USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հանցագործները պետք է նստեն բանտում, այլ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ
2016-09-16 19:41:00
Տպել Տպել

Թաղի խուժանին ինչքան ուզում ես «կաստւմ-շլվար» հագցրու, թրաշի, գրագետ խոսել սովորեցրու, ասա, որ մարդկանց սպառնալով, ծեծ ու ջարդով հարց չի լուծվում, մեկ է՝ նրան չես փոխի: Հանրապետական էժանագին սազանդարները Սերժ Սարգսյանի հետ միասին ամեն ընտրությունից առաջ խոսում են ընտրարշավի «նոր որակի», «քաղաքական պայքարի» և այլնի մասին: Բայց արի ու տես, որ Սարգսյանական թիմը դրան պարզապես ունակ չէ: Չգիտեմ, տրանկվիլիզատոր են դրանց սրսկում, ինչեր են տալիս, որ կարողանան իրենց զսպել, բայց հենց դոզան միքիչ թողում ա՝ նույն վայրագ ու անմիտ զոմբին են դառնում:

Վերջերս էլ տեսանք, թե ինչպես են Սամվել Բալասանյանի կողմնակիցները սպառնացել հաշվեհարդար տեսնել լրագրող Կիմա Եղիազարյանի հետ: Սա ուղղակի նողկալի է: Լավ, ինչի՞ են փորձում հասնել սրանով: Տիկին Կիմայի տեսակն իմանալով, համոզված եմ, որ այդ սպառնալիքն ու սպառնացողին շան տեղ չի դնելու: Այս միջադեպն էլ բացասական է ազդելու «Բալասանյան» դաշինքի չեղած վարկանիշի վրա: Լավ, եթե սա եք դուք ու ձեր համար վարկանիշը կապ չունի, հանցագործներով հավաքվել եք ու «Սերժ Սարգսյան» դաշինքի օգնությամբ ուզում եք կեղծել ընտրությունները, էլ ի՞նչ կապ ունի, թե ինչ են ձեր մասին գրում: Իսկ եթե գնում եք արդար ընտրությունների, սպառնալիքո՞վ եք փորձում մարդկանց համակրանքը շահեք:
Դե են տխմար կարգախոսը փոխեք, ու նորը գրեք. «Ընտրեք Բալասանյանին, թե չէ ծխախոտը ձեր վրա ենք մարելու»: Այն ձեզ ավելի սազական է: Սա ուղղակի անբուժելի հոգեկան խանգարում է: Պարկեշտ, գրագետ, հարգալից ու հարգարժան մարդ են փորձում երևալ, բայց բավական է մի փոքր սթրեսս և հիվանդությունը կրկնվում է և ամեն անգամ ավելի սաստիկ դրսևորումներ է ստանում:

Կարծում եմ, այս դեպքից հետո այլևս ոչ մի գիտակից մարդ իր ձայնն այդ «Բալասանյան» խմբավորմանը ձայն չի տա: Հիմա երևի մտածում են, ոնց են կեղծելու ընտրությունները: Դե թող փորձեն:

Հ.Գ. Ճիշտ կլինի, որ տիկին Կիման դիմի իրավապահ մարմիններին: Սա բացահայտ հանցագործություն է և հանցագործները պետք է նստեն բանտում, այլ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Իսկ տիկին Կիմային մաղթում եմ ոգու տոկունություն: Մի վհատվեք, եթե այդ սրիկաներին այդքան հունից հանել եք, ուրեմն ճիշտ ուղղու վրա եք: Շարունակեք այդպես:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1296 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook