USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հանրապետականները տեղյակ չեն իրենց տիրոջ ծրագրերին
2016-09-29 13:37:00
Տպել Տպել

Սերժ Սարգսյանն իրարանցում է առաջացրել յուրայինների ճամբարում: Հետևում եմ նոր վարչապետի ու կառավարության նշանակման գործընթացին ու մի զավեշտալի ու զզվելի բան եմ նկատում:
Այն, որ իշխանական վերնախավի համար այս իրադարձությունն անակնկալ էր, արդեն պարզ է: Բացի զավեշտից, սա նաև լուրջ խնդիր է:
Չնայած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ի պատերի տակ ու ՀՀԿ գրասենյակից անընդհատ հայտարարում է, թե ՀՀԿ-ն է ամենինչի համար պատասխանատու, ինչ անում են լավ են անում, իրանք են, որ կան, սա իրենց ծրագրի շարունակությունն է...բլա-բլա-բլա, բայց դե բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը միայնակ է որոշել կառավարությունը փոխել ու հարկ էլ չի համարել նախապես տեղեկացնել իր դհոլական նվագախմբին:
Նորմալ պառլամենտական երկրներում (իսկ բոլորս հիշում ենք, որ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով մենք հիմա «պառլամենտարիզմ» ենք խաղում), հենց իշխող կուսակցությունն է որոշում կառավարության ծրագիրը, իսկ վարչապետը այն ներկայացնում է ու հետևում կատարմանը: Մեզ մոտ իշխող կուսակցությունը սկի տեղյակ չէր, որ նոր վարչապետ է նշանակվելու, ուր մնաց ծրագիր...
Եվ քանի որ դա այդպես է, հանրապետականներն էլ տեղյակ չեն իրենց տիրոջ ծրագրերին, կառավարության ծրագիրն էլ նրանց մեծ հաշվով չի հետաքրքրում,, հիմա նրանք այլ բանով են զբաղված:
Մի մասը նետվել է աթոռակռվի մեջ, մյուս մասն էլ, գիտակցելով, որ վարչապետները գալիս ու գնում են, իսկ Սերժ Սարգսյանը՝ մնում, իրենց հավատարմության երդումն են վերահաստատում շեֆին՝ սարգսյանական լրատվամիջոցներով բացահայտ ու թաքուն վատաբանելով նորանշանակ վարչապետին:
Հենց սա է զզվելին:
Քաղաքականությունը Հայաստանում մեծամասամբ զուրկ է բովանդակությունից:
Երեկ հերթական հարկային նոր օրենսգիրքը «սղցրին», բայց ոչմեկին դա չի հետաքրքրում, մարդիկ քննարկում են Կարեն Կարապետյանի անձը, որոշում թե ով ինչ նոր պաշտոն է ստանալու, ով պաշտոնից զրկվելու: Փոխանակ հասարակությանը ներկայացնեն «սպասվող փոփոխությունների» բովանդակությունը, թե այդ ինչ են անելու, որ լավ լինի, քննարկում են վարչապետի ունեցվածքը, ընտանիքը, կապերը և այլն: Եվ պետությունն այս քննարկումներում անցնում է երրորդ-չորորդ պլան:
Այստեղ առանձնակի պետք է նշել նաև իշխանական լրատվամիջոցների դերը, որոնք լծվել են նորանշանակ վարչապետին վարկաբեկելու գործին:
Սա Սերժ Սարգսյանի ավանդական գործելաոճն է. նա գիտակցում է, որ հասարակությունն իրեն ատում է, դրա համար ինչ էլ անի, ում ինչ պաշտոնի էլ նշանակի, նա չի կարող չփչացնել այդ մարդուն, նա չի կարող հանդուրժել, որ իշխանական համակարգում իրենից բարձր հեղինակություն ունեցող մարդ լինի, և քանի որ իր հեղինակությունն այլևս անհույս է, նա փորձում է հեղինակազրկել իր շրջապատին:
Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 4672 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook