USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայ-էկվադորական նոր համագործակցություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. լուսանկարներ
2016-08-30 02:20:00
Տպել Տպել

«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը Էկվադորում հանդիպել է երկրի Մարդու իրավունքների պաշտպան Ռամիրո Ռիվանդենեիրա Սիլվայի հետ:

Հանդիպման սկզբում Վարդան Հարությունյանը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպությունը, նրա գործունեությունը՝ կենտրոնանալով հատկապես Հայաստանում գտնվող էկվադորցիների իրավունքների պաշտպանության վրա:

Ռամիրո Ռիվանդենեիրան նշեց, որ տեղյակ է կազմակերպության մասին՝ ընդգծելով, որ միշտ մարդն է կարևոր՝ անկախ ռասսայից և ազգությունից: Էկվադորի ՄԻՊ-ը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և Էկվադորի քաղաքացիներին ցուցաբերված աջակցության համար:
 
Վարդան Հարությունյանը Ռամիրո Ռիվանդենեիրային ներկայացրեց նաև Էկվադորում բնակվող Հայաստանի քաղաքացիների խնդիրները՝ միջնորդելով, որ վերջինս հնարավորինս աջակցի նրանց, քանի որ երկու երկրները չունեն դեսպանատներ, ինչը խոչընդոտներ է ստեղծում մարդկանց համար:
 
Քննարկման արդյունքում որոշվեց, որ հետայսու ևս Ռամիրո Ռիվանդենեիրայի ղեկավարած կազմակերպությունը Էկվադորում կպաշտպանի ՀՀ քաղաքացիների շահերը, իսկ «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ն՝ Հայաստանում էկվադորցիների շահերը: Երկու կազմակերպությունների միջև տորագրվեց համագործակցության համաձայնագիր:
 
Հանդիպման ավարտին կողմերը դատապարտեցին աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունները: Վ. Հարությունյանը Ռ. Ռիվանդենեիրային ապրիլի 24-ին հրավիրեց Հայաստան, Էկվադորի ՄԻՊ-ը հրավերն ընդունեց:

Այս նյութը դիտել են - 4261 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook