USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երանոսյանին կանչել են ՀՔԾ «Ժողովուրդ»
2016-08-31 23:16:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել:

Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց:

«Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը:

«Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել»:

Հիշեցնենք, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լեւոն Երանոսյանի եղբայրն էր՝ Լեռնիկ Երանոսյանը, որին օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատեց աշխատանքից: Նա անձամբ էր նռնակ նետում ցուցարարների եւ լրագրողների ուղղությամբ»:

Այս նյութը դիտել են - 1354 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook