- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը դուրս չի գա ընտրապայքարից. այս մասին «USArmenianews» -ի հետ հարցազրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Գրիգորյանի որդին, հիշեցնենք, մահացել է օրեր առաջ, առեղծվածային հանգամանքներում, գլխին ատրճանակի կրակոցից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում «ցնցված են կատարվածից», ԲՀԿ-ականների համար համոզիչ չէ պաշտոնապես շրջանառության մեջ դրված ինքնասպանության վարկածը եւ նրանք մի շարք հարցեր են առաջ քաշում.
Այդ ինչպես ստացվեց, որ հենց նախընտրական ժամանակահատվածում քսանվեցամյա երիտասարդը, ով սոցիալական, տնտեսական, ֆինանսական որեւիցե խնդիր չունի, անձնական կյանքում հաջողված է, ընկերական շրջապատում վայելում է ընկերների հարգանքը, ընտանիքում ամբողջությամբ ներդաշնակ մթնոլորտ է, բոլորը ողջ են առողջ են, առաջիկայում նման մարտահրավերի առաջ են կանգնած, ընկերների հետ պայմանավորվում է հենց տվյալ օրվա երկրորդ կեսի ու հետագա օրերի քարոզարշավի անելիքների մասին, որեւիցե գրառում չի կատարում ինքնասպանության հետ կապված եւ…գնում է ինքնասպանության….
Հավատացնում եմ ձեզ, սա մտածելու տեղիք է տալիս:
-Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ է Ձեզ հայտնի «զառերով» պաստառի վարկածի վերաբերյալ: Պաստառը, ըստ լրատվամիջոցների, նպատա՞կ է ունեցել ծաղրել ձեր թեկնածուին, դառնալով նրա որդիների զայրույթի, վիճաբանությունների առիթ, ինչին էլ հաջորդել է Արշակ Գրիգորյանի մահը:Այն ԲՀԿ-ի շտաբի մերձակայքում տեղադրած «Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցիչը երեկ հերքել է, որ դրա շուրջ որեւէ վեճ եղել է Գրիգորյանի որդու եւ իրենց միջեւ:
-Պաստառի հետ կապված խոսակցություններ եղել են . այն տհաճություն է պատճառել, քանի որ գրասենյակի մոտակայքում է այդ պաստառը փակցված եղել, Վարդեւան Գրիգորյանի թե կողմնակիցների, թե տղաների կողմից դա չի ընդունվել: Ճիշտ է, այս պահի դրությամբ Գյումրիից ենք վերադառնում եւ այդ պաստառները հանված են արդեն իսկ, բայց թե որպես քարոզչության մեթոդ, թե որպես գործելաոճ դա անընդունելի ենք համարել եւ համարում, եւ այնպես չի, որ այդ ժամանակահատվածում տհաճ խոսակցություններ տեղի չեն ունեցել: Մանրամասներին ինքս չեմ տիրապետում,բայց Գյումրիի բնակիչները մեզ ներկայացրել են, որ դրա հետ կապված խոսակցություններ եղել են:
-Այսինքն՝ վիճաբանություն ,այնուհանդերձ եղե՞լ է, նախորդե՞լ է կատարվածին:
-Գուցե վիճաբանության բովանդակությամբ է եղել էդ ամեն ինչը. ինքս չեմ տիրապետում:
-Ամեն դեպքում ընտանիքը, փաստորեն, վրդովված եղել է այդ արարքից.
-Բնականաբար, կողմնակիցների կողմից չի ընդունվել ու չի ընկալվել դա, նրանք իրենց կարծիքը հայտնել են, այդ թվում եւ որդիները:
-Ձեր կարծիքով ինչո՞ւ քննչական մարմինը շտապեց կատարվածը որակել ինքնասպանություն:
- Մենք գտնում ենք, որ նման վարկածի առաջքաշումը եւ բովանդակային եւ փաստական մասից զուրկ է: Համենայնդեպս , մեզ չեն ներկայացրել այն հիմքերը, որոնք մեզ համար կարող էին համոզիչ լինել: Հետեւելու ենք, որպեսզի ամբողջ գործընթացը լինի հրապարակային եւ թափանցիկ: Դա է լինելու այն երաշխիքը, որ, իրոք, անաչառություն են ուզում պահպանել, ոչ թե ի սկզբանե գնահատականներ տալով՝ վերլուծություններ եւ հայտարարություններ անելը:
«USArmenianews» -ի հարցմանը՝ թե ընտրապայքարը շարունակելը կուսակցության ցանկությո՞ւնն էր, թե՝ թեկնածու՞ի:
-Միասնական որոշում էր, թեկնածուն էլ որոշեց, որ դուրս չի գալու ընտրապայքարից: Քարոզարշավին մասնակցելու ֆորմատը մենք դեռեւս քննարկում ենք, վերաձեւավորում ենք: Մեր հիմնական ծրագրավորված ձեւից մի փոքր վերախմբագրման կարիք ունեն մեր մոտեցումները: Հենց այսօր մենք ունեցել ենք խորհրդակցություն, որտեղ նաեւ տեխնիկական եւ մի շարք այլ հարցեր ենք քննարկել: Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հարցում միասնական է եւ վճռական:
Նյութի աղբյուրը՝ USArmenianews.com
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը
«...եթե սրանք Ծիծեռնակաբերդում ընդունակ են նման ստոր քայլերի դիմել, ապա իրենցից ամեն ինչ սպասելի է». Հայկ Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը պոկ չի գալիս Արարատից և վերջ. ինչի՞ դիմաց է նա դա անում
Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
Իշխանական նոր արկածախնդրությունը Փաշինյանին կարող է աթոռ արժենալ
Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է