USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալեքսանդրին խոստացել էի հետս անպայման տանել Տիգրան Աբգարյանի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը...
2016-08-15 23:20:00
Տպել Տպել

Ապրիլյան պատերազմում թշնամու տանկեր ոչնչացրած, վերջերս զորացրված գյումրեցի համեստ հերոս Ռաֆայել Հովհաննիսյանի տնից դուրս գալուց հետո Ալեքսանդրը շատ տպավորված էր: Նա անընդհատ հարցեր էր տալիս տանկ խփելուց, վախից ու քաջությունից, զինվորների առօրյայից: Ոգևորված էր շատ: Մտածում էի, ինչ կզգա, երբ մտնենք մեր զոհված զինվորների տուն:

Զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի՝ Տիկոյի, պատմությունը որդուս լսած հերոսական ու տխուր իրական առաջին պատմությունն էր: Տանկիստ Տիկոն, ըստ տնեցիների պատմությունների, ընկերների հետ տանկով բարձրունքի վրայից տապալել էր ադրբեջանական դրոշը, ոչնչացրել նրանց տանկերից մի քանիսն ու հետ վերադարձին, ցավոք, խոցվել: 
Տիգրանի ծնողների հետ ծանր զրույցից հետո Ալեքսանդրը երկար չխոսեց, ու չկարողացավ մտնել մյուս զոհված զինծառայող Վարդանյան Գևորգի տուն:

 Ետդարձի ճանապարհին լուռ էր: Մեկ էլ հանկարծ պայծառացավ. «Այ տենց, թող դրանք իմանան, որ մենք իրանցից ուժեղ ենք, համ կարատեով, համ դուխով, համ էլ մեր զինվորները իրանց տանկերն են խփում մի րոպեում»: Հետո մի պահ ոգևորությունը թողեց. «Տեսա՞ր, Տիկոյենց բակի տանկը, գիտես չէ՞ իրա պապան ասեց, որ Հայաստանի տարբեր տեղերից բերած քարերով են սարքել, քարերի կեսն էլ Տիկոն էր բերել, Ղարաբաղից էլ քար կար...»: 

Տունդարձի ճանապարհը կարճ թվաց Ալեքսանդրի հետ ռազմահայրենասիրական զրույցների արդյունքում: Տղաս հիշեց, որ Տիկոն իր գումարով էր իր առաջին համակարգիչն առել, Ռաֆոն փայտից ձեռագործ ինչ-որ բաներ ուներ սարքած, Տիկոյի համազգեստը կախված էր նկարի կողքին…

 Խոստացա նրան հետս անպայման տանել Տիգրան Աբգարյանի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը…

Հովհաննես Մանուկյանի ֆբ էջից…

 

Այս նյութը դիտել են - 3474 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook