USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սովորելու համար երբեք ուշ չէ….
2016-08-31 23:23:00
Տպել Տպել

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամեն անգամ, երբ թվում է, թե Գիտելիքի օրվան նվիրված մաղթանքներն սպառված են, ավելացնելու ոչինչ չկա, այնպես է ստացվում, որ նոր լիցքերով, նոր էներգիայով ու ոգևորությամբ ենք վարակվում մեր երեխաներից սեպտեմբերի մեկին ընդառաջ: Անվիճելի է, որ դպրոցի, դպրոցական ծրագրերի, մեթոդների վերաբերյալ երբեմն շփոթության հասնող քննարկումներն ի չիք են դառնում, երբ տարածվում է ամենահեռու, սահմանամերձ գյուղի մի քանի հոգանոց դպրոցի՝ օլիմպիական հաջողություններ գրանցած աշակերտի հաղթանակի լուրը, կամ պարզվում է, որ հենց մեր քաղաքում արդեն կայանում են դպրոցներ, որոնք իրենց մեթոդաբանությամբ և կրթության կազմակերպման մակարդակով միջազգային լավագույն ստանդարտներին են մոտենում:
Ինքնաքննադատությունը կատարելագործվելու ճշմարիտ նպատակին ծառայեցնող մեր ժողովուրդը սակայն յուրաքանչյուր նորամուծություն չէ, որ անվերապահորեն է ընդունում: Դրանից անմասն չէին նաև դպրոցում «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական դասավանդման լուրի իրարամերժ արձագանքները:
Չեմ բացառում իհարկե, որ շատ մոտ ապագայում ազգային դաստիարակության տարրերի ներմուծմանն ուղղված փորձնական այս հայտն ապացուցի իր կարևորությունն ու կենսունակությունը, անգամ, եթե ոչ՝ գաղտիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ գրագետ ու գեղեցիկ պարող ու երգի բառերն ամբողջությամբ հիշող մարդիկ շրջապատում սիրված ու պահանջված են: Համենայնդեպս բազմաթիվ բարդ առարկաների շրջապտույտում երգն ու պարը նպաստելու են ստացած գիտելիքի դյուրընկալմանը, լինելու են էներգիայի ինքնատիպ հաղորդակներ…
Շնորհավոր ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ:
Ժամանակակից աշխարհի քաղաքացի, միևնույն ժամանակ հայրենասեր պատրաստելուն ուղղված անվրեպ քաղաքականություն և լավագույն կրթություն ապահովելու մեծ հնարավորություններ մեր երկրին:
Սովորելու համար երբեք ուշ չէ….

Այս նյութը դիտել են - 3284 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook