USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արդեն իսկ երկու ազդեցիկ հաղթանակ «Հայկական վերածննդի» կողմից՝ Հայաստանի երկու խոշոր համայնքներում
2016-09-19 11:42:00
Տպել Տպել

Հայաստանում այսօր ընդանում էին ՏԻՄ ընտրություններ: Այս պահի դրությամբ  հայտնի են որոշ արդյունքներ, ըստ որոնց պարզ է դառնում, որ Հայկական վերածնունդը արդեն իսկ ունի երկու ազդեցիկ հաղթանակ: Այս առթիվ  Հարթակ.ամ-ը հարց ուղղեց  ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:

-Տիկին Բիշարյան, այսօր Հայաստանի համայնքներում  տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, ինչպիսի՞նն են ձեր տպավորությունները:

-ՏԻՄ ընտրությունների  շուրջ իմ վերջնական խոսքը կասեմ ավելի ուշ, երբ կունենամ ամբողջական պատկերը:  Այս պահին ես Արագածոտնի մարզից եմ վերադառնում և կարող եմ ասել, որ Արագածոտնի մարզի երկու ամենախոշոր գյուղերում՝ Սասունիկում և Ոսկեվազում,  ազդեցիկ հաղթանակ տարան   Հայկական վերածննդի  ներկայացուցիչները:

Սա խոսում է այն մասին, որ  Հայկական վերածնունդը  գյուղական համայնքների անդամների  կողմից արժանացել է վստահության,  և մեր գաղափարախոսությունն այն է, ինչ  պետք է մեր ժողովրդին: Սասունիկում  համայնքի ղեկավար  ընտրվեց Արման Մարգարյանը, իսկ Ոսկեվազում՝ Հայկ Հովհաննիսյանը :

Կցանկանայի նշել , որ հենց ընտրությունների արդյունքներն են ցույց տալիս,  թե որ քաղաքական ուժը ինչ է իրենից ներկայացնում : Ի դեպ  ՛՛ղժղժան՛՛ Նիկոլի կուսակցության անդամը 10 անգամ քիչ ձայն հավաքեց, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից մի քանի օր առաջ է՛լ հեռուստատեսությամբ,  է՛լ  այլ ԶԼՄ-ներով  իրականությունից հեռու կանխատեսումներ էր անում :

hartak.am

Այս նյութը դիտել են - 4733 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook