- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-29 01:18:00Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Orer.am-ը, շարունակելով իր ընթերցողներին ներկայացնել պատգամավորների կարծիքով 2015 թվականի հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ բացթողումները, այս անգամ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Համլետ Հարությունյանի հետ, ով, խոսելով կապիկի տարու մասին, զուգահեռ անցկացնելով կենդանակերպի նշանի ու քաղաքական գործիչների միջեւ, ասաց.
«Քաղաքական գործիչների մեծ մասը կապիկ է, քաղաքականությունը մի բնագավառ է, որտեղ կապիկությունն անհրաժեշտ պայման է: Կապիկն էլ է էդպես մարդանման, բայց մարդ չէ: Ե´ւ ընդդիմության, ե´ւ դիմության մեջ կապիկանման գորժիչներ կան»:
ՀՀԿ-ական պատգամավորը, անցում կատարելով տարին ամփոփելու թեմային, ասաց, որ որպես գրանցված հաջողություն կարող է համարել այն, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, որոնք համաշխարհային նշանակություն ունեցան, «ցնցեցին աշխարհը»:
«Ոչ թե որպես բացթողում, այլ պարզապես որպես ցանկություն կարող եմ ասել, որ կուզեի, որ սոցիալական բնագավառում եկող տարի մենք մեծ հաջողություններ ունենանք: Ցանկանում եմ, որ սոցիալական խնդիրները լուծվեն, որ մյուս տարի այս ժամանակ ես հաջողությունները թվարկելիս խոսեմ նաեւ տնտեսական այն տեղաշարժերից, որոնք գրանցվել են 2016 թվականին»,- ասաց պատգամավորը:
Հ.Հարությունյանի համար ամենամեծ ցանկություններից մեկը խաղաղությունն է, որը ցանկանում է տեսնել հայ-ադրբեջանական սահմանին:
«Գալիք տարի պետք է բանակ մեկնեն իմ երկու թոռները, բնականաբար, իմ եւ բոլորիս առաջին ցանկությունն այն է, որ խաղաղություն լինի, որ սահմաններին այլեւս երեխաներ չզոհվեն, որ ի վերջո խաղաղություն լինի մեր օջախներում:
Ճիշտ է, գիտենք, որ այսօր խաղաղությունը պահպանվում է, սակայն դա փխրուն խաղաղություն է, ես կուզեի, որ ամեն ինչ ավելի հստակ լիներ»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ թեպետ Ամանորի օրերին սահմանին վիճակն ավելի է սրվում, բայց, ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Նոր տարին անցկացնելու է ԼՂՀ սահմանամերձ Ճարտար գյուղում՝ հայրական օջախում:
Սոսե Չանդոյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին
Գեղամ Նազարյանը չի կարող ճակատագրական հարցից խուսափել
Ոստիկանությունը՝ հանցագործություններ կոծկողի դերում. ի՞նչ կփոխի Արփինե Սարգսյանը
«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ