USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հոգևորի արժևորումն ու արժեզրկումը...
2016-08-31 01:30:00
Տպել Տպել

Մեզանում ընդունված է կարծել, թե հասարակական հուզումների և տրամադրությունների վայրիվերումների ֆոնին, հայոց մեջ սերմանած չարության, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության խորացման պայմաններում, հոգեբանական ընկճվածության և վերջապես հացի խնդրի լուծումից հետո միայն կարելի է անդրադարձ կատարել հոգևոր սննդին, դրա դերին ու նշանակությանը։

Նման տրամադրվածությունն ու մոտեցումը կտրականապես մերժելով պնդում եմ, որ երրորդ հանրապետության հայաստանցին առավել վատ կենսակերպ չունի և առավել ծանր բարոյահոգեբանական մթնոլորտում չի ապրում, քան երկրորդ հանրապետության հայաստանցին՝ ասենք 1941-1945թթ։

Որպես հինմավորում հակված եմ փաստելու հետևյալը։ Մարդկության պատմության ամենամութ ժամանակահատվածում, գլխվորապես Երկրորդ Աշարհամարտի և մասնավորապես՝ Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին, Արամ Խաչատրյանը հոգևոր արժեք էր ստեղծում արարելով «Ջութակի Կոնցերտ»-ը, «Գայանե» բալետը, ՀԽՍՀ պետական օրհներգը և «Երկրորդ Սիմֆոնիան»։ Լեզվաբան Ստեփան Մալխասյանցն աշխատում էր իր կյանքի մեծագույն ձեռքբերման՝ «Հայերենի Բացատրական Բառարան»-ի վրա։ Թավջութակահար Սերգեյ Ասլամազյանը ակտիվ ստեղծագործում, կատարում և շրջագայում էր միութենական ռեսպուբլիկաներով։ 
Արվեստի հազարավոր գործիչներ և նվիրյալներ սնում էին Սովետական շարքային քաղաքացուն, ղեկավարությանն ու բանակին հոգևոր արժեքներով, աջակցում ու գոտեպնդում էին նրանց՝ իրապես մութ ու ցուրտ տարիներին։

Հասարակական ընկալումն ու պետական մոտեցումը լինում էր առավել քան ադեկվատ։ Ի գնահատումն այս ամենի, Սովետական պետական բարձրագույն իշխանությունը, վերոնշյալ անձանց և իր ժողովուրդների այլ մշակութային գործիչներին մեծարում էր, շնորհելով պետական բարձրագույն պարգևը՝ Ստալինյան Մրցանակը։ 
Ավելին, արյունալի 1941-ին Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանն ու Համո Բեկնազարյանը, 1938-ին նկարահանված «Զանգեզուր» ֆիլմի համար արժանացան Ստալինյան մրցանակի։

Անհերքելի էր, որ հոգևոր սննդի և բարոյահոգեբանական աջակցության շնորհիվ էր նաև, որ պետական իշխանությունը ինքնավստահ կառավարում էր մարտի դաշտը բոլոր ֆրոնտերով, Սովետական Բանակը գրավում էր Բեռլինը, իսկ հայ զինվորը Քոչարի էր պարում Ռեյխստագի հրապարակում։

Հետևություններն ու զուգահեռնորը թողնում եմ ձեզ...

Սուրեն Սարգսյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 4574 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook