USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 24 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դիմում եմ գողական ու ոչ գողական աշխարհին, պատվով տարեք էս քննությունը...
2016-08-07 22:00:00
Տպել Տպել

 

 Բաց քսիֆ բոլոր դատապարտյալներին

Գրեթե 40 տարի աշխատել եմ համակարգում: Լավ գիտեմ ձեզ, տղերք, ձեր պատվասիրությունն ու կամքը, ինքս էլ աշխատանքիս քիչ թե շատ գնահատանքը համարել եմ ձեր կողմից ցուցաբերած հարգանքը անձիս ու այն աշխատանքային ընկերներիս նկատմամբ, ում անտարբեր չեն եղել ձեր ճակատագրերը, խաթարված կյանքն ու կենսագրությունը:
Նորից մթնել է մեր երկրի կյանքն ու ապագան,բարեկամներ,ամեն ինչով այս ՍԽԱԼ իշխանությունը ազգը տանում է հետագա վայրէջքների, կորուստների, ինքնաոչնչացման:
,,Սասնա ծռերը,, ժողովրդի հուսահատական պատասխանն էր էս ամենին,արժանապատիվ ապրելու մարդկային փորձը:Արյուն չէին ուզում ու ինքնակամ ցած դրին զենքերը:
Բայց չեն հանձնվել, էդ տեսակը չեն:Գիտեմ ռեժիմային բարքերը,ադմինիստրատիվ զանազան խոզությունները հատուկ քանակակազմի վերաբերյալ, ճնշելու,ստորացնելու, ընկճելու մեխանիզմները:Անմասն մնացեք էդ ամենից, տղերք, հակառակը,ամեն ինչով նպաստեք մեղմելու տղաներին պատուհասված էս նոր փորձությունը, չէ՞ որ իրենցից շատերն են հյուծված,հիվանդ,վիրավոր,խնամքի կարոտ: Տարիներիս իրավունքով դիմում եմ գողական ու ոչ գողական աշխարհին, պատվով տարեք էս քննությունը, որ էս ժամին  իշխանավորները դրել են նաև ձեր առաջ:
Ձեր մեջ, ձեր կողքին, ազգի հերոսներն են ՝տղերք, ազգի հպարտությունը:
Նամակս բաց էր, որովհետև հասցեագրված էր նաև իմ բազմամյա ,հին ու նոր ընկերներին,որոնք դեռ ծառայում են համակարգում կամ զավակ ունեն աշխատող: Մաքուր մնանք բարեկամներ մեր խղճի ու անբասիր կենսագրության առաջ: Փշալարերից այն կողմ միշտ չէ,որ բանտն է ու բանտարկությունը,այն նաև պատվի ու բարոյականության,ազատ,հպարտ մարդկանց զոնան է:
Բարի ազատում բոլորին,բարի ծառայություն,բարի փախուստ սրանց...
Վլադիմիր Հայրապետյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 9167 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook