավոր ունակությունների մակարդակը իր սպասավորների մակարդակի է, կամ դրանից միքիչ էլ պակաս:
Իր վերջին խայտառակ ելույթում, չնայած, ցավոք, այս ելույթը վերջինը չէ, համոզված եմ, որ նորանոր նմանատիպ ելույթներ լսելու դժբախտություն ունենալու ենք...բայց ինչևէ, իր այդ ելույթում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ իրենց կատարած վայրագությունների համար, շնորհակալություն հայտնեց Լևոն և Լեռնիկ Երանոսյաններին, ովքեր ղեկավարում և անձամբ՝ անթաքույց հաճույքով մասնակցում էին Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած ջարդին: Իսկ հիմա նա բոլորիս աչքերին փորձում է թոզ փչել, թե իբր ոստիկանները պատժվելու են իրենց կատարած հանցանքների համար...ինչ-որ քրեական գործեր են հարուցել, բաժանմունքների պետերին են գործից հանում:
Որևէ մեկը կբացատրի ինձ, թե ի՞նչ կապ ունի, օրինակ, ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունքի պետը տեղի ունեցած դեպքերի հետ: Եթե նույնիսկ այդ մարդը կապ ունի (չեմ ճանաչում, չգիտեմ ով է, բարեկամս չէ), ապա նրա մասնակցության չափը և մեղավորությունը հաստատ Երանոսյան եղբայրներից ավելին չէ: Եվ ուրեմն ի՞նչ է փորձում սրանով ասել Սերժ Սարգսյանը. թո՞զ է փչում բոլորիս աչքերին, թե իբր ոստիկաններին պատժում են այդ վայրագութունների համար, թե՞ փորձում է համակարգին ցույց տալ, որ Երանոսյանների վարքը պետք է օրինակ լինի բոլոր ոստիկանների համար, իսկ նրանք, ովքեր այդ ջարդերին չեն մասնակցել, կամ դժգոհել են՝ հեռացվում են: Կամ գուցե երկուսն էլ միասին: Ամեն դեպքում, քանի Երանոսյանների ոստիկանի ուսադիր են կրում, այդ համակարգում որևէ բան չի փոխվի: Պարոն Սարգսյան, մենք էշ չենք, ոչ էլ հանրապետական:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5755 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook