- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Անդրադառնալով վաղը Մոսկվայում կայանալիք Վլադիմի Պուտին - Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ Օհանյանն ասաց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախությունն ապահովելն է: Ներկայացնելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նախարարն ասաց, որ միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող․
- «Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով:
Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության և լայն կապի շրջանակներում ապրելը․․․ որպեսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել:
Ես միշտ ասել և այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վտանգի ենթարկվելու պայմաններում, այսինքն ագրեսիայի ևս մեկ անգամ սանձազերծման պայմաններում, և՛ Պաշտպանության բանակը, և՛ համագործակցության շրջանակներում հայկական բանակն ամեն ինչ անելու են, որ Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը պաշտպանվի»:
Օհանյանը նաև ասաց, որ Ռուսաստանի կողմից տրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, և զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը․
- «Ինչ վերաբերում է այն հարցին, որը որ իրականության մեջ շրջանառության մեջ է արդեն երկար ժամանակ՝ վարկի տրամադրմանը Ռուսաստանի Դաշնությունից և դրա շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, գրեթե ամբողջությամբ պայմանագրերը կնքված են, համաձայնեցված են, ներպետական գործընթացները ավարտված են: Ամբողջությամբ այդ համաձայնությունները կան, աշխատանքները ընթացքի մեջ են:
Դեռ ավելին՝ առկա միջոցներից, նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սպառազինության ներկրումն այսօր ընթացքի մեջ է և իրականացվում է: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք համագործակցություն ենք իրականացնում, հատկապես ժամանակակից միջոցների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար: Ես գտնում եմ, որ գոյություն ունեցող պայմանագրերը մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության շրջանակներում մանրակրկիտ ուսումնասիրվել, վերլուծվել են, և այդ ժամանակահատվածի համար բավականին լուրջ աշխատանք է կատարվել, և չէր կարող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպես աներ, որ այդ պայմանագրերում մեր շահերը լիարժեք ընդգրկված չլինեին:
Եվ կարծում եմ, որ, հաշվի առնելով այդ ամենը, մեր ռազմավարական գործընկերը իր պայմանագրային պարտականությունները կատարելու է՝ եթե Հայաստանի Հանրապետությունը ագրեսիայի ենթարկվի»:
«Գիտեք, որ քառօրյա այս մարտական գործողությունները եղել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում, շատ կարճ տևեց, և հենց նույն Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որպեսզի այդ մարտական գործողությունները կանգնեցվեն, և շարունակություն չլինի: Եվ դրա շարունակությունն է, որ այսօր բանակցային գործընթացը ինտենսիվացել է՝ խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորման համար», - եզրափակեց Հայաստանի պաշտպանության նախարարը:
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․