USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հատվածներ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցներից ու ելույթներից.
2016-09-09 12:53:00
Տպել Տպել

«Ես արդեն հասուն մարդ եմ, բայց հայրս իր կերպարով, իր ապրած կյանքով ու բարոյախոսությամբ դարձել է իմ ներքին հավատաքննիչը, ու նրան «չամաչեցնելը» կենսակերպ է ինձ համար, վարք, մտածողություն…»։
«Իմ աչքի առաջ լղոզվեցին, նսեմացան այն արժեքները, որոնք նվիրական էին, որոնց համար պատրաստ էի ցանկացած զոհողության։ Այնուամենայնիվ, ես կարողացա ստեղծել իմ երազած ոստիկանության մինի մոդելն այն տարածքում, որտեղ ոստիկանապետ էի։ Օրինակ, իմ օրոք Սեւանում չբացահայտված հանցագործություններ չկային, ոստիկանը օրինավոր էր, ձիգ, ժողովրդին մոտիկ, ժողովրդի մարդն էր։ Ես կարող էի իրականացնել իմ բոլոր երազանքները, պարզապես ինձ չհերիքեց ժամանակը։ Տարաձայնությունների պատճառով ստիպված էի հեռանալ ներքին գործերի համակարգից…»։
«Կյանքը հարաշարժ գործընթաց է, մշտական զարգացման մեջ, ըստ այդմ փոխվում ու զարգանում են նաև հասարակության պատկերացումներն ու պահանջները, և ոստիկանությունը, իմ համոզմամբ, ոչ թե պետք է համաքայլ ընթանա, այլ մի քայլ էլ առաջ լինի այդ զարգացումներից…»:«Ես ուժեղ եմ, որովհետեւ գիտեմ ուժի ակունքը` Սերը, Գթասրտությունը, Ազնվությունը, Արդարությունը, Կամքն ու Աստվածահաճո գործերը»։

«Քրեական տարրերը գլուխ էին բարձրացրել երկրում, իսկ ոստիկաններն այնքան էին վարկաբեկված, որ վախենում էին անգամ համազգեստ կրել։ Այդ ժամանակ ես երազում էի արդար, ուժեղ եւ ինտելեկտուալ ոստիկանության մասին։ Ես ցանկանում էի կոտրել այն կարծրատիպը, թե՝ ոստիկան են դառնում ծախողներն ու թալանչիները։ Ցանկանում էի, որ ի դեմս ոստիկանի՝ ժողովուրդը տեսնի իր պաշտպանին, ոչ թե պատժողին…»
«Հայրենիքը «սիրելը» դժվար չէ, մանավանդ, եթե ամբիոնի մոտ ես ու ծափեր ստանալու համար մի քանի բարձրագոչ բառերն ու սրտաճմլիկ խոսքերն էլ բավական են։ Նույնքան հեշտ է«սիրել» նաեւ ազգն ու ժողովրդին։ Դժվարը մարդուն սիրելն է, կոնկրե՛տ մարդու` նրա ցավը հասկանալով, կիսելով, օգնելով, աջակցելով…»
«Չկան մանր հանցագործություններ, քանի որ առաջին հայացքից աննշան ու անվտանգ թվացող հանցագործություններն անպատիժ մնալով` ստեղծում են պարարտ հող ծանր հանցագործությունների համար։ Պատժի անխուսափելիության գաղափարի ամրապնդումը կանխարգելում է հանցանքները։ Եթե ինձ վիճակված է ընտրություն անել արդարության ու գթասրտության միջեւ, ես պարտավոր եմ ընտրել արդարությունը, դա իմ մասնագիտական պարտքն է…»

«Խաչմերուկում կանգնած է անչափահասը﹐ կանգնած է ապագան մեր: Եթե դուք՝ բաժնի պետերդ﹐ այդ երեխաներին չմոտենաք այնպես﹐ ինչպես ձեր ընտանիքի անդամներին﹐ձեր երեխաներին﹐ եթե դուք չհասկանաք այդ երեխաների հոգսը﹐ որ անչափահաս տարիքում ամեն տեղից վերցնում է եւ որպես կանոն արկածախնդրությունն է վերցնում եւ﹐ եթե օպերատիվ անձնակազմը այդպես չմոտենա իրենց, մենք անընդհատ ունենալու ենք այդ աճը: Մենք պարտավոր ենք մեր հասարակությանը տալ օրինակելի քաղաքացի…»
«Ամերիկայում մեր քաղաքացիներն իրենց շատ պարկեշտ են պահում անցումներն անցնելիս﹐ կանաչ-կարմիր լույսի տակով անցնելիս: Շատ օրինապաշտ են: Եվ չգիտես ինչու՞﹐ համարում են﹐ որ եթե օտար երկրում օրինապաշտ են ﹐ ապա սեփական երկրում կարելի է օրենքը ոտքի տակ գցել: Չէ որ սա մեր երկիրն է: Կարծում եմ այստեղ մտածելակերպի խաթարում կա: Քո՝սեփական երկրում շատ ավելի կարգապահ պետք է լինես﹐ որ քո զավակները դաստիարակվեն այդ ոգով : Այլ ոչ թե գնաս ուրիշների մոտ կեղծես﹐ թե ավելի օրինապաշտ ես եւ այնտեղից փնովես այստեղ…»

«Միջազգային փորձը ինձ համար﹐ մեզ համար շատ կարեւոր է﹐ որովհետեւ դրա արդյունքում ենք մենք բոլորս ստանալու եւ վերցնելու այն լավը﹐ որ մենք ուզում ենք ունենալ մեր ոստիկանությունում: Եվ դրա հիման վրա ստեղծենք մեր ոստիկանության սկզբունքները»:
«Մեր ոստիկանի ամենամեծ պաշտպանվածությունը գրագետ լինելն է: Գրագետ բոլոր հարցերում: Գրագետ բառիս բուն իմաստով ունենալ իրավաբանական լավ կրթություն﹐ լինել դաստիարակված, ﹐ կարդացած մարդ, որովհետեւ մեր մասնագիտությունն այնպիսին է﹐ որ մենք շփվում ենք խայտաբղետ մասնագիտության տեր եւ ամենատարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ: Այստեղ ինտելեկտի խնդիր է: Պետք է լինել գրագե՛տ, գրագե՛տ, գրագե՛տ: Նոր մարտավարություն﹐ նոր մտածելակերպ﹐ նոր հոգեբանություն՝նպատակ ունենալով ստեղծել այն ոստիկանությունը﹐ որը մենք բոլորս երազում ենք…»
«Մենք բոլոր պարկեշտ﹐ աշխատասեր﹐ նորմալ ոստիկանների կողքին ենք: Եվ միշտ պաշտպանելու ենք նրանց: Իսկ այն ոստիկանը﹐ որը կխախտի օրենքը իհարկե կպատժվի : Մենք մեր շարքերում էլ չենք ուզում տեսնել օրինախախտ﹐ զոռբա ոստիկանի: Եթե մենք մեր շարքերում չենք հանդուրժում զոռբա ոստիկանի﹐ իսկ ո՞վ է ասել﹐ որ հասարակության մեջ մենք դա հանդուժելու ենք…»
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Աննա Ասլանյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5281 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook