USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լևոն Մկրտչյանը «ձեռնոց է նետում» Հանրապետականին… lurer
2016-08-30 03:40:00
Տպել Տպել

Այն, որ Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության ու գիտության նախկին նախարարը, գրեթե հիմնահատակ ավերի ու ավարի ենթարկեց երկրիս գիտակրթական համակարգն ու հետո միայն բարեհաճեց մեկնել թոշակի, անհերքելի ու փաստարկված ճշմարտություն է. կրթության փորձագետները ժամերով կարող են խոսել այն բոլոր դժբախտությունների մասին, որ պատուհասեցին հայաստանյան համապատասխան համակարգին Արմեն Աշոտյանի կառավարման տարիներին:

Երբ Լևոն Մկրտչյանը սկսեց վերանորոգել իր նախկինի կաբինետը՝ հավան չլինելով Աշոտյանի ճաշակին, բոլորիս մոտ հույս արթնացավ, որ կաբինետի հետ էլ նորաթուխ նախարարը վերջապես հանձն կառնի համակարգի փրկության գործն ու մի լավ թափ տալով բոլորին ու ամենքին՝ ԿԳ համակարգը կարգի կբերի. չանցած երկար ժամանակ՝ բոլորիս պարզ դարձավ, որ ժողովրդական այն ասույթը, թե մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը, նույնիսկ 21-րդ դարի Հայաստանում դեռևս չի կորցրել իր արդիականությունն, ու, այնուամենայնիվ, վատից վատն էլ կա:

Ինչպես հայտնի է, բավական երկար ժամանակ է, ինչ շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Լևոն Մկրտչյանն, յուր անկրկնելի իմպրովիզների շրջանակներում, մտահղացել է միմյանց միացնել որոշ բուհեր՝ վերածելով դրանք իբր մեգա համալսարանների: Պետք է նշել, որ հենց ամենասկզբից էլ դժգոհություններ բարձրացան՝ կապված այս իդեայի հետ, երբ պարզ դարձավ, որ այդ արկածախնդիր նախաձեռնությունը կարող է խիստ թանկ նստել ոլորտի վրա, ու կրթության որակը, որ, անկեղծ լինենք, ամենևին էլ բարձր չէ Հայաստանում, կարող է է՛լ ավելի ընկնել: Բայց, ինչպես ասում են, Լևոն Մկրտչյանն անդրդվելի դուրս եկավ ու հիմա ամեն ինչ անում է Գյումրու տնտեսագիտական համալսարանը մանկավարժականի հետ միաձուլելու համար:

Թե այս նեղ-մաջալին հատկապես ինչը կարող էր ստիպել Մկրտչյան Լևոնին գնալ այս քայլին մի պարագայում, տեղի գիտական համայնքն ու բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է դրան, մնում է միայն կռահել: Ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենը պայմանավորված է ոչ թե ասենք Մկրտչյանի անհագուրդ ձգտմամբ՝ օր առաջ ի կատար ածելու ազգային կրթական նպատակները, այլ՝ սեփական կուսակցության՝ Շիրակի մարզում ունեցած դիրքերի է՛լ ավելի ամրապնդելու նրա բուռն ցանկությամբ. մարդը կուսակցական շեֆերի կողմից հստակ հրահանգ է ստացել՝ կաշվից դուրս գալու գնով էլ լինի՝ հասնել կուսակցության դիրքերի ամրապնդմանն ու ստվերային մարտ մղել ՀՀԿ-ի դեմ:

Վստահաբար՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի՝ Սահակ Մինասյանի «գլուխն ուտելն» է նախարարի նպատակն, ինչը լիակատար ազատություն կտա Մկրտչյանին՝ միավորված կրթօջախը լցնելու բացառապես սեփական կադրերով:

Այնպես որ՝ այն ինչ տեսանելի չէ շատերին, դեռևս չի նշանակում, թե գոյություն չունի. Հայաստանում փաստացի ընթանում է թաքնված պայքար երկու իշխանական կուսակցությունների միջև՝ ընդլայնելու ազդեցության սեփական գոտիներն, ինչի ականատեսն ենք դառնում ներկայումս Գյումրիում, երբ տեղի կրթության որակի հաշվին Մկրտչյանը փորձում է ամեն գնով կատարել իր կուսակցական շեֆերի պատվերն ու դաշնակցականացնել ողջ Շիրակի մարզը, որի արմատն, ինչպես հայտնի է, Գյումրին է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

lurer.com

Այս նյութը դիտել են - 1288 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook