USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը կրկին կիզակետում է «ՀԺ»
2016-08-30 00:48:00
Տպել Տպել

 

 

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում դեռեւս 1988թ-ին կառուցված «Երկաթ-բետոնե իրերի» գործարանը, որն Անդրկովկասում միակն է եղել, այսօր անխնա թալանվում է։ Գյուղի եւ տարածաշրջանի ազգաբնակչության համար հիմնական աշխատատեղի հանդիսացող այս գործարանի ավերակները լուռ վկան են քայքայված մեր տնտեսության, որը պատճառ դարձավ արտագաղթի, աղքատության ու թշվառության: Իսկ գործարանն, ըստ տեղացիների, քանդվում ու մասնատվում է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի հովանավորությամբ:

-Էս երկրի հետ կապ չունեցող մարդիկ սոված մարդկանց աչքի առաջ միլիոններ են աշխատում։ Ո՞ւր են մեր երկրի տերերը՝ նախագահ, վառչապետ… Պարսիկների պասպորտով ադրբեջանցիները մեքենաներով գալիս են ռազմավարական նշանակության թանկարժեք մետաղը բարձում տանում են, ո՞վ է սրա պատասխանատուն։ Ո’չ ոստիկանությունը, ո’չ հարկային ոստիկանությունը չեն գալիս հետաքրքրվեն, թե ու՞ր է գնում երկրի հարստությունը,-ահազանգում են տեղացիները:

-Վարպետ մասնագետները թողեցին գնացին ռուսաստանները, հիմա ընտանիքներին են տանում, ո՞վ է այստեղ մասնագետներ պատրաստելու, կրթելու։ Հասկանում ենք` չեք կարող նորերը կառուցել, գոնե այսպիսի ողբերգությունների դեմն առեք, լսել ենք, որ վարորդները ադրբեջաներեն են խոսում, տանում են զենք սարքեն, որ վաղը դրանով մեզ գյուլեն։ Մեր նման չարքաշ մարդկանցից կոպեկներ են պոկում, թե հարկ ու տուրք վճարեք, բա էսքան բան անողը պետության հարկ տալի՞ս է: Պարծենում են դես ու դեն, թե մեր դեմը խաղ չկա, ում ուզենք կառնենք-կծախենք,-վրդովված շարունակում են մարդիկ։

-Գործարանի տերերից մեկը Սովետաշենի կարի ֆաբրիկայի տիրոջ՝ Արարատ Սարիբեկյանի տղանա՝ Դավիթը, մյուսն էլ՝  Ռաֆայել Առաքելյանը, երկուսն էլ երեւանի քաղաքացիներ ու հարուստի տղաներ,- բայց հավաքվածները, վստահաբար, հայտարարում են, որ այդ անունները ոչինչ չեն որոշում, նրանց ետեւում կանգնածը Վովայի Արշակն է:

Բնակիչները պատմում էին, որ բազմիցս են ականատես եղել, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող բեռնատարների վարորդները, բանվորների հետ միասին բարձում քանդված գործարանի մնացորդներն ու տեղացիների անհանգիստ  հայացքի տակ, իրենց երկրի հարստությունը տանում հեռու՜-հեռուներ:

Հերմինե Մանուկյան

hzham.am

Այս նյութը դիտել են - 1348 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook