- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-23 10:51:00Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երեւանի ոստիկանապետի պաշտոնից երեկ ազատվեց Աշոտ Կարապետյանը եւ այդ պաշտոնում նշանակվեց Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Կադրային այս փոփոխությունը տեղավորվում է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի պատկերացրած ոստիկանության «բարեփոխումների» տրամաբանության մեջ: Իսկ այդ տրամաբանությունն այն է, որ որեւէ փոփոխության եւ առավել եւս՝ «բարեփոխման» դա չի հանգեցնում: Պարզապես մի թեթեւ «շուխուր է» լինում ու վերջ:
Համոզվելու համար, որ այս փոփոխությունը որեւէ բանի չի հանգեցնելու, ուսումնասիրենք այս երկու անձանց «կյանքի ու գործունեության» մի քանի դրվագներ: Աշոտ Կարապետյանի կենսագրության թերեւս «ամենավառ» դրվագներից է 2004 թ. ապրիլին Երեւանում բողոքի ցույցերի ժամանակ ակտիվիստներին դաժան խոշտանգումների ենթարկելը: Դա ապացուցված հանգամանք է համարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաթղթերով:
Ըստ այդմ, Կարապետյանը մետաղյա ձողով դաժանորեն ծեծել է բողոքի ցույցի մասնակից Գրիշա Վիրաբյանին, որը հետագայում ծանր վիրահատության է ենթարկվել:
Այդ ժամանակ Կարապետյանը Արարատի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալն էր: Այդ իրադարձություններից կարճ ժամանակ անց սկսվեց նրա կարիերայի տպավորիչ աճ:
2007-ին նա դարձավ Նոր նորքի ոստիկանության պետ, 2009-ին` Երեւանի Կենտրոնի ոստիկանապետ, 2011-ին նշանակվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, իսկ 2013-ին դարձավ Երեւանի ոստիկանապետ։
Ծառայողական այս սրընթաց աճը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Եվրադատարանում քննվում էր խոշտանգումների վերաբերյալ այդ հայտնի գործը: ՄԻԵԴ-ը իր վճիռը կայացրեց 2012թ.: Մինչ այդ` 2009-ին նա հասցրել էր պարգեւատրվել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, իսկ անցած տարի ստացավ ոստիկանության գեներալ-մայորի կոչումը: Թե որքան «գերազանց» էր նա պահպանում հասարակական կարգը Մարտի 1-ի դեպքերից հետո, թերեւս հիշում են բոլորը:
Ինչ վերաբերում է Սարգիս Մարտիրոսյանին՝ անցած 5 տարիներին նա հասցրել է լինել Երեւանի Մալաթիայի, Կենտրոնի, Գյումրիի Մուշ թաղամասի ոստիկանապետ, Երեւանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, 2016թ. մարտին նշանակվել է Գյումրիի ոստիկանապետ:
Նրա անունը նույնպես սերտորեն կապված է խոշտանգումների հետ:
Երբ նա Երեւանի Կենտրոնի ոստիկանապետն էր, նրա երկու ենթակաների նկատմամբ քրգործ էր հարուցվել: Ըստ քրգործի, նրա ենթակաները հենց բաժնում ծեծել էին մի քանի մարդկանց: Բայց շատ ավելի աղմկահարույց էր մեկ այլ դրվագ: 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ ոստիկանները հարձակվել էին ընդդիմադիր մի քանի երիտասարդների վրա, նախ դաժան ծեծի ենթարկել նրանց, հետո Կենտրոնի ոստիկանության բաժանմունք տեղափոխելիս մեքենաների մեջ էին խոշտանգել, իսկ դրանից հետո էլ ոստիկանական բաժնում ծեծել էին մի քանի ժամ:
Այդ ժամանակ Կենտրոնի ոստիկանապետը հենց Սարգիս Մարտիրոսյանն էր, որը ժամանակ առ ժամանակ այցելում էր այն սենյակները, որտեղ ծեծում էին երիտասարդներին: Խոշտանգումներն այնքան դաժան էին, որ երիտասարդների ձայները լսվում էին հարակից բնակելի շենքերում: Կոնկրետ վկայություններ, որ Մարտիրոսյանն անձամբ է ծեծել երիտասարդներին, չկան, բայց որ նա քաջատեղյակ է եղել, թե ինչ է կատարվում, կասկածից վեր է:
Մի խոսքով, տեղի է ունեցել ընդամենը կադրային փոփոխություն: Որեւէ այլ բան չի փոխվել` թե Աշոտ Կարապետյանը, եւ թե Սարգիս Մարտիրոսյանը պետության, մարդու իրավունքների, օրինականության մասին ունեն նույն պատկերացումները: Նրանց համար ամենակարեւորը «ղեկավարությանը» հնարավորինս ջանասիրաբար ծառայելն է, իսկ մնացածը երկրորդական ու երրորդական է: Ու նրանք համոզված են, որ դա ճիշտ է, քանի որ այդպիսի «ջանասիրություններից» հետո ստացել են պաշտոնի բարձրացումներ ու պարգեւներ: Ու հենց սա էլ այն «բարեփոխումներն» են, որի մասին խոսում են Սերժ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը:
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
Իշխանական նոր արկածախնդրությունը Փաշինյանին կարող է աթոռ արժենալ
Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
Թրամփի ազդանշանը՝ Փաշինյանին. հույսերը կարող են չարդարանալ
Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը