- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՏԻՄ ընտրությունները համընկան Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրենի տնօրենի ընտրությունների հետ: Եվ հիմա տեսնում ենք, թե ինչպես է իշխող ուժը փորձում երկու դեպքում էլ ,«հաղթեցնել» իր թեկնածուին՝ մերժելով ամեն տեսակ մրցակցություն:
Զարմանալին այն է, որ Գյումրու թատրոնի մի խումբ դերասաններ ընկել են Սամվել Բալասանյանի «ջրերը» եւ թատրոնի տնօրենի ընտրության հարցում մեծ աղմուկ են բարձրացրել: Պակաս զարմանալի չէ եւ այն, որ այդ մի խումբ դերասանները երբեւէ չեն ընդվզում կամ բողոքում գեղարվեստական ղեկավարի կամ գլխավոր ռեժիսորի նշանակումների ժամանակ, իսկ ահա թատրոնի տնօրենի ընտրության հարցում տարօրինակ ակտիվություն են դրսեւորում:
Այն դեպքում, երբ ստեղծագործական կազմի համար գեղղեկի կամ գլխավոր ռեժիսորի պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը պետք է առաջնային համարվեր ու կարեւորվեր նրանց կողմից: Եվ այս պարագայում նորմալ կընկալվեր դերասանների հետաքրքրությունն ու դիրքորոշումը: Մինչդեռ տնօրենը ստեղծագործական պրոցեսից դուրս ֆիգուր է եւ միայն վարչա-տնտեսական, կառավարչական գործառույթ է իրականացնում, որի ընտրության հարցն ամենաքիչը պետք է հետաքրքրեր դերասաններին:
Բայց քաջ իմանալով ՀՀԿ-ի եւ նրա կողմից տեղական իշխանիկների գործելաոճը, պետք է ասել, որ հե՛նց այստեղ է թաղված շան գլուխը:
Կրկնում ենք, զարմանալին այն է, որ այս օրերին ,,բունտարություն,, են անում մի խումբ դերասաններ՝ հանդես գալով թատրոնի 140 հոգանոց կոլեկտիվի անունից:
Ինչի իրավունքը չունեն: Բայց դե, ակնհայտ է, որ նրանց ,,բզբզողը,, սուքիասավետիսյանական-բալասանյանական տանդեմն է, որն այս օրերին, կոպիտ ասած, օգտագործում է մի խումբ դերասանների, որ հանկարծ իրենց ձեռքից չկտրեն թատրոնի հսկայական շենքն ուզածի պես շահագործելու փողաբեր երակը: Թատրոնը բալասանյանների եւ սուքիասավետիսյանների համար օբյեկտ է, որը վարձակալությամբ են տալիս եւ եկամուտ են ստանում իրենց դրածո տնօրենի հետ խախանդ ու ծածուկ համագործակցության շնորհիվ:
Իսկ ահա՝ դրսից ոչ մի այլ տնօրենի թեկնածուի անուն չեն ուզում լսել: ՊՈԱԿ-ի մասին օրենքն էլ /ինչի համաձայն կազմակերպվում են թատրենի տնօրենի ընտրություննեը/, ուղարկում են գրողի ծոցը:
Ինչպես ՏԻՄ եւ համապետական ընտրությունների ժամանակ են արհամարհում եւ անտեսում Ընտրական օրենսգիրքը:
Եթե տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու անձ, իսկ թատրոնի տնօրենն էլ, ըստ դերասանների, ուշացրել է հայտի ներկայացումը, օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել, ապա բանն ինչո՞ւմն է:
Ի՞նչ է նշանակում հակաքարոզչություն իրականացնել մրցույթի մասնակիցների դեմ եւ ասել, թե դրսից ոչ ոք թող չմտնի թատրոն:
Օրենք գոյություն ունի, մրցութային կարգ գոյություն ունի: Ո՛չ Բալասանյանն է Գյումրու քաղաքապետի պաշտոնը ժառանգություն ստացել, ո՛չ էլ այդ թատրոնի տնօրենը միշտապես պետք է այնպիսի մարդ լինի, որ ճակատին գրված տեսնենք՝ ՀՀԿ:
Ինչպես ցանկանում են իշխող ուժը եւ նրա թեկնածու Բալասանյանը:

Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...

ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...

ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ

Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է

Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան

Ցռան Վերգոն

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին

Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան

Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...

Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել

Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»

Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»

Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ

«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան

Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին

Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել

Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան

Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...

Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ

Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը

Հարազատներ, Հայեր

Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել

Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը


