USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փաստորեն «լֆիկի» հիվանդանոցում պահանջել են իսկական «լֆիկական» գներ
2016-08-26 14:10:00
Տպել Տպել
 «Իրավունքի» խմբագրություն է դիմել քաղաքացի, ում թոշակառու տատիկը, այսպես ասած, համարձակվել էր վատանալ ՀՀ-ում, եւ երբ թոռնիկը տեսնելով տատիկի անօգնական վիճակը զանգահարել էր Շտապ օգնություն նրան տեղափոխել էին ինչպես ժողովուրդն է անվանում «Լֆիկի» հայտնի «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որտեղ տատիկին, ինչպես մեր զրուցակիցն է նշում, ըստ էության ոչնչնով այդպես էլ չկարողացան օգնել, բացի «Մի քանի վճարովի անալիզներ վերցնելուց եւ ցավազրկողներ սրսկելուց»:

Բայց սա դեռ ամենը չէ, ավելին, ցավազրկողների ազդեցության տակ, այդպես էլ չհասկանալով, թե ինչ առողջական խնդիրներ ունի տատիկը` հարազատներին կեսգիշերին ասել են, որ կարող են տանել, քանի որ ըստ էության ոչինչ, բացի ցավազրկելուց չեն կարող անել:
Երբ հարազատները խնդրել են, որ գոնե մինչ առավոտ պահեն տատիկին եւ դեղերի ազդեցության տակ իրենց հարազատին չտանեն տուն, քանի որ դա հավասար էր նրան միանգամից գերեզման իջեցնելուն: Փաստորեն «լֆիկի» (պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է) հիվանդանոցում պահանջել են իսկական «լֆիկական» գներ: Մասնավորապես, տեղի բժիշկները պատասխանել են, որ այդ դեպքում պետք է առավոտյան` չհաշված անալիզների համար վճարած գումարը` վճարեն եւս հիսուն հազար դրամ զուտ այն բանի համար, որ մի գիշեր վատառողջ մեծահասակին պահել են չորս հոգանոց ընդհանուր պալատում:

Փաստորեն, երբ քաղաքացիները, իսկ տվյալ դեպքում մեծահասակ թոշակառուն, համարձակվում են վատանալ` դա նրանց վրա շատ ավելի թանկ է նստում: Մեկ գիշերվա համար պահանջելով 50 հազար դրամ, նշանակում է պահանջել իր ողջ ամսվա թոշակը, դեռ մի բան էլ ավելին: Թե որքանո՞վ է օրինական թոշակառու կնոջից, ում ի դեպ Շտապ օգնության մեքենայով, ցավերի մեջ հասցրել են «Աստղիկ», եւ պահանջել նման չլսված գումար, հետաքրքրվել ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից, որտեղից մեզ փոխանցեցիցին հետեւյալը.

- Եթե տատիկը թոշակառու է կամ Շտապ օգնության մեքենայով է գնացել հիվանդանոց` դա դեռ չի նշանակում, որ նրան պետք է անվճար բուժօգնություն տրամադրեն: Անվճար բուժօգնություն է տրամադրվում կախված հիվանդի կարգավիճակից` եթե նպաստառու է, եթե ունի կարգ, եթե վիճակը շատ ծանր է գնահատվում` նրան վերակենդանացման բաժանմունքում կարող են երեք օր անվճար պահել: Ինչ վերաբերում է առանձին հիսուն հազար դրամ մի գիշերվա համար պահանջելուն այդ հարցին մենք չենք կարող պատասխանել` դա ճիշտ կլինի պարզեք հենց նույն հիվանանոցից, քանի որ այն մասնավոր է:

Մենք, իհարկե կփորձենք այս հարցի պատասխանը ստանալ նաեւ վերոնշյալ հիվանդանոցի պատասխանատուներից եւ ներկայացել քիչ ուշ,- գրում է «Իրավունք» թերթը:

iravunk.com

Այս նյութը դիտել են - 5982 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook