USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նոր վարչապետը Հայաստանը Սինգապուր կդարձնի. Մկրտիչ Մինասյան
2016-09-09 15:12:00
Տպել Տպել

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանը, վարչապետի պաշտոնը ստանձնելով, կարող է լուծել երկրի դեմ ծառացած խնդիրները, ամեն ինչ կուղղի. «Ես նրան ճանաչում եմ  երիտասարդ տարիքից, անգամ այդ ժամանակ տարբերվում էր բոլորից իր համակարգային մտածելակերպով: Իսկ հետո իր աշխատանքով  ապացուցեց, որ ինքը լավագույններից մեկն է: Հույս ունեմ, որ  նա կարող է Հայաստանը դարձնել Սինգապուր»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մտահոգիչ է, որ այդ ամենի մասին իշխանությունը մտածում է միայն ընտրությունների նախաշեմին. «Բերում եք մի վարչապետ, որ ամեն ինչ կուղղի, Սինգապուր կսարքի Հայաստանը, բա որ իր տեղը շուտ գիտեիք, ի՞նչ էիք անում մինչև հիմա»:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բացթողնումների վերաբերյալ Մկրտիչ Մինասյանը այսպիսի մեկնաբանություն տվեց. «Նրա գործունեությունն արդյունավետ էր, բայց արդյունավետ աշխատանքի իմաստով կային թերություններ, դրա համար փոփոխություններ եղան ու կլինեն»:

Նոր վարչապետը Հայաստան կտեղափոխվի Ռուսաստանից, նա Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո տեղափոխվել էր Մոսկվա՝ աշխատանքի բերումով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի կմեծանա: Այս հարցի վերաբերյալ Ս. Սաֆարյանը նշեց. «Չմտածեք, որ մեր բարձրագույն պաշտոնյաների ընտրության ժամանակ, օրինակ՝ վարչապետի, արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի, Ռուսաստանի ներգործությունը չկա: Ես չեմ ասում, թե իրենք են նշանակում, բայց Հայաստանում անպայման հաշվի են առնում, թե Մոսկվան ինչպես կընկալի դա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Այս նյութը դիտել են - 4191 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook